Հա

Ազգային

11/11/2019 - 11:40

«Յուսով եմ՝ Արայիկ Յարութիւնեանը հասկացաւ, որ չկայ «ներսի-դրսի» Դաշնակցութիւն». Գոռ Սարգսեան

Արայիկ Յարութիւնեանը շատ անպարկեշտ եւ նախարարին ոչ յարիր արտայայտութիւններ արեց մեր հասցէին, փորձեց բաժանումներ անել Դաշնակցութեան մէջ՝ չճանաչելով ՀՅԴ-ին:

«alikonline.ir» - Արայիկ Յարութիւնեանը շատ անպարկեշտ եւ նախարարին ոչ յարիր արտայայտութիւններ արեց մեր հասցէին, փորձեց բաժանումներ անել Դաշնակցութեան մէջ՝ չճանաչելով ՀՅԴ-ին: Արդէն խնդիր է, որ ԿԳՆՍ նախարարը չի ճանաչում 130 տարւայ կուսակցութեանը. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչութեան անդամ Գոռ Սարգսեանը, որը մասնակցում է ԵՊՀ ուսանողների՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով դասադուլին:

«Բնականաբար, մենք չարձագանքեցին, բայց մեր դրսի կառոյցի ընկերները երկու օրւայ ընթացքում 19 երկրից աջակցութիւն յայտնեցին մեզ եւ նոյն՝ հրաժարականի պահանջով հանդէս եկան: Ինձ թւում է՝ Արայիկ Յարութիւնեանը հասկացաւ, որ դրսի-ներսի Դաշնակցութիւն չկայ. Դաշնակցութիւնը մեկն է»,- յայտարարեց նա:

Նշենք, որ Երեւանում շարունակւում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջով դասադուլները եւ նստացոյցը: Այժմ ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները իրազեկման երթ են իրականացնում երեւանեան այլ բուհերի առջեւ:

Գոռ Սարգսեանը նշեց, որ բնական եւ նորմալ է, որ Նիկոլ Փաշինեանը փորձեց պաշտպանել ԿԳՄՍ նախարարին, քանի որ նախարարն իր թիմակիցն է, իր հետ քայլած մարդն է եւ նրանց կուսակցութեան մէջ բարձր դիրք ունեցող պաշտօնեայ: «Նիկոլ Փաշինեանն ասաց, որ դա կառավարութեան քաղաքականութիւնն է, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ ոլորտի պատասխանատուն Յարութիւնեանն է, եւ նա պէտք է լքի այդ նախարարութիւնը»,- յաւելեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչութեան անդամը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։