Հա

Ազգային

22/10/2019 - 14:20

Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն

Հետաքրքրութեամբ կարդացի Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցութեան անդամ Վիգէն Խաչատրյեանի արտայայտութիւնը, որ 1990-1995 թւականներին Հայաստանում եղել է երկու Դաշնակցութիւն։ Սա կարող է անմեղ արտայայտութիւն է, պարոն Խաչատրեանը իր արտայայտած գաղափարներից մէկը շեշտելու համար ուզել է նշել, որ նոյնիսկ Դաշնակցութիւնը որոշ մի հանգրւանի բաժանւել է երկուսի։ Իսկ քաղաքական ներկայ մթնոլորտում կարելի է նաեւ մտածել, որ պարոն Խաչատրեանը ջուր է լցնում վարչապետ Նիկոլ Փաշինեանի ջրաղացին, որ փորձում է միշտ երկու Դաշնակցութիւն տեսնել՝ դրսում ու ներսում, Հայաստանում եւ արտերկրում…

Հետաքրքրութեամբ կարդացի Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցութեան անդամ Վիգէն Խաչատրյեանի արտայայտութիւնը, որ 1990-1995 թւականներին Հայաստանում եղել է երկու Դաշնակցութիւն։ Սա կարող է անմեղ արտայայտութիւն է, պարոն Խաչատրեանը իր արտայայտած գաղափարներից մէկը շեշտելու համար ուզել է նշել, որ նոյնիսկ Դաշնակցութիւնը որոշ մի հանգրւանի բաժանւել է երկուսի։ Իսկ քաղաքական ներկայ մթնոլորտում կարելի է նաեւ մտածել, որ պարոն Խաչատրեանը ջուր է լցնում վարչապետ Նիկոլ Փաշինեանի ջրաղացին, որ փորձում է միշտ երկու Դաշնակցութիւն տեսնել՝ դրսում ու ներսում, Հայաստանում եւ արտերկրում…

Փարատելու համար մտահոգութիւններն ասեմ, որ 1990-ականներին Հայաստանում եղել է ո՛չ թէ երկու, այլ չո՛րս Դաշնակցութիւն։ Այս մէկը հաստատում եմ որպէս այդ հանգրւանին Հայաստանում որոշ անցուդարձերի գործուն մասնակից ու կարող եմ այդ ժամանակից մի յուշ պատմել։

1989-ին մաս էի կազմում ՀՅԴ Բիւրոյի նշանակած՝ Հայաստանի պատասխանատու մարմնին։ 1990-ին Հայաստանում Դաշնակցութիւնը տակավւին գտնւում էր չյայտարարւած կարգավիճակում. չէի ասի ընդհատակեայ, քանի քաղաքական դաշտում բոլոր ակտիւ մարդիկ գիտէին, որ Դաշնակցութիւնն արդէն Հայաստանում է, սակայն կուսակցութեան պատասխանատու մարմինները տակաւին չէին որոշել բացայայտել կուսակցութեան վերընձիւղումը Հայաստանում։ Արցախում էի։ Կիրակի օր էր, երբ վերադարձայ, ու Երեւանում մեր ընկերներից երկուսն անմիջապէս եկան հանդիպելու եւ յայտնելու, որ նախորդ օրը Օպերայի հրապարակում երեք տարբեր խմբաւորումներ հայտարարել էին Հայաստանում Դաշնակցութեան հիմնադրութիւնը։ Նրանցից ամէն մէկը յայտարարել էր, թէ ինքն արդէն կապի մէջ է «Աթենքի Բիւրոյին» հետ, ընկ. Հրայր Մարուխեանի հետ կամ աւելին` Աթենքից ընկ. Հրայր Մարուխեանը կապ է պահել իրենց հետ եւ թելադրած յայտարարել կամ բացայայտել իրենց՝ Դաշնակցութեան հայաստանեան կառոյցը լինելու մասին։

Երեք խմբաւորումները հետեւեալներն էին՝ Ջանփոլադի խումբը (ազգանունը այս պահին, դժբախտաբար, չեմ յիշում, օրւայ զեկոյցներն էլ չունեմ ձեռքի տակ), Րաֆֆիկ Համբարձումյեանի խումբը եւ Էդամ Արիստակեսեանի խումբը։ Երրորդի շուրջ համախմբւած էին բաւական թւով ջոկատներ՝ Հայաստանի տարբեր շրջաններից՝ Երեւանից մինչեւ Նոյեմբերեան ւ Լոռի։ Երեք խմբաւորում՝ գումարած ՀՅԴ Ընդհանուր ժողովի որոշումներով եւ ՀՅԴ Բիւրոյի գործնական քայլերով տակաւ առ տակաւ ձեւ ստացող ՀՅԴ Հայաստանի կուսակցական կառոյցը, եւ հանրագումարում` չորս Դաշնակցութիւն…

Անմիջապէս կապ պահեցի ՀՅԴ Բիւրոյին հետ։ Ընկ. Հրայր Մարուխեանի թելադրանքը յստակ էր եւ կտրուկ՝ կանչել բոլորին եւ նրանցից պահանջել հրապարակաւ յայտարարել, որ իրենք կապ չունեն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ, եւ եթեէ այդ խմբաւորումներին անդամակցող որեւէ անհատ փափագում է դառնալ դաշնակցական, ապա անհատապէս կարող է դիմել Երեւանում գործող ՀՅԴ մամլոյ եւ տեղեկատւական կենտրոն (ՄՏԿ)։ Ու բոլորին տրւում էր շատ կարճ ժամանակ այս հյայտարարութեամբ հրապարակ գալու, որովհետեւ ՀՅԴ Բիւրոն շուտով սեփական յայտարարութեամբ հանդէս պիտի գար՝ անդրադառնալու ինքնակոչ այս խմբաւորումներին, եւ յայտարարէր, որ դրանք ոչ մի կապ չունեն կուսակցութեան հետ։ 

Անմիջապէս կապ պահպանւեց երեք խմբերի հետ։ Ջանփոլադի խումբը անմիջապէս ներկայացաւ հանդիպման եւ թէեւ դժկամութեամբ, սակայն համաձայնեց պահանջւած կայտարարութիւնը հրապարակել։ Րաֆֆիկ Համբարձումեանը չներկայացաւ հանդիպման՝ պատճառաբանելով, որ ինքն ուղղակի կապի մէջ է «Աթենքի Բիւրոյի» հետ ու այնտեղից է ստանում իր ուղղութիւնները, սակայն Բիւրոյի հրապարակած յայտարարութիւնից յետոյ Դաշնակցութեան անւան տակ նրա գործունէութեան նշաններ գրեթէ չերեւացին։ 

Էդամ Արիստակեսեանի խմբաւորման հետ որոշւեց հանդիպել։ Հանդիպումը կազմակերպւած էր Երաժշտութեան տան շէնքում, սակայն ի յայտ եկաւ, որ սրահում էին համախմբւած բաւական մեծ թւով մարդիկ, որոնք սպասում էին «ՀՅԴ Բիւրոյի կողմից ուղարկւած» մարդու հետ հանդիպման։ Հրաւիրեցին բարձրանալ բեմ ու ինչ-որ պէտք էր այդ խմբաւորման ղեկավարութեանը՝ փոխանցել: Փաստի առաջ կանգնելով՝ պարտաւորւեցի յայտարարել 150-200 մարդու առջեւ՝ դուք դաշնակցականներ չէք, այս խմբաւորումը ոչ մի կապ չունի ՀՅԴ-ին հետ, իսկ եթէ ձեզնից որեւէ մէկն ուզում է միանալ Դաշնակցութեանը, անհատապէս, առանձին-առանձին կարող եք ներկայանալ ՄՏԿ (Պլանի գլուխ) եւ գրաւոր դիմում տալ Դաշնակցութեանը, ւ կուսակցութիւնը, դիմումները մեէկ առ մէկ քննելով, որոշում կը կայացնի՝ ձեզ ընդունել շարքեր կամ մերժել ձեր դիմումը։

Սրահը պայթեց։ Աղմուկ, քաշքշուկ, հայհոյանքներ… Բնականաբար, Էդամի ու նրա մի քանի գործընկերների թիրախը ես էի, սակայն հաւաքւած մարդկանց մեծամասնութիւնը, անդրադառնալով որ իրենց խաբել էին (չգիտեմ որքան ժամանակով), ձայն էին բարձրացնում այդ խաբողների դէմ։

Մի կերպ դուրս եկայ սրահից։ Դուրս գալ ինձ օգնեցին Ջանփոլադի ընկերներն ու Բագրատ Կանայեանը (Դրաստամատ Կանայեանի՝ զօրավար Դրոյի եղբօր թոռը)` իր ընկերներով։

Իրենք իրենց Դաշնակցութիւն յայտարարած առաջին երկու խմբաւորումները շուտով մարեցին. նրանց անդամներից որոշները ներկայացան ՄՏԿ եւ դիմում տւեցին՝ Դաշնակցութեանը միանալու։ «Էդամի դաշնակներ»-ից եւս բաւական մարդիկ ներկայացան ՄՏԿ. ոմանք փորձեցին խմբով միանալ Դաշնակցութեանը, սակայն այդ առաջարկները մերժւեցին՝ բոլորը պարտաւոր էին անհատապէս դիմել կուսակցութեան շարքերին։

Էդամը շարունակեց գործել։ Նա զաւթեց «Նաիրի» կինոթատրոնի շէնքն ու այնտեղ հաստատւեց, ինչպէս որ կարծում էր, թէ զաւթել է Դաշնակցութեան անունը։ Նա ոչ մի կապ չունէր Դաշնակցութեան հետ, սակայն նրա գոյատեւումը նպաստում էր Հայաստանի՝ օրւայ սասանւող կոմունիստ իշխանութեանը, ինչպէս նաեւ երկրի իշխանութիւնը գրաւել պատրաստւող ՀՀՇ-ին, հաւանաբար՝ նաեւ արտաքին ուժերին, սակայն Հայաստանում մարդ չկար, որ անծանօթ էր այս իրականութեանը՝ բացառութեամբ նրանցից, ովքեր փորձում էին ինչ-ինչ հաշիւներով անգէտ ձեւանալ …

Այսքանը՝ պարզապէս ընդգծելու եւ հաստատելու համար ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արմենուհի Կիւրեղեանի խօսքը, որ եթէ պարոն Վիգէն Խաչատրեանը (կամ ուրիշներ) ժամանակին հանդիպել են երկու կամ չորս Դաշնակցութեան, կամ փորձում են այսօր էլ երկու կամ երեք Դաշնակցութիւն տեսնել հայկական իրականութիւնում, դրանցից միայն մէկը կարող է լինել Դաշնակցութիւն, որի հասցէն ու ղեկավարութիւնը ծանօթ են բոլորին։ Մնացեալը կարելի է վերագրել Դաշնակցութեանն անծանօթ լինելուն կամ, չիմացութիւն ձեւացնելով, քաղաքական էժան խաղեր խաղալու փորձի։

 

Ժ. Պ.

Yerkir.am

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

  • «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով
    «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով

    Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։