Հա

Ազգային

30/10/2019 - 12:30

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քւէարկութեան արդիւնքում ընդունեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը։

«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քւէարկութեան արդիւնքում ընդունեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը։

405 կոնգրեսականներ կողմ են քւէարկել բանաձեւի ընդունմանը, դէմ են եղել 11-ը։ Հաղորդում է News.am-ը:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քւէարկեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի օգտին։ Սա պատմական իրադարձութիւն է մեր հանրութեան համար»,- Twitter-ի իր էջում գրել է Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան թեւը։

Նշենք, որ բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Հուս Բիլիրակիսը, ներկայացւել էր այս տարւայ ապրիլին եւ ուղղւած է 1915 թ․ Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնից հրաժարւելու մերժմանը, ԱՄՆ կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը եւ յիշատակմանը, Ցեղասպանութեան մասին իրազեկւածութեան կարեւորութեանը՝ հետագայում նման յանցանքների կանխման առումով։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը գլխաւորել են Սենատում բանաձեւի տարբերակը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։