Հա

Ազգային

02/12/2019 - 10:50

«Յետյեղափոխական զարգացումները մեզ տանում են դէպի փակուղի, որեւէ ոլորտում էական աճ չունենք». Արթուր Խաչատրեան

Յետյեղափոխական զարգացումները մեզ տանում են դէպի փակուղի, չի բացառւում, որ անսպասելի զարգացումներ լինեն, յստակ է, որ տնտեսական առաջխաղացում չունենք, արտաքին քաղաքականութեան բնագաւառում յաջողութիւններ չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը՝ չբացառելով, որ իշխանութիւնները կարող են հեռանալ եւ արտահերթ ընտրութիւններ լինեն:

«alikonline.ir» - Յետյեղափոխական զարգացումները մեզ տանում են դէպի փակուղի, չի բացառւում, որ անսպասելի զարգացումներ լինեն, յստակ է, որ տնտեսական առաջխաղացում չունենք, արտաքին քաղաքականութեան բնագաւառում յաջողութիւններ չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը՝ չբացառելով, որ իշխանութիւնները կարող են հեռանալ եւ արտահերթ ընտրութիւններ լինեն: Անդրադառանալով դիտարկամանը, թէ ինքը կիսում է այն մտահոգութիւնները, որ իշխանութիւններն իրենց պահում են տնւորի նման` ժամանակաւորի հոգեբանութեամբ եւ երկրի ցաւոտ հարցերի վերաբերեալ մինչեւ հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որեւէ որոշում, ասաց.

«Չեմ կարող ասել, թէ իշխանութիւններն ինչպիսի հոգեբանութիւն ունեն, բայց գործողութիւններից պարզ է, որ կոմպետենտութիւնը շատ ցածր մակարդակի վրայ է: Որեւէ ոլորտում էական աճ չունենք: Մասնաւորապէս, տնտեսական քաղաքականութեան առումով, երբ հրապարակւեց առաջին երեք քառորդների հնայի աճը, տեսանք, որ աճ ասածը հիմնականում պայմանաւորւած է առեւտրով եւ ծառայութիւններով, բոլորս էլ հասկանում ենք, որ ստւերում գտնւող մանրածախ առեւտրի հաշւին է եղել, տալիս են ՀԴՄ-ներ, ստւերից դուրս են եկել, եթէ սա հանենք` կը տեսնենք, որ աճ գոյութիւն չունի: Խօսում են մոնոպոլիաների կազմաքանդման մասին, երբեւիցե որեւէ մէկը չի ասել, թէ որ մոնոպոլիան է կազմաքանդւել: Իշխանութիւններն ասում էին, որ իրենց նպատակը ներառական տնտեսական աճն է, չեն խօսում` ապահովե՞լ են, թէ՞ ոչ»,- նշեց նա:

Արթուր Խաչատրեանը նկատեց, որ բոլոր ոլորտներում բազմաթիւ խնդիրներ կան. «Միւս խնդիրը, որը մենք տեսանք, Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն էր, երբ սփիւռքը չճանաչելու հետեւանքով ունեցանք բաւականաչափ ցածր նւիրատւութիւն, այսինքն` սփիւռքահայերի սէրն առ հայրենիք չի նւազել, բայց մարդիկ պարզապէս չգիտեն, ինչպէս աշխատեն սփիւռքի հետ: Դա ուղղակի հետեւանք է նրան, որ սփիւռքի նախարարութիւնը լուծարւեց եւ փոխարէնն ստացւեց ընդամենը մի յանձնակատարի պաշտօն:

Միւս խնդիրը, որը տեսնում ենք, կրթութեան ոլորտում է: Փոխանակ անդրադառանան կրթութեան առաջընթացը խոչընդոտող հարցերին, Հայոց լեզի կարգավիճակն են փորձում փոխել` պարտադիրից անցնեն կամընտրականի, ինչն արհեստածին օրակարգ է. ուսանողներին երբեք Հայոց լեզուն չի կարող խոչընդոտել, որ լաւ մասնագէտ դառնան, անհասկանալի է մշակութային քաղաքականութիւնը, այդպէս էլ հասկանալի չդարձաւ` «Յուզանք ու զանգ» միջոցառումը ֆինանսաւորելով իշխանութիւններն ի՞նչ մշակութային քաղաքականութեան ջատագով են, ի՞նչ ուղերձ էին յղում: Կամ, վերջին դէպքը, քաղաքապետարանին նւիրաբերած աղբատար մեքենանաների վերաբերեալ, սկզբից իշխանութիւնները խուսափում էին ներկայացնել, յետոյ պարզւեց նւիրատւութիւնները տրւել են թոյլտւութիւնների դիմաց»:

Արթուր Խաչատրեանի դիտարկմամբ յստակ է, որ հասարակութեան համերաշխութիւնը երբեք աւելի ցածր մակարադակի վրայ չի եղել, քան այսօր, «սիրոյ եւ համերշխութեան» յեղափոխութիւնից յետոյ հասարկութեան բաժանարար գծերը սրւել են:

Ըստ նրա՝ դատական համակարգի անկախութեան խնդիրներն էլ լուծելու փոխարէն փորձում են դատական համակարգը ենթարկեցնել իշխանութիւններին, վերջիվերջոյ ամէն ինչ շուռ է գալու իրենց դէմ, ինչի համար պատասխան են տալու հետագայում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երբ իշխանութիւններին քննադատում են, նախորդների հետ են կապում՝ ասելով, որ իրենք չէ, որ պիտի խօսեն:

«Որեւէ մէկն իշխանութիւններին թոյլ չի տւել ասել՝ ով պէտք է խօսի, ով պէտք է լռի: Մենք թոյլտւութիւն չենք հարցնելու, երբ խօսենք, ինչքան խօսենք ու ինչի մասին: Մենք այս երկրի զարգացման մէջ ներդրում ունեցող քաղաքան ուժ ենք, իրենք ի՞նչ ներդրում են ունեցել: Եթէ իշխանութիւնների մօտ ռացիոնալ ինչ-որ բան մնացել է, քննադատութիւնների հետ պէտք է հաշւի նստեն, ընդդիմադիրները երկրի թշնամին չեն, սրտացաւութիւնից դրդւած են քննադատութիւններ անում»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։