Հա

Ազգային

26/11/2019 - 14:20

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան յայտարարութիւնը

«Վերահաստատելով յանուն առաջադէմ եւ ազգային արժեհամակարգի վրայ հիմնւած հասարակութիւն ունենալու պայքարում մեր վճռականութիւնը՝ ստորեւ ներկայացնում ենք մեր պահանջները.

«Վերահաստատելով յանուն առաջադէմ եւ ազգային արժեհամակարգի վրայ հիմնւած հասարակութիւն ունենալու պայքարում մեր վճռականութիւնը՝ ստորեւ ներկայացնում ենք մեր պահանջները.

1․ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետութիւն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարութիւնների մշակում եւ հրապարակում։

2․ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտների պետական ֆինանսաւորման էական աւելացում։

Առաջիկայ տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթութեանը յատկացւող միջոցների ծաւալը մեծացումն այնպէս, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտութեան պարագայում` այդ թիւը պէտք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:

3․ Ապահովելով «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների` բուհերում դասաւանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։

«Հայոց լեզու» առարկայի դասաւանդման շրջանակներում պէտք է ձեռք բերւեն հիմնաւոր գիտելիքներ, որոնք թոյլ կը տան բուհի շրջանաւարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանութեանը։ «Հայոց պատմութիւն» առարկայի պարագայում ուսանողների շրջանում պէտք է ձեւաւորել քննական մտածողութիւն եւ սեփական հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների խորքային ընկալում։

4․Ապահովելով «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի պարտադիր դասաւանդումը դպրոցներում՝ ուշադրութիւն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնութեան անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էութեան ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամէտ եւ հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։

5․ Շրջանառութիւնից հանել կամ արմատապէս վերանայել Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին օրէնքի նախագիծը։

Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատութեան եւ կառավարման ինքնավարութեանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պէտք է ունենայ ապահովելու ԲՈՒՀ-գիտութիւն-աշխատաշուկայ կապը:

Նախագծում պէտք է որոշակի լինի նաեւ գիտութեան զարգացման գործում Գիտութիւնների ազգային ակադեմիայի դերը:

6. Այս փոփոխութիւնների կարեւորութիւնը անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտօնեայ պէտք է օր առաջ ազատւի զբաղեցրած պաշտօնից:

Մեր գործողութիւնները շարունակելու են բխել վերը նշւած պահանջների կեանքի կոչման հրամայականի տրամաբանութիւնից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։