Հա

Ազգային

05/11/2019 - 10:10

«Յեղափոխական Դաշնակցութեանը կեղծ յեղափոխութիւններով մի զարմացրէք»․ Իշխան Սաղաթելեան

2018-ին Դաշնակցութիւնը չնսեմացրեց հասարակ մարդկանց մղումները եւ անկախ այդ ամէնի մէջ ամէն տեսակ կասկածելիների ներգրաււածութիւնից ու հնարաւոր վտանգաւոր զարգացումներից, կուռ միաւորներով միացաւ այդ ազնիւ մղումներին՝ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ 129-ամեակի միջոցառումների ընթացքում՝ Վանաձորում եւ Վարդենիսում իր ելոյթներում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - 2018-ին Դաշնակցութիւնը չնսեմացրեց հասարակ մարդկանց մղումները եւ անկախ այդ ամէնի մէջ ամէն տեսակ կասկածելիների ներգրաււածութիւնից ու հնարաւոր վտանգաւոր զարգացումներից, կուռ միաւորներով միացաւ այդ ազնիւ մղումներին՝ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ 129-ամեակի միջոցառումների ընթացքում՝ Վանաձորում եւ Վարդենիսում իր ելոյթներում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Նա յիշեցրեց, որ այդ օրերին երկար ծանր ու թեթեւ անելով զարգացումները, գիտակցումով, որ մարդիկ փոփոխութիւններ էին ուզում, Դաշնակցութիւնը միացաւ՝ յոյսով, որ իր ժողովների եւ նիստերի քննարկումներում մատնանշւած բոլոր խրտւիլակները, ապազգային, ցինիկ, բարոյական եւ մարդկային նկարագրից զուրկ անձինք, կասկածելի աղբիւրներից սնւած գրանտակերները, քաղաքական անցեալ չունեցող ծաղրածուները, որոնք յայտնւել էին փողոցային առաջնորդների դերում, շուտով կը մնան համաժողովրդական շարժման ալիքի տակ, եւ շարժումը կը զտի, կը մաղի ամէն ինչ եւ ամենքին։

Արդիւնքում, նրա խօսքով, նոր իշխանութեան մէջ տեղ գտան նշեալ բանսարկուները եւ իշխանութեան ձեւաւորումից կարճ ժամանակ անց գործի անցաւ կազմաքանդիչ մի մեքենայ, որի ղեկը ուղղորդւում էր յայտնի նախկինի ձեռքով։

«Որոշներն անգամ այնքան էին տրւել այդ ալիքների ազդեցութեանը, որ յեղափոխական կուսակցութեանը յեղափոխութիւնների տեսութեան դասեր էին տալիս՝ կրկին մեղադրելով նրան, որ չի տեսնում կամ չի ուզում տեսնել «յեղափոխական» Հայաստանի վերընթաց ուղին»,-ասաց նա։ 

Իշխան Սաղաթելեանը սթափութեան կոչ արեց այդ շրջանակներին. «Հայրենակիցնե՛ր, պարզապէս հաշւենք, թէ Դաշնակցութիւնը, հիմնադրւելով Օսմանեան Թուրքիայում եւ Ցարական Ռուսաստանում տեղի ունեցող փոթորկուն իրադարձութիւնների շրջանում, իր 129-ամեայ պատմութեան ընթացքում քանի՞ իշխանափոխութեան կամ յեղափոխութեան նախաձեռնողը, ականատեսն ու մասնակիցն է եղել»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։