Հա

Ազգային

03/12/2019 - 10:00

ՀՅԴ Գերագոյն մարմնի յայտարարութւնը

Սա այն Պանթէոնն է, ուր հանգչում են մեր հերոսները. մեր արժանապատիւ գոյութեան, մեր ազգային հաւաքական իղձերի, մեր անվտանգութեան ու անխտիր բոլորի խաղաղ երկնքի համար, մեր արդար պայքարի համար նահատակւած հերոսները՝ Պետոն, Հրաչը, Ազնաուրը...

Ներքին հակառակորդի ձեռքը դարձեալ հասել է մեր արժէքներին, մեր սրբութիւններին:

Այս գիշեր վանդալի, ներքին թշնամու թունաւորւած ու մթագնած ուղեղն ու ձեռքը չեն երերացել` պղծելու Կոտայքի մարզի Պռօշեան համայնքի Պանթէոնը:

Սա այն Պանթէոնն է, ուր հանգչում են մեր հերոսները. մեր արժանապատիւ գոյութեան, մեր ազգային հաւաքական իղձերի, մեր անվտանգութեան ու անխտիր բոլորի խաղաղ երկնքի համար, մեր արդար պայքարի համար նահատակւած հերոսները՝ Պետոն, Հրաչը, Ազնաուրը...

Սա այն Պանթէոնն է, յիշատակի ու յանձնառութեան ուխտավայրը, ուր երիտասարդ սերունդը երդւում է՝ խոստանալով ոչ միայն չուրանալ ազգի հերոսների յիշատակը, այլեւ լինել նրանց ուխտի ժառանգորդն ու շարունակողը:

Բայց, աւաղ, մեր սեփական հողում կան նաեւ այլ «արժէքներով» սնւած ու առաջնորդւող ճիւաղներ, ժամանակին ախտորոշւած՝ ազգային տականքը:

Այդ տականքի ձեռքն հասաւ Եռաբլուր՝ չխնայելով անգամ Ապրիլեան հերոսներին, հասաւ Արագածի փեշեր՝ պղծելով ՀՅԴ Շուշիի գումարտակին եւ Լէոնիդ Ազգալդեանին նւիրւած յուշատախտակները:

Այս տեսակի ի յայտ գալը, որքան էլ ցաւալի է, բայց պատահականութիւն չէ:

Ամիսներ շարունակ մոլեգնող ատելութեան, անհանդուրժողականութեան, հասարակութիւնը սևերի ու սպիտակների, յեղափոխականների եւ հակաների, Հայաստանը` հնի ու նորի, անցեալը հրէշայնացնելու, մերժելու եւ պիտակաւորելու, բանակը, նրա հերոսներին, ազգային եկեղեցին, դպրոցն ու ընտանիքը մերժող այս ինքնակործան ընթացքը պիտի յանգեցնէր հոգեւոր ու մարդկային այս վանդալիզմին, այլասերումին:

Ազգային համերաշխութիւնը ջլատող, մեր ներքին դիմադրողականութիւնն ու ոգին կոտրող ու սննկացնող այս արգահատելի դրսեւորումները, որոնք յղի են անկանխատեսելի հետեւանքներով, արգասիքն են հանրապետութիւնում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, մեր ազգային արժեհամակարգը խաթարող քաղաքական կուրսի:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը դատապարտում է Պռօշեանի պանթէոնում տեղի ունեցածը, այն գնահատում է որպէս վանդալիզմ եւ հարւած՝ ուղղւած մեր հաւաքական ազգային արժէքներին, պետականութեան մարտունակութեանն ու ազգային համախոհութեանը:

Միաժամանակ պահանջում ենք, որ ՀՀ իշխանութիւնները քաղաքական գնահատական տան կատարւածին, հանրապետութիւնում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, իսկ մեղաւորները պատասխանատւութեան ենթարկւեն օրէնքի ողջ խստութեամբ:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

02.12.2019 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։