Հա

Ազգային

31/10/2019 - 13:00

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը նաեւ մեսիջ էր Թուրքիային, բայց չպէտք է թերագնահատել Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքը». Գ. Կարապետեան

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քւէարկութեան արդիւնքում ընդունւեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։ Քւէարկութեանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քւէարկեց 405-ը, դէմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քւէարկել։ Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի գրասենեակի ղեկավար Գասպար Կարապետեանի հետ:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քւէարկութեան արդիւնքում ընդունւեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։ Քւէարկութեանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քւէարկեց 405-ը, դէմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քւէարկել։ Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի գրասենեակի ղեկավար Գասպար Կարապետեանի հետ:

 

- Պարո՛ն Կարամպետեան, ինչո՞ւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հիմա որոշեց ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ: 

- ԱՄՆ ներկայացուցչական պալատից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը նոր չէ. բաւական անգամներ եղել են: Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը, օրինակ, ճանաչել էր, բայց հարցը մինչեւ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ չէր հասել: Այս նոր բանաձեւը Ադամ Շիֆի նախաձեռնութեամբ դրւեց լիագումար նիստում, որին օգտակար եղան նաեւ Ներկայացուցչական պալատի այլ անդամներ, այդ թւում` երկու հայկական ծագում ունեցող ներկայացուցիչներ: Պէտք է նկատի ունենանք, որ Միացեալ Նահանգերի Հայ Դատի յանձնախումբն ու Վաշինգտոնի գրասենեակները երկար աշխատանք են տարել եւ արդէն զորակցութիւն էին ապահովել երկու մեծ կուսակցութիւններից: Այնպես որ, սպասելի էր, որ այս անգամ աւելի լաւը պէտք է լինի արդիւնքը: Հաւանաբար, կարող էր այդ միաձայն արդիւնքը չլինել, բայց իմ գործընկերների կողմից կար ակնկալութիւնը, որ այս անգամ շատ աւելի արդիւնաւէտ պէտք է լինի այս հարցի ընդունումը:

 

- Կա՞ր արդեօք ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ինչ-որ բան հասկացնելու գործօնը: 

- Բազմաթիւ աշխատանքներ են կատարւել, բայց, անշուշտ, ընթացքն աւելի արագացաւ` նկատի ունենալով նաեւ Թուրքիայի գործօնը` Սիրիայի վրայ յարձակումը, եւ Թուրքիա-ԱՄՆ՝ վերջին շրջանի յարաբերութիւնները: Բայց պէտք է հաշւի առնենք, որ իւրաքանչիւր անգամ, երբ մեզ համար որեւէ դրական կամ ժխտական որոշում է կայացւում, միշտ զգացում ունենք, որ այդ որոշման հետ մենք` Հայ Դատի գրասենյակը, կապ չունենք, ուրիշների միջեւ խաղեր են, ուրիշների կողմից զանազան հետապնդումների հարցեր են: Անշուշտ, Միացեալ Նահանգներն այսօր Թուրքիային քաղաքական մեսիջ ունի յղելու: Թուրքիան այդ մեսիջը լաւ կերպով չստացաւ, բայց նաեւ պէտք է հասկանանք, որ չպէտք է ասել` այս որոշումը միայն Թուրքիային մեսիջ յղելու համար էր: Սա որոշում է, որի կարեւորութիւնը որեւէ կերպ չպէտք է փորձել նւազեցնել: Մեր միտքը պէտք է լինի միայն դէպի մեր յաղթանակը. ինչ-որ երրորդ կողմի հետապնդումը երրորդի հարցն է, մերը չէ:

 

- Որո՞նք են ԱՄՆ-ի հիմնական քաղաքական շահերն ու նպատակները` այս բանաձեւն ընդունելու համար:

- Միացեալ Նահանգների ներկայացուցչական պալատը Ծերակոյտում երկրի օրէնքների մշակման կամ բանաձեւերի քւէարկութեան հիմնական օրէնսդրական մարմինն է, այնպէս որ, կարող ենք ասել, որ այո, ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս ճանաչել են 29 երկրներ, որոնցից միայն 4-ն են, որ օրէնքի ուժով կատարել են ընդունումը, մնացածը բանաձեւերով են: Ովքեր հետեւեցին Ներկայացուցչական պալատի քւէարկութեան ընթացքին, տեսան, որ քւէարկողների մօտեցումը մարդկային իրաւունքների պաշտպանման գծի մէջ էր, իրենք յուզւած էին, որ, ի վերջոյ, ժողովրդի համար արդար որոշում պէտք է կայացնեն: Անշուշտ, իրենց մէջ կան մարդիկ, որոնք քաղաքական դրդապատճառներ ունեն, բայց կարեւոր մեծ մասի որոշումը հիմնւած էր նաեւ մարդկային արժէքների վրայ, եւ այդ մէկը չպէտք է թերագնահատել եւ փորձել այդ մարդկանց արած մեծ քայլն ուրիշ հանգամանքների մէջ տեսնել: Բայց այստեղ պէտք է յստակեցնել` չպյտք է շփոթել օրէնսդիր մարմինը գործադիրի հետ: Օրէնսդիր մարմինն իր առաքելութիւնը եւ մօտեցումներն ունի, գործադիրը` իր: Երկրի արտաքին քաղաքականութիւնը եւ պետական շահերը, որոնք վերաբերում են արտաքին աշխարհին, որոշում է գործադիր մարմինը, այս պարագայում` ԱՄՆ նախագահն ու Արտաքին գործերի նախարարութիւնը:

 

- Ի՞նչ ընթացակարգ է սպասւում այս ամէնից յետոյ, հետագայ քայլերը որո՞նք են լինելու:

- Անշուշտ, այդ հսկայ աշխատանքը, որ սկսւեց եւ տասնեակ տարիներով կատարւեց մեր Հայ Դատի յանձնախմբի, այլ ամերիկեան-հայկական կառոյցների եւ ԱՄՆ` մեր հայրենակիցների կողմից, որպէսզի հասնենք այսօրւայ իրականութեանը, աւարտւած չէ: Մէկ մասը` Ներկայացուցչական պալատի քւէարկութիւնը, որ չափազանց կարեւոր էր, կատարւեց, այժմ կմնան Ծերակոյտը եւ, իհարկէ, ԱՄՆ նախագահի յաջորդ յայտարարութիւնը, որ պէտք է լինի 2020 թ. ապրիլի 24-ին: Որքանով այս պահին տեղեկացւած ենք Վաշինգտոնի Հայ Դատի գրասենեակի մեր գործընկերների կողմից, Ծերակւյտի մեջ էլ արդէն ներկայացւած է նման բանաձեւ, 2 կուսակցութիւնների 21 անդամներ արդէն ստորագրել են, այլ անդամներ էլ յայտնել են իրենց ստորագրելու ցանկութիւնը, որը պէտք է հասցնեն կատարել Ծերակոյտի լիագումար նիստին, որպէսզի այնտեղ հարցը քննւի եւ քւէարկութեան դրւի: Կարծում ենք, որ այս վերջին գրեթէ միաձայն քւէարկութիւնից յետոյ ընթացքը լաւը կը լինի, եւ Ծերակոյտն էլ կընդունի Հայոց Ցեղասպանութիւնը: Դրանից յետոյ կը մնայ ԱՄՆ նախագահը: Երբ երկրի երկու օրէնսդրական մարմինները ընդունած լինեն բանաձեւը, կը տեսնենք` նախագահը կը ցանկանա՞յ շրջանցել այդ որոշումները, թէ Ապրիլի 24-ի յայտարարութիւնը այլ կերպ կը հնչի: Իրենց մարտավարութիւնն էլ ցոյց կը տայ` ինչ կանենք հետագայում:

Յարակից լուրեր

  • «Ատելութիւնն ու թշնամանքը ուրախացնում է արտաքին թշնամիներին եւ տկարացնում՝ բոլորիս». Վիգէն Բաղումեան
    «Ատելութիւնն ու թշնամանքը ուրախացնում է արտաքին թշնամիներին եւ տկարացնում՝ բոլորիս». Վիգէն Բաղումեան

    «Ըստ երեւոյթին, այս օրերին օտարամոլներն ու լրտեսները, աւելի ձայնաւոր են գտնւել՝ որոնց միացել է կողքի ապազգային տարրը»,- այս մասին «Ալիք»-ին ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, ով նաեւ խօսեց մի շարք այլ հարցերի մասին:

  • Սպիտակ տունը Հայոց Ցեղասպանութեան օրէնսդրական ճանաչման հակադրելու փորձը
    Սպիտակ տունը Հայոց Ցեղասպանութեան օրէնսդրական ճանաչման հակադրելու փորձը

    Հայ Դատի ճակատի վրայ մեր արձանագրած նուաճումները ճիշդ արժեւորելու գիտակցութիւնն ու պատրաստակամութիւնը լաւագոյն ապացոյցն է մեր քաղաքական հասունութեան։ Որոշ շրջանակներու մօտ, միամտաբար թէ չարամտութեամբ, կը բացակայի այդպիսի գիտակցութիւն՝ ի դէմ ԱՄՆ-ի Սենատի եւ Ներկայացուցիչներու տան միաձայնութեամբ որդեգրած Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը հաստատող օրէնսդրական զոյգ աքթերուն։

  • ԱՄՆ օրէնսդիր իշխանութեան կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ունի տասնամեակներու վրայ երկարող գուպարումի ճանապարհ
    ԱՄՆ օրէնսդիր իշխանութեան կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ունի տասնամեակներու վրայ երկարող գուպարումի ճանապարհ

    Իր հիմնադրութենէն 75 տարի ետք, Ամերիկայի հզօրագոյն հայանպաստ քաղաքական քարոզչութիւն եւ լոպիինկ իրագործող կազմակերպութիւնը՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը պատմութիւն կերտեց, երբ տասնամեակներու վրայ երկարող յամառ ու յարատեւ քարոզարշաւի եւ ճիգերու որպէս արդիւնք՝ Միացեալ Նահանգներու վերին պալատը՝ Ծերակոյտը, միաձայնութեամբ ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող թիւ 150 բանաձեւը։

  • Պայքարի թայմլայնի ռեսթա՞րթ, թէ թայմաութ....
    Պայքարի թայմլայնի ռեսթա՞րթ, թէ թայմաութ....

    Խուսափողականութիւն, զայրոյթ, վրէժ, վերականգում, հաշտութիւն, ներում, յուսալքութիւն, յիշողութիւնների չարաշահում, յիշողութիւնների խունացման սարսափելի վտանգ։ Սա Ցեղասպանութեան ենթարկւածների արձագանքի արտայատման պատմութեան «թայմ լայն»-ն է:

  • Անդրադարձ. Անարժէք
    Անդրադարձ. Անարժէք

    Սահակ եպս. Մաշալեան Պոլսոյ հայոց պատրիարք ընտրուելէն ետք կատարած առաջին յայտարարութեան մէջ Միացեալ Նահանգներու Ծերակոյտին կողմէ որդեգրուած Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող թիւ 150 բանաձեւի որդեգրումը որակեց «անբարոյական քայլ», եւ Հայոց Ցեղասպանութիւնը որակեց իբրեւ 100 տարի առաջ գոյութիւն ունեցած «տառապանք», որ կ՛օգտագործուի Թուրքիոյ վրայ ճնշում գործադրելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։