Հա

Ազգային

11/11/2019 - 14:40

Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Բիւրոյի

Հ.Յ.Դ. Բիւրոյի նախաձեռնութեամբ 2019 թ. նոյեմբերի 9-ին, Բրիւսէլում տեղի ունեցաւ Հայ Դատի աշխատանքներին նուիրուած դրամահաւաք։

Հ.Յ.Դ. Բիւրոյի նախաձեռնութեամբ 2019 թ. նոյեմբերի 9-ին, Բրիւսէլում տեղի ունեցաւ Հայ Դատի աշխատանքներին նուիրուած դրամահաւաք։

Դրամահաւաքին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը, Ա.Հ. նախագահ Բակօ Սահակեանը։ Ուղերձ էին յղել Հ.Հ. նախագահ Արմէն Սարգսեանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ը։

Յիշեցնում ենք, որ վերջին դրամահաւաքը տեղի էր ունեցել 2016 թ. Փարիզում։

Աւելի քան 100 բարերաներ աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին դրամահաւաքին։

Աւարտին յայտարարուեց, որ շուրջ 2,400,000 ամերիկեան դոլար նուիրաբերուել է Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի աշխատանքների համար եւ նշուեց, որ դրամահաւաքը շարունակւում է։

Սա մէկ անգամ եւս վկայութիւնն է այն բանի, որ նոյնիսկ այս օրերին տարբեր երկրներում առկայ տնտեսական ճգնաժամերին, մեր ազգի զաւակները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայ Դատի պայքարում, քանզի այն նուիրական է։

Հ.Յ.Դ. Բիւրօն իր շնորհակալութիւնն է յայտնում բոլոր նուիրատուներին, դրամահաւաքի կազմակերպիչներին եւ Հայ Դատի նուիրեալներին։

 

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

10 Նոյեմբեր, 2019 թ.

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։