Հա

Ազգային

12/11/2019 - 10:05

«Մեր ազգը հերոսին էլ կը տապալի, եթէ տեսնի, որ սպասարկում է օտարի օրակարգը». Արծւիկ Մինասեան

Նիկոլ Փաշինեանը խորը թիւրիմացութեան մէջ է, եւ այս գործընթացի խորքային պատճառը չի ըմբռնել կամ առնւազն իրեն զեկուցել են մակերեսօրթն․ ըստ Yerkir.am-ի այս մասին, նոյեմբերի 11-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան դիմաց ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը խորը թիւրիմացութեան մէջ է, եւ այս գործընթացի խորքային պատճառը չի ըմբռնել կամ առնւազն իրեն զեկուցել են մակերեսօրթն․ ըստ Yerkir.am-ի այս մասին, նոյեմբերի 11-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան դիմաց ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին:

Նրա խօսքով, սա պայքար է ազգային եւ ապազգային երեւոյթների միջեւ. «Երկրորդ, Նիկոլ Փաշինեանը չի կարող իրեն վերագրել նախարարութեան գործառոյթներ: Օրէնքը յստակ սահմանում է, կառավարութեան անունից՝ ոլորտի քաղաքականութիւնն իրականացնում է ԿԳՄՍ նախարարութիւնը: Օրէնքով յստակ է ձեւակերպւած, թէ ինչ քաղաքականութիւն պէտք է իրականացւի, այն, ինչ իրականացնում է այս նախարարութիւնը՝ նախարարի գլխաւորութեամբ, հակասում է օրէնքին: Այսինքն հակաօրինական ընթացքի մէջ է:

Երրորդ, ակնյայտ է, որ Արայիկ Յարութիւնեանը եւ իր խորհրդատուները, եւ եթէ վարչապետն էլ միանայ, ուրեմն նաեւ ինքը, ակնյայտօրէն փորձում են ապակողմնորոշել այս ընդվզումը, որ առաջացաւ երիտասարդութեան շրջանում: Այո, ՀՅԴ-ն հանդէս է գալիս ազգայինը պահպանելու դիրքերից եւ գտնւելու է ցանկացած շարժման կողքին, որը ազգայինը դուրս մղելու գործողութիւն է իրականացնում»,- ասաց Արծւիկ Մինասեանը:

Արծւիկ Մինասեանը տեղեկացրեց, որ ՀՅԴ երիտասարդական կազմակերպութեան յայտարարութեանն են միացել 20-ից աւելի երկրների երիտասարդներ. «Սա խօսում է այն մասին, որ հարցը համազգային է դարձել: Օտարածին օրակարգերը սպասարկելու փոխարէն ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնն ստացած ցանկացած իշխանութիւն պարտաւոր է ազգային դիմագիծը պահել: Սա իշխանութեան կռիւ չէ, այլ ազգայինը պահելու: Աշխարհում մրցակցող են լինելու այն ազգերը, որոնք իրենց արմատների զուգակցմամբ են զարգանում: Եթէ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, որ միշտ այդ դիրքերից է հանդէս եկել, յանկարծ փոխել է իր դիրքորոշումը, ապա դա շատ վատ է: Դա նշանակում է, որ նա ժողովրդի տւած քւէն օգտագործում է ի չարս»:

ՀՅԴ ԳՄ անդամը նկատեց, որ Նիկոլ Փաշինեանը եկել, փորձում էր Արայիկ Յարութիւնեանի ապազգային վարքագիծն իր վրայ վերցնել. «Եթէ իրեն թւում է, որ ինքն այնքան ժողովրդավար է, որ կարող է այդ տիպի հարցեր առաջ տանել, սխալւում է: Այդ հարցերում մեր ազգը զգայուն է եւ չի հանդուրժի անգամ հերոսին եւ նրան էլ կտապալի, եթէ տեսնի, որ սպասարկում է օտարի օրակարգը:

Հրաժարականի պահանջը դեղին քարտերի մեր քաղաքականութեան համատեքստում է եւ արդէն կարմիր քարտ է կոնկրետ անձի: Սա կարմիր քարտ է Արայիկ Յարութիւնեանին, որ հեռացւի դաշտից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինեանն իրաւունք չունի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան ֆունկցիան վերցնի իր վրայ կամ կառավարութեան վրայ՝ նշեց Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով վարչապետի այն յայտարարութեանը, թէ կրթութեան, մշակոյթի ոլորտում քաղաքականութեան պատասխանատուն կառավարութիւնն է:

«Իսկ եթէ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տէրն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պէտք է հեռանայ: Բայց առայժմ կայ հնարաւորութիւն, որ այդ քաղաքականութիւնը փոխի: Մենք չենք ուզում այս մօտեցումը՝ սեւ ու սպիտակի բաժանել հասարակութիւնը, բայց եթէ այդ դաշտ են մղում, պէտք է բացատրեն իրենց հակազգային պահւածքը, թիրախը, ուղղորդումը որտեղից է գալիս»,- ասաց նա:

Անդրադառնալով Արայիկ Յարութիւնեանի յայտարարութեանը, թէ ՀՅԴ երիտասարդների բերած դատարկ արկղերը լցնելու է կրթութեան ոլորտում ՀՅԴ-ի գործունէութեան հետ կապւած քրէական գործերով եւ հետ ուղարկի, Արծւիկ Մինասեանն ասաց. «Մենք պահանջել ենք, որ Արայիկ Յարութիւնեանը, եթէ կան այդպիսի յանցագործութիւններ, ներկայացնի, հակառակ դէպքում՝ պէտք է քրէական պատասխանատւութեան ենթարկւի սուտ մատնութեան համար կամ, առնւազն, հասարակութիւնը պէտք է իմանայ, որ սրանք քաղաքական հնարքներ, մանիպուլեացիաներ են: Նա պարզապէս օդում յայտարարութիւններ է անում, որպէսզի ցոյց տայ, թե իբր լուրջ բան կայ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։