Հա

Ազգային

07/11/2019 - 10:10

Գաղափարազրկութեան «կրթական» արշաւը

Հայկական ԲՈՒՀ-երում հայոց լեզւի, գրականութեան եւ պատմութեան պարտադիր դասաւանդումը չի կարող հակացուցւել բարձրակարգ մասնագէտների պատրաստմանը. դա չի կարող աւելորդ ծանրաբեռնւածութիւն լինել հայ մաթեմատիկոսի, ֆիզիկոսի, քիմիկոսի եւ որեւէ այլ մասնագէտի համար, որոնց խնդիրը հայութեան եւ Հայաստանի զարգացումն է: Բարձրակարգ մասնագէտներ պատրաստելու խոչընդոտները բոլորովին այլ են. իսկ ազգային արժէհամակարգի ներառումն այդ մասնագէտիների եւ, ընդհանրապէս, հայ մարդու կերտման գործում ոչ թէ կարեւոր, այլ պարտադիր է:

ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Հայկական ԲՈՒՀ-երում հայոց լեզւի, գրականութեան եւ պատմութեան պարտադիր դասաւանդումը չի կարող հակացուցւել բարձրակարգ մասնագէտների պատրաստմանը. դա չի կարող աւելորդ ծանրաբեռնւածութիւն լինել հայ մաթեմատիկոսի, ֆիզիկոսի, քիմիկոսի եւ որեւէ այլ մասնագէտի համար, որոնց խնդիրը հայութեան եւ Հայաստանի զարգացումն է: Բարձրակարգ մասնագէտներ պատրաստելու խոչընդոտները բոլորովին այլ են. իսկ ազգային արժէհամակարգի ներառումն այդ մասնագէտիների եւ, ընդհանրապէս, հայ մարդու կերտման գործում ոչ թէ կարեւոր, այլ պարտադիր է: Իհարկէ, անհրաժեշտ է հասնել Օքսֆորդի, Քեմբրիջի եւ Հարւարդի մակարդակին, սակայն արդեօ՞ք հայոց լեզուն, գրականութիւնն ու պատմութիւնն են խոչընդոտ, որ ունենք այլ իրավիճակ:

Մեր կրթութեան եւ գիտութեան մրցունակութիւնն ուղղակի կախւած են իւրայատուկ լինելուց, իսկ այդ իւրայատկութիւնը ազգային մշակոյթն է՝ բառիս լայն իմաստով: Օքսֆորդը, Քեմբրիջն ու Հարւարդը արեւմեան մշակոյթի արդիւնք են, որը նոր հիմքերի վրայ դրեցին Դիդրոն, Մոնտեսքիոն, Վոլտերն ու մնացեալ Էնցիկլոպեդիստները՝ հիմնւելով անտիկ մշակոյթային ժառանգութեան վրայ: Ժամանակակից Եւրոպան արդիւնք է նոր մտածողութեան, որը ծնւեց մշակոյթի խորքից եւ ոչ թէ անմշակոյթ նիւթից:

Հարց է՝ մեզ պէտք են բարձրակարգ մասնագէտնե՞ր, թէ՞ բարձրակարգ հայ մասնագէտներ: Մենք խնդիր ունենք հայկականութեա՞մբ նպաստել համաշխարհային առաջընթացին, թէ՞ անմշակոյթ կոսմոպոիլիտիզմով: Մենք ուզում ենք Արագածի փեշերի՞ց դիտել աստղերը, թէ՞ Ուրալիան լեռներից կամ Տեխասի տափաստաններից…

Արեւմտեան քաղաքակրթութեան կարեւոր բաղադրիչը կայսերականութիւնն է, հիմնւած նաեւ մշակոյթների կլանման վրայ: Եւ Օքսֆորդները, Քեմբրիջներն ու Հարւարդները սպասարկում են այդ քաղաքակրթութեան շահերը: Այս պատերազմում մեր կռիւն այլ է: Մենք նախ խնդիր ունենք Հայստանում հայկականութեամբ կերտելու հայ մարդուն՝ գիտնականին, ռազմիկին ու մշակին՝ թոյլ չտալով մարդուժի, ուղեղների արտահոսք եւ ձուլում: Մենք խնդիր ունենք հայկականութեամբ կայանալու, մրցելու եւ ազդելու այլոց վրայ՝ այնքանով, որքանով կների մեր ներուժը: Եւ հայոց գիտութիւնը պէտք է շողա այնպէս, ինչպէս Սարեանի կտաւներում Հայաստանն ու նրա գոյներն են, եւ ոչ թէ անապատներն ու ուղտերի հետքերը, Տեխասի տափաստաններն ու կովբոյների լայնեզր գլխարկները, Իտալիայի կուրտիզանուհիներն ու Ճապոնիայի սամուրայները: Հայ գիտնականը չպէտք է իր գիւտը յղանայ աննպատակ ու անհայրենիք տարածքներում: Ունենալով համաշխարհային սփռում՝ մեր ուղեղները առաւել քան պարտաւոր են աշխատել հայկականութեամբ եւ հայութեան փառքի համար, այլապէս կը մարենք ոչ մի երազւած տեղ չտանող օտար-ամայի ճամփեքի վրայ: Սա է հայկական համալսարանների առաքելութեան տարբերութիւնն Օքսֆորդներից: Գիտութիւնն ունիկալ ու բարձրակարգ է այն կերտողների ինքնութեամբ. հայ գիտնականը չի կարող չմտածալ եւ չաղօթել հայերէն: Սա է կրթութեան եւ գիտութեան մրցունակութեան հայկական բանաձեւը: Այս տեսանկիւնից էական տարբերութիւն կայ անչափահասների եւ չափահասների կրթութեան միջեւ. դեռեւս կրթական համակարգի մէջ գտնւող չափահաս անձանց՝ մեր պոտենցիալ զինւորներին ու մայրերին զրկել ազգային արժէհամակարգից սնւելուց, ուղղակի հարւած է մեր ազգային անվտանգութեանը, հարւած է սահմանին կանգնած մեր զինւորի հայրենասիրական ոգուն եւ գիտակցութեանը:

Օրւայ իշխանութեան կողմից ազգային արժէհամակարգի վրայ յարձակումն այլեւս մեղադրանք չէ, այլ՝ փաստ, իսկ գաղափարազուրկ եւ ազգային որեւէ հեռանկար չունեցող ուժի պարագայում՝ նաեւ օրինաչափութիւն:

Յարակից լուրեր

  • 2018: Հայաստանի անհանգիստ 12 ամիսները
    2018: Հայաստանի անհանգիստ 12 ամիսները

    2018 թւականը աննախադէպ էր իրադարձութիւնների եւ ալեկոծումների ալիքով: Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունացած ժողովրդային հուժկու շարժումն ու նրան հետեւած իշխանափոխութիւնը ստեղծեցին ներքաղաքական նոր իրավիճակ, որն ամրագրւեց դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրութիւններով: «Ժողովրդական ոչ բռնի թաւշեայ յեղափոխութիւն» անւանումը ստացած այս աննախադեպ ընդւզումը փողոց հանեց հազարաւոր մարդկանց, որոնք մերժեցին հին ռեժիմն ու նրա ստեղծած համակարգը: 

  • Դեկտեմբերեան ընտրութիւններն ու մեծ սխալը
    Դեկտեմբերեան ընտրութիւններն ու մեծ սխալը

    Որ ժողովրդական շարժման արդիւնքները թելադրում էին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնել, կարծես, ոչ ոք չէր ընդդիմանում: Բայց յատկապէս ի՞նչ նպատակով եւ ինչպէ՞ս պէտք է արտահերթ ընտրութիւններ անցկացւէին, այսօր էապէս անտեսւել է: 

  • Երբ չես ընտրւում, որպէսզի ընտրւես…
    Երբ չես ընտրւում, որպէսզի ընտրւես…

    Այսպիսն է մեր իրողութիւնը՝ կապւած ՀՀ վարչապետի չընտրութեան, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների եւ, վերջապէս, հին վարչապետի նոր ընտրութեան հարցում: Որ տարօրինակ ժամանակներ ենք ապրում եւ ոչինչ արդէն զարմանալի չէ, շատերս ենք համոզւել: Որ փետրւարը 31 օր կարող է ունենալ, դա էլ ամենավտանգաւորը չէ: Նոյնիսկ օրէնքի տառին է համապատասխանում այն, որ կարող ես առաջադրւել վարչապետ ու ամէն ինչ անել, որ քեզ չընտրեն եւ այդ չընտրութիւնը դիտւի, որպէս նոր Հայաստանում մի նոր առաջընթաց:

  • Տրոյեական ձին եւ հայկական ամրոցը
    Տրոյեական ձին եւ հայկական ամրոցը

    Ժամանակակից աշխարհում հասարակութիւններն ու պետութիւնները յաճախ են ենթարկւում Ոդիսեւսի «Տրոյեական ձիու» «շախ»-ին: Տարբերութիւնն այն է, որ ամրոցները չեն պաշարւում միայն ֆիզիկապէս եւ Տրոյեական ձիու մէջ միայն օտարի զինւորները չեն: 

  • Արժէքների պատերազմ
    Արժէքների պատերազմ

    Հայաստանեան գործընթացները աչքի են ընկնում ոչ միայն աղմկահարոյց բացայայտումներով, կալանաւորումներով, դատավարութիւններով, ազատ արձակումներով, հարկային վարչարարութեան ակտիւացմամբ, հակակոռուպցիոն եւ մենաշնորհների դէմ պայքարով, նոր ընտրութիւնների սպասումներով եւ քաղաքական ուժերի վերադասաւորումներով, այլեւ արժէքների բախմամբ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։