Հա

Ազգային

31/10/2019 - 14:00

Համազգային Պահանջատիրութեան նորագոյն յաղթանակը…

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին համապատասխան բանաձեւի հայամէտ քւէարկութիւնը քաղաքական յաղթանակ բնութագրելու հիմքը կայանում է նրանում, որ տասնամեակներ շարունակ նոյն քաղաքական դրդապատճառներով ու շահարկումների բերումով խոչընդոտւում էր նոյնիմաստ բանաձեւերի մինչեւիսկ քւէարկութիւնը:

Դ. Մ.

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին համապատասխան բանաձեւի հայամէտ քւէարկութիւնը քաղաքական յաղթանակ բնութագրելու հիմքը կայանում է նրանում, որ տասնամեակներ շարունակ նոյն քաղաքական դրդապատճառներով ու շահարկումների բերումով խոչընդոտւում էր նոյնիմաստ բանաձեւերի մինչեւիսկ քւէարկութիւնը:

- Քաղաքական յաղթանակ էր, քանզի ստիպեց ու հարկադրեց համաշխարհային տեսա-լսողական ու յատկապէս համացանցային հեղինակաւոր ու ծանրակշիռ համընդհանուր լրատւադաշտին՝ չտրւելու խուսանաւող ու հաշւենկատ լրատւութեանը …

- Քաղաքական յաղթանակ էր, առաւել եւս, քանզի հայութեան Համազգային Պահանջատիրութեան մեր կարեւորագոյն զէնքին՝ միասնականութեանը նոր շունչ ու նոր որակ է հաղորդում…

- Քաղաքական յաղթանակ էր՝ նաեւ ու մանաւանդ յօգուտ հայոց պետական-դիւանագիտական գործընթացների, որովհետեւ թուրքական ժխտողականութիւնը դատապարտող նմանօրինակ բանաձեւերի կիրառմամբ աւելիով է երաշխաւորւում Հայաստանի եւ հայրենական Արցախի թէ՛ քաղաքական, թէ՛ աշխարհագրական եւ թէ՛ ժողովրդագրական անվտանգութիւնը…:

Ահաւասիկ, Հայոց Համազգային Պահանջատիրութեան ու հայոց արդարացի Դատի վախճանական նպատակին տանող եւ նոյն Դատին զինւորագրեալ յանձնախմբերի ու միւս կառոյցների յարատեւ, հետեւողական եւ երկարաշունչ պայքարի շնորհիւ տւեալ հանգրւանում ազգովի նւաճեցինք հերթական մի յաղթանակ, որն էլ հէնց ազգովի պարտաւորեցնող հանգամանք պէտք է սեպւի հայաշխարհի մտապատկերում՝ յաջորդական յաղթանակներն արձանագրել-ամրագրելու համար:

Յարակից լուրեր

  • Սեւրից 100 տարի անց…
    Սեւրից 100 տարի անց…

    Սեւրի հայանպաստ պայմանագրից (օգոստ. 10, 1920 թ.) ընդամէնը ամիսներ անց, թուրք-թաթարական (հետագային Բոլշեւիկ Ստալինի վճռով՝ Ադրբեջան), ինչպէսեւ՝ Բոլշեւիկա-Քեմալական արտաքին ու ներքին դաւադիր ճնշումների հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացման արդիւնքում (1920 թ. դեկտ. 2-ին), չեղարկւեց նաեւ Առաջին Աշխարհամարտում յաղթանակած երկրների եւ նոյնինքն պարտւած Թուրքիայի միջեւ կնքւած Սեւրի պայմանագիրը, նաեւ դա որպէս Իրաւարար վճիռ ձեւակերպած Վիլսոնեան խարտիան…:

  • Յանուն Իրանի հողային անսասան ամբողջականութեան
    Յանուն Իրանի հողային անսասան ամբողջականութեան

    Իրանահայ հինաւուրց համայնքը դեռեւս նախորդ դարի սկզբնական ժամանակաշրջաններից (1900-ական թթ.) իր անբեկանելի ու անհերքելի հաւատարմութիւնն է ցուցաբերել իրանական հայրենիքին եւ մասնաւորապէս Իրանի հողային ամբողջականութեանն ու ազգային-ժողովրդական ու պետական ինքնիշխանութեանը:

  • Ո՞ւր մնաց բարոյական արժէքների «իմունիտետ»-ը...
    Ո՞ւր մնաց բարոյական արժէքների «իմունիտետ»-ը...

    Ամենեւին էլ պարտադիր չէ հոգեբան լինել՝ ըմբռնելու համար կորոնավիրուսի պատճառած մասնաւորաբար հոգեմտաւոր աղէտն ու դրանից բխող հետեւանքները՝ անհատական, ընտանեկան, հասարակական եւ մէկ խօսքով՝ համաշխարհային կեանքի վրայ:

  • ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...
    ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...

    Սովետամէտները ամբողջ եօթ տասնամեակ Դաշնակցութեանը «Հայ ժողովրդի թիւ 1 թշնամի» յորջորջեցին ու փորձեցին յատկապէս Սփիւռքում ազգը նացիոնալիստների ու սոցիալիստների (Բոլշեւիկեան տարբերակով անշուշտ) բաժանել...

  • Կորոնայով կամ առանց կորոնայի ...
    Կորոնայով կամ առանց կորոնայի ...

    Անշուշտ, կորոնայի դէմ համաշխարհային պատերազմի ծանրակշիռ բեռը համաչափօրէն կրում է իր ուսերին թրամփեան ԱՄՆ-ն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։