Հա

Ազգային

23/10/2019 - 14:00

«Դուք ազնիւ չէք եւ անփառունակօրէն «միամիտ»». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան էջում գրում է.

«Վարչապետի գաղտնի յանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկւել է». Երէկւանից՝ եռման ջրի պէս հանրութեան գլխին իջած այս բացայայտմանը փորձում եմ պատճառաբանութիւն գտնել կամ գնահատական տալ։ Մեղմ չի ստացւում, դիւանագիտական չի ստացւում, ոչ էլ՝ քաղաքական։ Սա պարզապէս անազնիւ է եւ ոչ բարոյական։

Պատկերացնում է՞ք, երբ մի քանի ամիս առաջ պարգեւավճարների/դարձեալ գաղտնազերծւած/ հանրայայտ դէպքերով հանրութիւնը ընդվզեց, փորձելով տրամաբանութիւն եւ ընթացակարգեր գտնել, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պարզաբանումներ արեցին, արդարացան, թէ՝ նախորդ ռեժիմի ժառանգութիւն է, վերատեսութեան կենթարկեն ու էլի հեքիաթներ․․․

Այո, հեքիաթներ, որովհետեւ հաւանաբար դրան զուգահեռ ինչ-ինչ հաւաքներում նախարարական աշխատավարձերի բարձրացման գաղտնի պակտն էր մշակւում։ Դուք ոչ միայն ազնիւ չէք, այլեւ անփառունակ «միամիտ», գուցէ՝ չտես։ Ինչպէս կարող էք մտածել, որ կարելի է կոծկել...  Կոծկել, ստել, խաբել, բայց՝ ում։ Այն ժողովրդին, որի թեւերով ու ոտքերով իշխանութեան եկա՞ք։ Այն ժողովրդին, որի անունը շահարկելով գաղտնի որոշումներ էք ընդունում։ Ես ու շատերը իրաւունք ունենք մտածելու, որ դուք այդպէս գաղտնի նաեւ ճակատագրական այլ որոշումներ կարող էք ընդունել։ Իսկ դուք համարեա թէ ուղիղ դեմոկրատիա էիք յայտարարել, Հին Հռոմի հանգոյն հրապարակն էր որոշում։

Անկեղծանամ. ամէն անգամ փակ նիստ արտայհայտութիւնը լսելիս՝ մտածել եմ՝ Արցախեան խնդրով մի հարց է։ Այնինչ... մինչ Ադրբեջանի 2020 թ․ պետական բիւջէի նախագծով պաշտպանական բիւջէն աճել է 20.9%-ով, ՀՀ կառավարութիւնը որոշել է չաւելացնել պաշտպանական բիւջէն՝ միջոցներն ուղղելով այլ, «խաղաղ» նպատակների։

Այդ խաղաղ նպատակներով էլ նախարարի աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, փոխնախարարինը՝ 1 միլիոն 60 հազար դրամ, գլխաւոր քարտուղարի աշխատավարձը՝ 870 հազար դրամ։

Արժանապատիւ ապրելու եւ վարձատրւելու իրաւունք բոլորն ունեն, գուցէ բարձեւ պատասխանատւութիւն ունեցողներն՝ առաւել, բայց ինչո՞ւ գաղտնի եւ ՈՒՄԻ՞Ց գաղտնի։

Ոչ վաղ անցեալում դուք ժողովրդի կառավարութիւնն ու Ազգային ժողովն էիք...»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։