Հա

Ազգային

09/11/2019 - 09:40

ՀՅԴ-ի՝ Փարիզում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները շուտով ի կատար են ածւելու

Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ Դաշնակցութեան Փարիզի ժողովրդային տանը նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի նախագահ Արթուր Մոսիեանի հետ։

«alikonline.ir» - Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ Դաշնակցութեան Փարիզի ժողովրդային տանը նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի նախագահ Արթուր Մոսիեանի հետ։

Հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՅԴ Ֆրանիսայի կազամակերպութեան ներկայացուցիչները, քննարկւեցին ՀՀ ներքաղաքական իրավիճակին, հայրենիք-սփիւռք յարաբերութիւններին եւ Արցախին առնչւող մի շարք հարցեր։

Հանդիպմանը ձեռք բերւեցին շտապ կիրարկման ենթակայ մի շարք պայմանաւորւածութիւններ։

Հանդիպմանը տեսակապով մասնակցում էին նաեւ ՀՅԴ Մարսէլի կազմակերպական շրջանի ներկայացուցիչները։

Յիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն այս օրերին գտնւում է Եւրոպայում։ Փարիզից յետոյ նախատեսւում են այցելութիւններ նաեւ Բրիւսէլ եւ Ամստերդամ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։