Հա

Ազգային

05/12/2019 - 10:10

«Այս իշխանութիւնները չունեն ազգապահպանման ռազմավարութիւն. Փաշինեանը քաղաքականութիւն է մտել ապազգային գաղափարներով». Հայկազուն Ալւրցեան

Նոր իշխանութիւնների կողմից Հայաստանի պետականութեանը համակարգային հարւած է հասցւում: Tert.am-ի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը։

«alikonline.ir» - Նոր իշխանութիւնների կողմից Հայաստանի պետականութեանը համակարգային հարւած է հասցւում: Tert.am-ի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը։

«Այդ հարւածն առաջին հերթին հասցւում է ազգապահպան հաստատութիւններին՝ պատական համակարգին, եկեղեցուն, բանակին, ազգային կրթութեանը, որը հիմնականում յենւում է հայագիտական առարկաների վրայ։ Գիտութեան ու կրթութեան մասին օրէնքի նախագծով նախատեսւում է արժեզրկել գիտակրթական համակարգը, կազմաքանդել ակադեմիական գիտութեան կառոյցները եւ այլն։ Ուժեղ հարւած հասցրին նաեւ երկրի միջազգային հեղինակութեանը, իսկ Արցախի բանակցութիւնները մտցրին փակուղի»,- ասաց Ալւրցեանը:

Նրա խօսքով՝ մամուլի որոշ ներկայացուցիչների եւ շատ մարդկանց միամտութիւնն այն է, թէ իշխանութիւնները չեն հասկանում՝ ինչ են անում, հասկանալու դէպքում կուղղեն, մինչդեռ ամէն ինչ մտածւած եւ ծրագրւած է։

«Նոր քաղաքական ուժերը, նոր իշխանութիւնները չունեն Հայաստանի պետական շահի գիտակցութիւնը: Նրանք պետականութիւնը կազմաքանդող քաղաքականութիւն են վարում: Եկան-չեկան՝ անհեթեթ եւ անտրամաբանական «նորամուծութիւններով» սկսեցին ապակայունացնել ու խարխլել պետական կառոյցը՝ բոլոր ոլորտներում։ Կարելի է ասել, որ իբր «իզմ»-եր չունեցող այս իշխանութիւնների գաղափարական հենքը կազմաքանդող գաղափարներն են՝ կրօնական ու սեռական փոքրամասնութիւնների իրաւունքների գերակայութիւն ազգային, պետական, հոգեւոր, մշակութային, գիտակրթական կենսական խնդիրների նկատմամբ»,- ասաց նա։

Ըստ Ալւրցեանի՝ վարկաբեկւում են ազգային արժէքներ, վաստակաշատ զօրավարներ, զինւորականներ, պետական-քաղաքական շինարարութեան մէջ ներդրում ունեցած մարդիկ։ «Եւ այս ամէնը իրականացւում է օտար ուժերի խրախուսմամբ եւ նիւթական միջոցներով, ինչպիսիք են Սորոսի հիմնադրամից սնւող տասնեակ ՀԿ-ներ, այսպէս կոչւած «իրաւապաշտպան» կառոյցներ, քաղաքական, կրօնական աղանդները եւ այլն»,- նշեց նա։

Ըստ նրա՝ իշխանութիւնները չունեն ազգապահպանման ռազմավարութիւն: «Չմոռանանք նաեւ, որ իշխանութեան եկածների մեծ մասը ասպարէզ է մտել ապազգային գաղափարներով, այդ թւում՝ Նիկոլ Փաշինեանը, ով միշտ էլ այն տեսակէտին է եղել, որ Արցախը բեռ է, որից պէտք է ազատւել, իսկ արցախցիներին քշել Հայաստանից։ Դրա լաւագոյն ապացոյցն է նաեւ վարչապետի յայտարարութիւնն այն մասին, թէ Արցախեան խնդրի կարգաւորումը պէտք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Նախ՝ որտեղի՞ց յայտնաբերեց երրորդ ժողովրդին։ Եւ ապա՝ երբ պատերազմում մտահոգւում ես թշնամու ազգային շահը պաշտպանելու խնդրով, ի՞նչ ազգային կամ պետական շահի մասին կարող է խօսք լինել»,- պարզաբանեց Ալւրցեանը:

Նրա համոզմամբ՝ սա կործանարար ուղի է: «Մենք պէտք է կարողանանք այդ ամբողջը վերանայել, խմբագրել, այլապէս հետեւանքներն անդառնալի կը լինեն: Այս աղէտաբեր ընթացքը կասեցնելու համար կառաւարող ուժին իշխանութեան բերած հմայւած զանգւածին պէտք է արթնացնել քնից»,- ամփոփեց Հայկազուն Ալւրցեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։