Հա

Ազգային

04/12/2019 - 12:30

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը երկրից պահանջում է վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ նպաստաւոր առեւտրային քաղաքականութեանը

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը յայտարարարութիւն է տարածել՝ պնդելով, որ Ամերիկայի Միացեալ Նահանգները պէտք է վերջ տայ Ադրբեջանի նկատմամբ դրական իմաստով նպաստաւոր առեւտրային վերաբերմունքին:

«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը յայտարարարութիւն է տարածել՝ պնդելով, որ Ամերիկայի Միացեալ Նահանգները պէտք է վերջ տայ Ադրբեջանի նկատմամբ դրական իմաստով նպաստաւոր առեւտրային վերաբերմունքին. Yerkir.am-ին յայտնում են ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբից:

Յայտարարութիւնն ուղղւած է ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչութեանը, որի գործունէութեան ոլորտում ներառւած են ԱՄՆ-ի առեւտրային օրէնսդրութեան մշակումը, առեւտրային համաձայնագրերի կազմումը, ինչպէս նաեւ արտաքին առեւտրային քաղաքականութեան համակարգումը: Նշւում է՝ 2020 թ. յունւարի 17-ին մտադրութիւն ունի վերանայելու Բաքւի՝ կողմնակալ ընդհանրացւած համակարգի շրջանակում իր արտադրանքն ԱՄՆ արտահանելու թոյլտւութեան ընդունելի լինելը:

Նշւում է՝ ծրագրի շրջանակում աշխարհի 119 երկիր առեւտրային ձեռնտու պայմաններով հազարաւոր ապրանքներ է արտահանում դէպի ԱՄՆ: Յաւելւում է՝ ծրագրում ներառւած են նաեւ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:

Իշխանութիւններին յղւած նամակում ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի կառավարական գործերով տնօրէն Թերեզա Երիմեանը մանրամասնել է, թէ ինչու ԱՄՆ-ն պէտք է վերանայի Ադրբեջանի նկատմամբ նպաստաւոր առեւտրային վերաբերմունքը:

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը մի քանի պատճառ է նշում: Դրանք են՝ 

- Հայաստանը շրջափակելու նպատակով Ադրբեջանի եւ Թուրքիայի պայմանաւորւածութիւնը,

- Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արդարացումը,

- Ադրբեջանի իշխանութիւնների կողմից ռասիստական քաղաքականութեան դրսեւորումը եւ էթնիկ հայերին այցագրերի չտրամադրումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։