Հա

Ազգային

02/11/2019 - 10:40

«Ամբոխահաճոյ յայտարարութիւններով հայրենադարձութիւն չի լինում, Սփիւռքը յուսախաբւած է ՀՀ իշխանութիւններից». Մելիք Գարագաւորեան

Հայրենադարձութիւնն ամբոխահաճոյ յայտարարութիւններով չի լինում. Սփիւռքն այսօր յուսախաբւած է ՀՀ իշխանութիւններից: «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտէի անդամ Մելիք Գարագաւորեանը:

«alikonline.ir» - Հայրենադարձութիւնն ամբոխահաճոյ յայտարարութիւններով չի լինում. Սփիւռքն այսօր յուսախաբւած է ՀՀ իշխանութիւններից: «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտէի անդամ Մելիք Գարագաւորեանը:

«2018 թ. խորհրդարանական արտահերթ ընտրութիւններից առաջ իշխանութիւնները շատ էին խօսում հայրենադարձութեան մասին, խօսւեց Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններին նոր թափ հաղորդելու մասին, բայց իրականում փակեցին Սփիւռքի նախարարութիւնը: Այնպէս որ, հայրենադարձութիւնը ամբոխահաճոյ յայտարարութիւններով չեն անում: Իշխանափոխութեան սկզբում Սփիւռքը շատ ոգեւորւած էր, սակայն այսօր Սփիւռքը յուսախաբւած է»,- նշեց Գարագաւորեանը:

Վերջինս նաեւ ընդգծեց՝ Հայաստանում պէտք է քաղաքական կայունութիւն հաստատւի, որպէսզի Սփիւռքն իր կապիտալը տեղափոխի Հայաստան։

«Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, քաղաքական նպատակներով ձերբակալութիւնները, քաղաքական հետապնդումները բնաւ չեն նպաստում արտաքին ներդրումների, տնտեսական զարգացման: Հայաստանն այսօր ցնցումից ցնցում է ապրում»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։