Հա

Ազգային

24/11/2019 - 10:50

«Առկայ կոռուպցիոն ռիսկերի ամենացայտուն օրինակը ճանապարհաշինութիւնն է. յայտարարւում է՝ կառուցւելու է 330 կմ. ճանապարհ, որից 80 կմ.-ը՝ մէկ աղբիւրից գնման միջոցով, առանց մրցոյթի». Սուրէն Պարսեան

Ս. թ. հոկտեմբերի 1-ի դրութեամբ մեր արտաքին պարտքը նախորդ տարւայ համեմատ աւելացել է 129 միլիոն դոլարով, թէեւ ՀՆԱ-պարտք յարաբերակցութիւնը նվազել է, սակայն բացարձակ թւով աւելացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը:

«alikonline.ir» - Ս.թ. հոկտեմբերի 1-ի դրութեամբ մեր արտաքին պարտքը նախորդ տարւայ համեմատ աւելացել է 129 միլիոն դոլարով, թէեւ ՀՆԱ-պարտք յարաբերակցութիւնը նվազել է, սակայն բացարձակ թւով աւելացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը` անդրադառնալով ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հարկաբիւջետային, տնտեսական եւ պետական հատւածի կառավարման զարգացման քաղաքականութեան վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկութեանը, որով ՀՀ-ին կտրամադրւի վարկ` 45.8. մլն եւրօ գումարի չափով: Գրում է «Tert.am»-ը:

«Այս տարի առիթը բաց չենք թողնում նշելու, որ լրացուցիչ հարկեր ենք հաւաքագրել, ինչպէս նաեւ մօտ 300 միլիարդ դրամ չօգտագործւած գումարներ ունենք Կենտրոնական բանկում աւանդադրւած, այս պայմաններում պարտք վերցնելը տնտեսական, ֆինանսական տեսանկիւնից պարզապէս անհասկանալի է եւ կարծում եմ, որ մեր ֆինանսական ռեսուրսների արդիւնաւէտ օգտագործումն այս պահին չի իրականացւում, այդ քաղաքականութիւնը պէտք է վերանայւի»,- ասաց նա:

Սուրէն Պարսեանը յատկանշական համարեց, որ Համաշխարհային բանկից վերցւող վարկերը պէտք է ուղղւեն 2019 թւականի պակասուրդի սպասարկմանը, այն դէպքում, երբ մեր պակասուրդի չափով աւելի գումար ենք հաւաքագրել: «Այս իրավիճակն իրօք անհասկանալի է, սա վկայում է միայն այն մասին, որ կառավարութիւնը միջազգային կազմակերպութիւնների, դոնորների բարեհաճութիւնը կամ գովեստին արժանանալու համար այս վարկային միջոցները ներգրաւում է, երբ իրեն այս գումարները պարզապէս պէտք չեն: Ստացւում է, որ մի կողմից կամաւորութեամբ է վերցնում, միւս կողմից՝ պարտադրւած, որպէսզի նման ֆինանսական ընկերութիւնների հետ կարողանայ իր գործունէութիւնը շարունակել: Սա կարելի է ձեւակերպել որպէս վճար համաշխարհային գովազդի արժանանալու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ պատգամաւոր եղած տարիներին Նիկոլ Փաշինեանը բոլոր վարկային համաձայնագրերին դէմ է քւէարկել` պատճառաբանելով կոռուպցիոն ռիսկերը, այն ինչ կառավարութիւնը ընդունեց վարկային համաձայնագիր, Սուրէն Պարսեանն  ասաց. «Հիմա էլ բաւականին զգալի կոռուպցիոն ռիսկեր կան պետական գնումների համակարգում եւ դրա ամենացայտուն օրինակը ճանապարհաշինութիւնն է, երբ յայտարարւում է 330 կմ. ճանապարհ պէտք է կառուցւի, որից 80 կմ. կառուցւելու է մէկ աղբիւրից գնման միջոցով՝ առանց մրցոյթի: Այս իրավիճակում կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների համակարգում չեն նւազել, հակառակը`աւելացել են եւ այս ուղղութեամբ մեծ անելիք ունի այս կառավարութիւնը: Որպէս ընդդիմադիր պատգամաւոր Նիկոլ Փաշինեանն իրեն թոյլ էր տալիս նման բան անել, բայց հիմա վարչապետ է եւ վարչապետը, ըստ էութեան, աշխատում է ոչ միայն ներքին լսարանի համար, այլ նաեւ արտաքին միջազգային դոնորների հետ»:

Յարակից լուրեր

  • Այս ճգնաժամը տեւելու է ոչ թէ մէկ կամ երկու ամիս, այլ մէկ տարուց աւելի
    Այս ճգնաժամը տեւելու է ոչ թէ մէկ կամ երկու ամիս, այլ մէկ տարուց աւելի

    Մի փաստ եւս արձանագրենք․ արտակարգ դրութեան ընթացքում եւս մէկ անգամ հաստատուեց, որ Հայաստանի տնտեսութիւնում մենաշնորհները պահպանուել են եւ աւելի են ամրապնդել իրենց դիրքերը։

  • Զբօսաշրջութեան ոլորտը ճգնաժամի մէջ է
    Զբօսաշրջութեան ոլորտը ճգնաժամի մէջ է

    Կորոնավիրուսի ազդեցութեան բացասական հետեւանքները մեղմելու նպատակով վրացական մի շարք բանկեր երեք ամսով յետաձգել են վարկերի մարումը։ Այս մասին նշել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

  • Մենք ոչ թէ նախապատրաստւեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք
    Մենք ոչ թէ նախապատրաստւեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք

    Կորոնավիրուսն այժմ համաշխարհային տնտեսական միտումների հիմնական օրակարգերից մէկն է, քանի որ այն մեծ ազդեցութիւն է թողել ինչպէս ընթացիկ խնդիրների վրայ, այնպէս էլ երկարաժամկէտ հարցերի վրայ։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասել է տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

  • Կորոնավիրուսի տնտեսական ազդեցութիւնը. զբօսաշրջիկների թւի կրճատման ռիսկ կայ
    Կորոնավիրուսի տնտեսական ազդեցութիւնը. զբօսաշրջիկների թւի կրճատման ռիսկ կայ

    Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորւած հայ-իրանական ցամաքային հաղորդակցութիւնը ժամանակաւորապէս դադարեցումը Հայաստանի տնտեսութեան վրա կարող է ունենալ կարճաժամկէտ ու երկարաժամկէտ բացասական հետեւանքներ։

  • ՀՀ հասարակութիւնը գնալով աւելի է աղքատանում
    ՀՀ հասարակութիւնը գնալով աւելի է աղքատանում

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանը փետրւարի 7-ին իր ֆէյսբուքեան էջում գրել էր, որ ՀՀ առեւտրային բանկերի կողմից տրամադրւած վարկերի մէջ ժամկէտանց վարկերի կշիռը նախորդ տարւայ ընթացքում նւազել է եւ կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունութեան ամրապնդման եւ մեր հայրենակիցների վճարունակութեան մակարդակի բարձրացման մասին»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։