Հա

Ազգային

02/11/2019 - 09:40

Մասիս Մայիլեանը հանդիպումներ է ունեցել Հայ Դատի ԱՄՆ յանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Ամերիկայի Միացեալ Նահանգներում գտնւող Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի գլխաւորած պատւիրակութիւնը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ Դատի ԱՄՆ յանձնախմբի ղեկավարներ Բրայան Արդունու եւ Արամ Համբարեանի հետ։

«alikonline.ir» - Հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Ամերիկայի Միացեալ Նահանգներում գտնւող Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի գլխաւորած պատւիրակութիւնը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ Դատի ԱՄՆ յանձնախմբի ղեկավարներ Բրայան Արդունու եւ Արամ Համբարեանի հետ։ Տեղեկացնում է Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքը:

Արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը ընդգծել է ԱՄՆ հայկական կառոյցների առանցքային դերակատարութիւնը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունման գործում։

Հանդիպումների ընթացքում կարեւորւել է համահայկական նշանակութեան հարցերի շուրջ համակարգւած ջանքերի շարունակման անհրաժեշտութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։