Հա

Ազգային

20/10/2019 - 09:30

«Եթէ հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել». Արմենուհի Կիւրեղեան

ՀՅԴ-ն այն կուսակցութիւնն է, որ 128 տարւայ պատմութիւն ունի, եւ այդ ընթացքում չի եղել երկու Դաշնակցութիւն` ո՛չ 1990-95-ականներին, ո՛չ այսօր, ո՛չ երբեւէ, եւ եթէ որեւէ մէկը, որեւէ խումբ ցանկանում է այդպիսի ուղերձ ուղղել մարդկանց, ապա իզուր, կարող եմ ասել, որ նրանք սխալ են. եթէ այդ մարդկանց հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել:

«alikonline.ir» - ՀՅԴ-ն այն կուսակցութիւնն է, որ 128 տարւայ պատմութիւն ունի, եւ այդ ընթացքում չի եղել երկու Դաշնակցութիւն` ո՛չ 1990-95-ականներին, ո՛չ այսօր, ո՛չ երբեւէ, եւ եթէ որեւէ մէկը, որեւէ խումբ ցանկանում է այդպիսի ուղերձ ուղղել մարդկանց, ապա իզուր, կարող եմ ասել, որ նրանք սխալ են. եթէ այդ մարդկանց հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել․ հոկտեմբերի 18-ին «Կուսակցութիւնների մասին» օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ այսպէս սկսեց իր ելոյթը ՀՅԴ անդամ, նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը` անդրադառնալով Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցութեան անդամ, 1998 թ. նախագահի թեկնածու Վիգէն Խաչատրեանի ելոյթի այն հատւածին, թէ 1990-1995 թթ. եղել է երկու դաշնակցութիւն:

«Ինչ մենք ունենք ասելու աւանդական կուսակցութիւնների պահով այս նախագծում։ Բարդ խնդիր է։ Մենք ունեցել ենք երկու դաշնակցութիւն՝ 1990-1995, որը այլասէրութիւն էր, չպէտք է նման բան լինէր, երկու հնչակեաններ եւ ունենք Ռամկավար կուսակցութիւն, որին բուն կուսակցութիւնը չի ճանաչում…»,- յայտարարել էր Խաչատրեանը։

«Իմ Քայլը» խմբակցութեան պատգամաւոր Համազասպ Դանիէլեանն իր հերթին  յայտարարել էր, որ 1990-ականներից ի վեր երկրում իշխել է մէկ կուսակցութիւն եւ դրա արդիւնքում եղաւ յեղափոխութիւն, ինչպէս նաեւ նշել էր միակուսակցական համակարգի բացասական դերը՝ բերելով այդ ամէնը մինչեւ յեղափոխութիւն։

Արմենուհի Կիւրեղեանը համակարծիք էր պատգամաւորի՝ միակուսակցական համակարգի բացասական հետեւանքների վերաբերեալ արտայայտած տեսակէտներին, միայն այն տարբերութեամբ, որ նրա ասածները պէտք է «քոփի-փեսթով» բերել մեր օրեր։

«Հայեցակարգում ֆիքսւած է, որ այս օրէնքի բարեփոխման առանցքային նպատակը բազմակուսակցական համակարգի զարգացումն է: Այո, դա իհարկէ մեր երկրում շատ կարեւոր է, յատկապէս խորհրդարանական կառավարման համակարգի համատեսքտում: Ես կուզէի երկրորդել պարոն Դանիէլեանին, ով խօսեց միակուսակցական ղեկավարութեան բացերի, վտանգների մասին, մի տարբերութեամբ, որ նրա ասածը ես «քոփի-փեսթով» կը տեղափոխէի մեր օրերը, քանի որ այսօր երկրում առկայ է մէկ կուսակցութեան, դեռ աւելին` միանձնեայ ղեկավարութիւն, որը խիստ վտագաւոր է մեր պետականութեան համար»:

Օրէնքում ներառականութեան մասին դրոյթին անդրադառնալով` նա ասաց, որ ՀՅԴ-ն իր 128-ամեայ պատմութեան ընթացքում ամենաշատն է քննարկել ու ամենալաւն է ձեւաւորել ներկուսակցական ժողովրդավարական համակարգը:

«Մենք խօսում ենք որոշումների կայացման մակարդակում կանանց, ազգային փոքրամասնութիւնների եւ հաշմանդամների նեգրաււածութեան հարցի մասին: Այո, դա շատ կարեւոր է, բայց չմոռանանք, որ կուսակցութիւնները ձեւաւորւում են ոչ թէ անձի, այլ գաղափարի շուրջ: Իսկ ի՞նչ անեն այն կուսակցութիւնները, որոնց գաղափարի շուրջ որեւէ հաշմանդամ չի ուզում ներգրաււել, ի՞նչ անեն այն կուսակցութիւնները, որոնցում որեւէ տղամարդ կամ ասենք, որեւէ կին չի ուզում ներգրաււել: Դա լուրջ խնդիր է, եւ ներառականութիւնը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ առանձին մեխանիզմներ: Այդ երեք խմբերից կուզէի առանձնացնել կանանց, որովհետեւ կանայք բնակչութեան կէսից աւելին են: Կանանց ներգրաւումը կուսակցութեան որոշումների կայացման մակարդակում՝ կոլեգիալ կամ ղեկավար մարմնում, առաջարկւում է ապահովել քւոտաների միջոցով, բայց ոչ ոք չի խօսում տարածքային մարմիններում նրանց ներգրաււածութեան մասին: Ի վերջոյ, եթէ մենք խօսում ենք տարածքներում ժողովրդավարական մշակոյթի ձեւաւորման մասին, ղեկավար մարմինների բոլոր մակարդակներում պէտք է համամասնօրէն ապահովել կանանց ներգրաււածութիւնը:

Մի կարեւոր բան եւս` կուսակցական ղեկավար մարմիններն ընտրւում են մեծամասնական ընտրակարգով, եւ կանանց ներկայացւածութեան քւոտան ապահովելը պահանջում է յատուկ մեխանիզմներ, ինչի մասին այսօր ոչ ոք չխօսեց»,- ասաց Արմենուհի Կիւրեղեանը՝ բերելով նաեւ այլ երկրների օրինակներ, որտեղ կանանց ներգրաււածութեան հարցը լուծւում է ոչ թէ յստակ թւային քւոտայի, այլ համամասնական ներկայացւածութեան եւ պատժամիջոցների ու խրախուսանքի մեխանիզմների կիրառմամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։