Հա

Ազգային

05/11/2019 - 10:20

«Փաշինեանը կրկնում է Լեւոն Տէր-Պետրոսեանին». Մելիք Գարագաւորեան. 168.am

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտէի անդամ Մելիք Գարագաւորեանի փոխանցմամբ՝ սփիւռքը, որ 2018-ին ողջունել էր Հայաստանում տեղի ուենցած ժողովրդական ընդւզման արդիւնքները, հիմա յուսախաբւած է, մտահոգւած եւ չի հասկանում, թէ սիրոյ եւ համերաշխութեան կարգախօսի ներքոյ ինչ գործընթացներ են տեղի ունենում։

«alikonline.ir» - ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտէի անդամ Մելիք Գարագաւորեանի փոխանցմամբ՝ սփիւռքը, որ 2018-ին ողջունել էր Հայաստանում տեղի ուենցած ժողովրդական ընդւզման արդիւնքները, հիմա յուսախաբւած է, մտահոգւած եւ չի հասկանում, թէ սիրոյ եւ համերաշխութեան կարգախօսի ներքոյ ինչ գործընթացներ են տեղի ունենում։

«168 TV»-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Մելիք Գարագաւորեանը՝ պարզաբանելով.

«Անհասկանալի են մեզ համար քաղաքական գորընթացները ՀՀ-ում, մասնաւորապէս՝ միասնականութեան բացակայութիւնը, հասարակութեան շերտաւորումը, դաւադիրների որոնման քաղաքական վարքագիծը»: ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտէի անդամը շեշտեց, որ ներկայ իշխանութեան գործողութիւններից ինքը յանգում է այն ենթադրութեան, որ նրանք գնում են քաղաքական մենիշխանութեան։

«Վրէժխնդրութեամբ եւ այլակարծութիւնը մերժելու հիմքով քաղաքականութեամբ չենք կարող ՀՀ-ն ղեկավարել, մանաւանդ, երբ կան արտաքին բազմաթիւ սպառնալիքներ»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ իշխանութիւնն իր քայլերը հիմնաւորում է նախկին կոռումպացւած իշխանութիւնների թալանածը պետական բիւջէ վերադարձնելով, Մելիք Գարագաւորեանն ասաց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կողմ է կոռուպցիայի եւ մենաշնորհների դէմ պայքարին։

«Սակայն դա պէտք է կատարել առանց ցնցումների, առանց հասարակութեանը շերտաւորելու ու քաղաքական յետապնդումների»,- նկատեց նա։

Հարցին՝ յեղափոխութիւնից յետոյ Հայաստանում կա՞ն քաղաքական յետապնդումների ենթարկւող անձինք, Մելիք Գարագաւորեանը պատասխանեց.

«Մենք մեր ելոյթներով եւ գրառումներով կոչ ենք անում, որ խնդիրները պէտք չէ անձնաւորել, թիրախաւորել, պէտք է բնականոն քաղաքական ընթացքով հասնել նրան, որ յանցաւոր աշխարհի մաս կազմող տարրերն օրէնքի եւ Սահմանադրութեան առջեւ հաւասար ձեւով պատասխանատւութեան ենթարկւեն։ Մենք չենք եկել, ինչ որ ասել ենք՝ ճիշտ հակառակն անելու։ Կա կարմիր գիծ, իսկ այդպիսի գիծ է քաղաքական կայունութիւնը»։

Խօսելով սփիւռքից Հայաստան ներդրումների մասին՝ Մելիք Գարագաւորեանն ասաց.

«Ցանկացած երկիր ներդրողին գրաւիչ դառնալու համար նախ պէտք է ապացուցի, որ կայուն վիճակում է, եւ շուկան պէտք է վստահութիւն ներշնչի։

Ներկայ քաղաքական ընթացքը, քաղաքական յետապնդումները խանգարում են տնտեսական իրական ծրագրերի իրականացմանը։ Այս հարցերում է, որ սփիւռքն ունի իր մտահոգութիւնները։ Մենք պէտք է հասկանանք, թէ Հայաստանը որ ուղղութեամբ է գնալու, հարց է, ի վերջոյ, նաեւ հետեւեալը՝ մենք ինչպիսի Հայաստան ենք ուզում»։

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտէի անդամն անդրադարձավ նաեւ հնչող այն գնահատականներին, որ Նիկոլ Փաշինեանը մի շարք հարցերում կրկնում է 1-ին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի վարած քաղաքականութիւնը։

«Դժբախտաբար, այո՛, նմանութիւններ տեսնում եմ, բայց ճիշտ կը լինէր, որ այդ յիշողութիւնները սփիւռքահայերիս համար փակւած լինէին եւ չվերակենդանանային։ Ճիշտ կը լինէր, որ մենք փակած լինէինք պատմութեան էջը։ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ ներկայ իշխանութիւնների վարած քաղաքականութեան մէջ որեւէ բան չպէտք է նման լինէր, որեւէ բան չպէտք է այդ նմանութեան մասին անգամ յուշեր»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թէ որոնք են այդ նմանութիւնները, Մելիք Գարագաւորեանը յստակեցրեց.

«Օրինակ՝ անորոշութիւնն Արցախեան հարցում, Արցախի անվտանգութեան երաշխիքները պաշտպանելու եւ միջազգային ճանաչման գործընթացում։ Կայ նաեւ միասնականութեան, ազգային համաձայնութեան խնդիրը, որոնք այն ժամանակ էլ կային»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։