Հա

Ազգային

04/12/2019 - 08:35

«Նախարար անունը այլեւս չպէտք է դրւի նման վարքագիծ դրսեւորող անձի վրայ»․ Արծւիկ Մինասեանը՝ Արայիկ Յարութիւնեանին

Ակնյայտ է, որ անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը երէկ՝ դեկտեմբերի 3-ին, մեկնաբանելով ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան դիմացից ՀՅԴ ՀԵՄ ցուցարարներին բռնի ուժ գործադրելով բերման ենթարկելու փաստը։

«alikonline.ir»- Ակնյայտ է, որ անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը երէկ՝ դեկտեմբերի 3-ին, մեկնաբանելով ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան դիմացից ՀՅԴ ՀԵՄ ցուցարարներին բռնի ուժ գործադրելով բերման ենթարկելու փաստը։

«Երիտասարդութեան պահանջը՝ հանդիպելու սեփական երկրի, սեփական կառավարութեան անդամի հետ, այսպիսի վերաբերմունքի է արժանանում»,- ասաց նա:

Եթէ երիտասարդների նկատմամբ նման վարքագիծ է կիրառւում, սա, նրա խօսքով, նշանակում է, որ այս իշխանութեան տւեալ ներկայացուցիչը այլեւս անելիք չունի այս երկրում:

«Դատելով տեղեկատւութիւնից, որը ես ստացել եմ, սադրանքը հրահրւել է նոյն ոստիկանութեան կողմից․ յամենայն դէպս, իմ նախնական գնահատումը դա է»,- նկատեց Արծւիկ Մինասեանը:

Նա արձանագրեց, որ երիտասարդները պահանջել են հանդիպում եւ, նախարարութեան կողմից արձագանք չլինելու պարագայում, փորձել են մտնել նախարարութիւն եւ նախարարութեան ներսում ունենալ հանդիպում․ արդիւնքում՝ ուժ է գործադրւել:

«Սրա պատասխանը պէտք է տան թէ՛ իրաւապահ մարմինները, թէ՛ այն պատասխանատու անձինք, ովքեր այսօր զբաղեցնում են այդ հանրային պաշտօնները եւ ցուցաբերում նման վերաբերմունք հայ երիտասարդի նկատմամբ»,- ընդգծեց Արծւիկ Մինասեանը:

Երիտասարդների գործողութիւնները, այդ թւում՝ նախարարութեան մուտքը փակելը, նրա համոզմամբ, չեն եղել անօրինական:

«Եւ, եթէ կարող են այսօրւայ իշխանութեան այն ժամանակւայ գործողութիւնները եւ ոչ միայն այն ժամանակւայ, նաեւ ներկայիս գործողութիւնները իրենց համար յաճելի զանգւածի կողմից համարւեն օրինական, ինչո՞ւ պէտք է ընդդիմախօսների նման գործողութիւնները անօրինական լինեն: Սա արդէն քաղաքական ենթատեքստ պարունակող յստակ վարքագիծ է, եւ սրա պատասխանը պէտք է տան»,- ասաց նա:

Իսկ այդ գործողութիւններից յետոյ, Արծւիկ Մինասեանի խօսքով, նախարար անունը չպէտք է դրւի նման վարքագիծ ցուցաբերող անձի վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։