Հա

Ազգային

05/11/2019 - 14:30

Մէկօրեայ համաժողով՝ «Իրանի ակտիւ մասնակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի ու Հայաստանի առեւտրական համագործակցութեան նոր փուլը»

Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախաձեռնութեամբ եւ Իրանում Հայաստանի դեսպանութեան համագործակցութեամբ, երէկ՝ նոյեմբերի 4-ին, կազմակերպւել էր մէկօրեայ համաժողով՝ «Իրանի ակտիւ մասնակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի ու Հայաստանի առեւտրական համագործակցութեան նոր փուլը» թեմայով:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախաձեռնութեամբ եւ Իրանում Հայաստանի դեսպանութեան համագործակցութեամբ, երէկ՝ նոյեմբերի 4-ին, կազմակերպւել էր մէկօրեայ համաժողով՝ «Իրանի ակտիւ մասնակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի ու Հայաստանի առեւտրական համագործակցութեան նոր փուլը» թեմայով:

Իրանի Առեւտրի պալատի դահլիճում մեկնարկած համաժողովին Իրան-Հայաստան առեւտրի համատեղ պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանը ողջունելով ներկաներին կարեւորեց Իրանի Առեւտրի պալատի կարեւոր դերը նման համագումարների կայացման գործում:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իրանի Առեւտրի պալատի բազմակողմանի յարաբերութիւնների պալատի տնօրէն Էսֆանդեար Օմիդբախշը, Իրան-Հայաստան Առեւտրի պալատի Տնօրէնների խորհրդի անդամները, պետական պաշտօնեաներ եւ տնտեսական մի շարք ակտիւիստներ, քննարկւեցին Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի միջեւ առեւտրական համաձայնագրի ստորագրման գործընթացը, արտօնեալ առեւտրային պայմանագրի առանձնայատկութիւնները, Իրանի կողմից Եւրասիական տնտեսական միութեանը ներկայացրած ապրանքների ցանկը, ինչպէս նաեւ տնտեսական գործարարներին Իրանի Առեւտրի պալատի առաջարկները տնտեսական այս միութեանը մասնակցելու առիթները քննարկելու նպատակով: Տնտեսական գործարարները նաեւ տնտեսական յիշեալ միութեանը Իրանի մասնակցութեան մասին իրենց հարցերը եւ խնդիրները ուղղակիօրէն արծարծեցին համագումարին ներկայ արտգործնախարարութեան եւ Իրանի Առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը ներկայացրեց Հայաստանում տնտեսական վիճակը, վերջին շրջաններում Հայաստանում տնտեսական զարգացումները, Հայաստան-Իրան յարաբերութիւնների վիճակը եւ այն հնարաւորութիւնները, որոնք գործարարները կարող են ունենալ այս ոլորտում, գործունէութիւն վարելու իմաստով:

Դեսպանը անդրադառնալով Իրան-Հայաստան բարիդրացիական եւ միջպետական բարձր մակարդակի յարաբերութիւններին եւ տնտեսական յարաբերութիւններին, ընդգծեց, որ կան մեծ ռեզերւներ այդ յարաբերութիւնները զարգացնելու համար: Դեսպանը նշեց. «Հայաստանի տնտեսութեան հիմնական բնութագրիչներից ամենակարեւորները՝ Հայաստանի տնտեսութիւնը հիմնականում մասնաւոր է, պետութիւնը բիզնեսով չի զբաղւում, որը վերաբերում է տնտեսութեան բոլոր ոլորտներին, այդ թւում բանկային համակարգին, որը ունի նաեւ իր առաւելութիւնները, եւ աշխատանքային յարաբերութիւնների դէպքում, որոշակի ազատութիւններ է տալիս գործարարներին»: Դեսպանը կարեւորութեամբ անդրադարձաւ, որ Հայաստանում գնաճի մակարդակը կայուն է երկար տարիներ եւ երեք տոկոսից աւելին չի լինում եւ դա անհրաժեշտ համարեց տնտեսական աշխատանքների առումով, եւ ընդգծեց, որ Հայաստան-Իրան յարաբերութիւնները Հայաստանի այսօրւայ իշխանութիւնների համար առաջնահերթութիւններից է եւ կառավարութեան տնտեսական քաղաքականութեան ամենակարեւոր առանձնայատկութիւններից մէկն է լուրջ պայքար կոռուպցիայի դէմ:

Համագումարին դոկտ. Օմիդբախշը ընդգծելով, որ թէեւ Եւրասիական տնտեսական միութիւնը երիտասարդ է իր ձեւաւորման առումով, սակայն կարեւորեց նրա դերը որպէս տարածաշրջանային այն միութեան, որին անդամակցում է Իրանը եւ նշեց, որ աշխարհում բացառւած է մի երկիր, որի դէմ տնտեսական նման պատժամիջոցներ իրականանան, սակայն այն կարողանայ անդամակցել տարածաշրջանային նման միութեան եւ կարեւորեց Իրանի եւ այս միութեան հետ յարաբերութեանը ազգային մօտեցում դրսեւորելու անհրաժեշտութեանը:

Նիստին արտգործնախարարութեան ներկայացուցիչը իր ելոյթի ընթացքում նշեց, որ Իրանը կարեւորում է Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։