Հա

Ազգային

12/11/2019 - 14:10

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը դիմել է Պոմպէոյին՝ Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից աերոզոլ կիրառելու առիթով հետաքննութեան արդիւնքները հրապարակելու խնդրանքով

Պետդեպարտամենտի աշխատակիցների հրապարակած գաղտնազերծւած հաշւետւութեան մէջ նշւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները «անյայտ ծագմամբ աերոզոլ» են կիրառել 2017 թւականի մայիսին Վաշինգտոնում:

«alikonline.ir» - Պետդեպարտամենտի աշխատակիցների հրապարակած գաղտնազերծւած հաշւետւութեան մէջ նշւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները «անյայտ ծագմամբ աերոզոլ» են կիրառել 2017 թւականի մայիսին Վաշինգտոնում. Yerkir.am-ին յայտնում են ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբից:

Պետդեպարտամենտում անվտանգութեան ապահովման բաժնի լիազօրւած անձը պաշտօնական հաշւէտւթեան մէջ մանրամասնել է, որ մայրաքաղաքի ոստիկանութեան աշխատակիցները յայտարարութիւն են տարածել առ այն, որ Թուրքիայի նախագահի անվտանգութեան ուժերը Էրդողանի այցի դէմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառել են անյայտ ծագման աերոզոլ։

Լիազօրւած անձը պատասխանատու է եղել Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգութեան համար Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։

Յաւելենք, որ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը դիմել է պետքարտուղար Մայք Պոմպէոյին՝ անվտանգութեան օտարերկրեայ ուժերի կողմից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ամերիկացիների դէմ աերոզոլ կիրառելու առիթով հետաքննութեան արդիւնքները հրապարակելու խնդրանքով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։