Հա

Ազգային

09/11/2019 - 09:20

Ազգային մտածող մարդը իրաւունք չունի լռել նոյնիսկ աշխատանքը կորցնելու պարագայում

Երբ ՀՀ ԿԳՍՄ նախարարը օրէնքի նախագիծ է բերում, որով բուհերի «հայեցողութեանն» է թողնում պատմութեան եւ հայոց լեզւի դասաժամերի դասաւանդումը` հիմնաւորմամբ, որ դպրոցում այդ առարկաները անցել են, նշանակում է այն կամաւոր-պարտադիր հրահանգ է դառնում բուհերի ղեկավարներին` հանել այդ առարկաները:

Երբ ՀՀ ԿԳՍՄ նախարարը օրէնքի նախագիծ է բերում, որով բուհերի «հայեցողութեանն» է թողնում պատմութեան եւ հայոց լեզւի դասաժամերի դասաւանդումը` հիմնաւորմամբ, որ դպրոցում այդ առարկաները անցել են, նշանակում է այն կամաւոր-պարտադիր հրահանգ է դառնում բուհերի ղեկավարներին` հանել այդ առարկաները:

Ներկայումս բուհերում կրկնւող բովանդակութեամբ մասնագիտական դասաժամեր շատ կան, ո՞րն է երաշխիքը, որ պատմութեան եւ հայերէնի կրճատւած դասաժամերը չեն փոխարինւի նոյն անարդիւնաւէտ մասնագիտական դասաժամերով: Մեծ ջանք, խելք պէտք չէ դասաժամերը կրճատելու համար, սրանով որակեալ մասնագիտական ուսուցման բեռը փորձ է արւում գցել նախարարի եւ բուհերի ռեկտրների ուսերից։ Ուսանողների աշխարհայեացքը ձեւաւորւում է առաջին հերթին գեղագիտական գիտելիքներով եւ պատմական յիշողութեամբ։

Մասնագիտական լեզւամտածողութիւնը, եզրերը (տերմիները) եւ գրելաձեւերը անհրաժեշտ են ոչ միայն կուրսայիններ, աւարտական աշխատանքներ պատրաստելիս, այլեւ հետագայում՝ աշխատանքային գործունէութեան ժամանակ։ Անհասկանալի եւ անընդունելի է, որ բուհերը չեն նախաձեռնում այս հարցերի վերաբերեալ ընդլայնւած քննարկումներ։ Միաժամանակ, տհաճութեան չափ զզւելի է տեսնել բուհերի ղեկավարների քծնանքը։ Ազգային մտածող մարդը՝ առաւել եւս դասախօսը, իրաւունք չունի լռել նոյնիսկ աշխատանքը կորցնելու հնարաւոր վտանգի առկայութեան պարագայում։

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ,

տնտեսագիտութեան թեկնածու

Սուրէն Պարսեան

Յարակից լուրեր

  • Այս ճգնաժամը տեւելու է ոչ թէ մէկ կամ երկու ամիս, այլ մէկ տարուց աւելի
    Այս ճգնաժամը տեւելու է ոչ թէ մէկ կամ երկու ամիս, այլ մէկ տարուց աւելի

    Մի փաստ եւս արձանագրենք․ արտակարգ դրութեան ընթացքում եւս մէկ անգամ հաստատուեց, որ Հայաստանի տնտեսութիւնում մենաշնորհները պահպանուել են եւ աւելի են ամրապնդել իրենց դիրքերը։

  • Զբօսաշրջութեան ոլորտը ճգնաժամի մէջ է
    Զբօսաշրջութեան ոլորտը ճգնաժամի մէջ է

    Կորոնավիրուսի ազդեցութեան բացասական հետեւանքները մեղմելու նպատակով վրացական մի շարք բանկեր երեք ամսով յետաձգել են վարկերի մարումը։ Այս մասին նշել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

  • Մենք ոչ թէ նախապատրաստւեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք
    Մենք ոչ թէ նախապատրաստւեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք

    Կորոնավիրուսն այժմ համաշխարհային տնտեսական միտումների հիմնական օրակարգերից մէկն է, քանի որ այն մեծ ազդեցութիւն է թողել ինչպէս ընթացիկ խնդիրների վրայ, այնպէս էլ երկարաժամկէտ հարցերի վրայ։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասել է տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

  • Կորոնավիրուսի տնտեսական ազդեցութիւնը. զբօսաշրջիկների թւի կրճատման ռիսկ կայ
    Կորոնավիրուսի տնտեսական ազդեցութիւնը. զբօսաշրջիկների թւի կրճատման ռիսկ կայ

    Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորւած հայ-իրանական ցամաքային հաղորդակցութիւնը ժամանակաւորապէս դադարեցումը Հայաստանի տնտեսութեան վրա կարող է ունենալ կարճաժամկէտ ու երկարաժամկէտ բացասական հետեւանքներ։

  • ՀՀ հասարակութիւնը գնալով աւելի է աղքատանում
    ՀՀ հասարակութիւնը գնալով աւելի է աղքատանում

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանը փետրւարի 7-ին իր ֆէյսբուքեան էջում գրել էր, որ ՀՀ առեւտրային բանկերի կողմից տրամադրւած վարկերի մէջ ժամկէտանց վարկերի կշիռը նախորդ տարւայ ընթացքում նւազել է եւ կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունութեան ամրապնդման եւ մեր հայրենակիցների վճարունակութեան մակարդակի բարձրացման մասին»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։