Հա

Ազգային

16/11/2019 - 10:05

«Տեսակէտը, որ սա նեղ, կուսակցական պահանջ է, ջախջախւել է». ՀՅԴ Երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ

Ունենք մի իրավիճակ, երբ հասարակութեան տարբեր շերտերի ներկայացուցիչներ արդէն իսկ արտայայտել են Արայիկ Յարութիւնեանի դէմ հրապարակային դժգոհութիւններ։ Այսինքն՝ հնչող այն տեսակէտը, որ սա նեղ, կուսակցական պահանջ է, ջախջախւել է, երէկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանն՝ անդրադառնալով նախարարի հրաժարականի իրենց պահանջին։

«alikonline.ir» - Ունենք մի իրավիճակ, երբ հասարակութեան տարբեր շերտերի ներկայացուցիչներ արդէն իսկ արտայայտել են Արայիկ Յարութիւնեանի դէմ հրապարակային դժգոհութիւններ։ Այսինքն՝ հնչող այն տեսակէտը, որ սա նեղ, կուսակցական պահանջ է, ջախջախւել է, երէկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանն՝ անդրադառնալով նախարարի հրաժարականի իրենց պահանջին։

Նա միաժամանակ յիշեցրեց, որ իրենք դիմել են ոստիկանութիւն, դատախազութիւն եւ յատուկ քննչական ծառայութիւն, որտեղից իրենց պատասխանել են, որ կրթութեան նախկին նախարարների չարաշահումների մասով ԿԳՄՍ գործող նախարարի կողմից որեւէ հարցում չեն ստացել։

Քրիստինէ Վարդանեանը հերքեց լուրերը, որ ՀՅԴ-ն, իբր, փող է բաժանում երիտասարդներին՝ բողոքի ցոյցերին մասնակցելու համար.

«Նստացոյցը մնում է մեր պայքարի հիմնական գործիքը։ Նստացոյցը շարունակւում է, բայց շաբաթ-կիրակի այստեղ չենք լինի՝ քննարկումների նպատակով։ Մենք օգտագործելու ենք բոլոր գործիքներն՝ անվստահութիւն յայտնելու սխալ աշխատող նախարարին», - ասաց նա։

ՀՅԴ Երիտասարդական միութեան ատենապետ Արգիշտի Գէորգեանն իր հերթին նկատեց, որ որոշ շրջանակներ փորձում են իրենց՝ ազգային արժէքներ դաւանող երիտասարդների ազնիւ գործողութիւնները մանիպուլացնել, սակայն՝ ապարդիւն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։