Հա

Ազգային

02/11/2019 - 11:50

Կրկի՞ն Դաշնակցութեան «լիկվիդացիա»

Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Փաստ է այսօր, որ այս իշխանութիւնները լծուած են արշաւի՝ «մաքրելու» համար մեր պետութեան ծառայող այն պաշտօնեաները, որոնք անդամ կամ համակիր են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան։ Նորութիւն չէ, անշուշտ, Դաշնակցութեան դէմ «լիկվիդացիայի» արշաւը։ Սուլթանը փորձեց։ Կրեմլը փորձեց։ Սարգիս Կասեանն ու ընկերները փորձեցին։ Հայաստանի կոմկուսը փորձեց։ Լեւոնը փորձեց։ Հերթը հիմա Նիկոլինն է։ Նիկոլը իր ընկերներով լծուած է նոյն փորձին։ Բոլորն ալ, անշուշտ, ձախողեցան։ Մնաց Դաշնակցութիւնը՝ աննկուն, վճռական։ Նիկոլը եւ իր ընկերները եւս կը ձախողին։ Կը մնայ մի՛շտ Դաշնակցութիւնը՝ աներկիւղ եւ յանձնառու։ Ինչպէս Արարատի մասին Աւետիք Իսահակեան ըսած է, նոյնը կարելի է ըսել Նիկոլին եւ իր ընկերներուն, «Հերթը հիմա ձերն է մի պահ. դուք էլ նայէք սեգ ճակատին, ու անցէք...»»:

Յարակից լուրեր

  • Մեր առաջնահերթութիւնը դուք չէք
    Մեր առաջնահերթութիւնը դուք չէք

    Դիմատետրը կը վխտայ ամէն կարգի ապակողմնորոշիչ գրառումներով մէկ կողմէ իշխանութեան քարոզչական մեքենան շարժման մէջ պահելու եւ միւս կողմէ՝ Դաշնակցութեան թափը կասեցնելու յստակ դիտաւորութեամբ։ Կը թուի, թէ ռազմաբեմը այլեւս սահմանագիծը չէ։ Ռազմաբեմը փոխադրուած է ներքին քաղաքականութեան ոլորտէն ներս։ Նախայարձակումը (aggression, ագրեսիա) տեղի կ՚ունենայ Երեւանի մէջ իսկ։ Եւ թիրախը մեր ազգային քաղաքականութիւնն է։ Մեր ազգային գաղափարախօսութիւնը։

  • «Ներողութիւն խնդրելու ես, եւ ոչ միայն դու»․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանեանին
    «Ներողութիւն խնդրելու ես, եւ ոչ միայն դու»․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանեանին

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գրում է.

  • Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը
    Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը

    Հայ ժողովրդի եւ Հայաստանի ամբողջական ազատագրութեան շարունակւող երթին մղում ու թափ տւող եւ մարտունակութիւն սովորեցնող այս մեծ պատգամը պատկանում է հայոց ազգային-ազատագրական պայքարի հայդուկապետին՝ Նիկոլ Դումանին, որի ծննդեան տարեդարձը զուգադիպում է յունւարի 12-ին։ 1867 թ.-ի այս օրը Արցախի Խաչեն գաւառի (Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի) Ղշլաղ գիւղը հայ ժողովրդին պարգեւեց Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանի ծնունդը, որ ճակատագրւած էր հայոց նորագոյն շրջանի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը դնելու իբրեւ առասպելատիպ Նիկոլ Դուման։

  • Պողպատէ կամքով ղարաբաղցի լեռնականը
    Պողպատէ կամքով ղարաբաղցի լեռնականը

    Նիկոլ Դումանի ծննդեան տարեդարձն է այսօր։ Ան ծնած էր 12 յունուարի 1867-ին, Ասկերանի Ղշլաղ գիւղը, Արցախ։ Ան Հ. Յ. Դաշնակցութեան օրինակելի ֆետային էր։ Ան եղաւ եւ կը մնայ Դաշնակցութեան մարտական ու գաղափարական հայդուկապետը։

  • Այսօր Նիկոլ Դումանի ծննդեան օրն է
    Այսօր Նիկոլ Դումանի ծննդեան օրն է

    1867 թւականի այս օրը՝ յունւարի 12-ին է ծնւել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նւիրեալներից, նշանաւոր հայդուկապետ, հայոց ազգային-ազատագրական պայքարի ամենակարկառուն դէմքերից մէկը՝ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տէր-Յովհաննիսեան):

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։