Հա

Ազգային

13/11/2019 - 13:20

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը պահանջել է Թրամփից՝ Էրդողանին ստիպել պարզաբանում տալ հայ հոգեւորականների սպանութեան մասին

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրայ, որպէսզի նա պարզաբանի Ղամիշլիի հայ հոգեւորականներ Յովսէփ քահանայ Պետոյեանի ու նրա հօր` տէր Աբրահամ քահանայ Պետոյեանի սպանութեան դէպքը

«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրայ, որպէսզի նա պարզաբանի Ղամիշլիի հայ հոգեւորականներ Յովսէփ քահանայ Պետոյեանի ու նրա հօր` տէր Աբրահամ քահանայ Պետոյեանի սպանութեան դէպքը. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է  Hawar լրատւական գործակալութիւնը:

«Մենք հետեւողական ենք լինելու, որ նախագահ Թրամփն այս չորեքշաբթի հրապարակաւ ճնշում գործադրի թուրք նախագահ Էրդողանի վրայ ԻՊ զինեալների կողմից հայ կաթոլիկ հոգեւորականների սպանութեան կապակցութեամբ, Սիրիայի այն շրջաններում, որտեղ շարունակաբար աճում է Անկարայի դաշնակիցների վերահսկողութիւնը»,- նշւած է Հայ Դատի յայտարարութեան մէջ:

Yerkir.am-ն աւելի վաղ յայտնել էր, որ հայ կաթողիկէ համայնքի հովւապետն ու նրա հայրը նոյեմբերի 11-ին սպանւել են մեքենայով Դեր Զոր ուղեւորւելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկէ եկեղեցու վիճակը: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղութեամբ:

Նշենք նաեւ, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երէկ նոյնպէս իր ցաւակցութիւններն էր յայտնել հայ հոգեւորականների սպանութեան կապակցութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։