Հա

Ազգային

05/12/2019 - 10:40

Սա քաղաքական պայքար է, բայց վերկուսակցական

Արայիկ Յարութիւնեանը պատասխանատու է դեկտեմբերի 3-ի դէպքերի համար: Ընդամենը իր հանդիպմանը չգալու պատճառով 24 երիտասարդներ բերման ենթարկւեցին: Սա կարող էր չլինել, եթէ նախարարն իրապէս ժողովրդավար լինէր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը:

«alikonline.ir» - Արայիկ Յարութիւնեանը պատասխանատու է դեկտեմբերի 3-ի դէպքերի համար: Ընդամենը իր հանդիպմանը չգալու պատճառով 24 երիտասարդներ բերման ենթարկւեցին: Սա կարող էր չլինել, եթէ նախարարն իրապէս ժողովրդավար լինէր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը:

«Նրանք այդքան խօսում են ժողովրդավարութիւնից, ասում են, որ բաց են հասարակութեան առջև: Եթէ իր քաղաքական թիմի ղեկավարը չի խորշում հանդիպումներից, ի՞նչ խնդիր կար ցուցարարների հետ հանդիպելու եւ հարցերը քննարկելու: Այդ դէպքերից յետոյ Արայիկ Յարութիւնեանին այլեւս նախարար չի համարում մի քանի 100 մարդ»,- նշեց Քրիստինէ Վարդանեանը:

Նախարար Արայիկ Յարութիւնեանն այսօր յայտարարել էր, որ ԿԳՄՍՆ քաղաքականութեան դէմ պայքարը շինծու օրակարգ է, ՀՅԴ-ն այս քայլերով փորձում է վերակենդանանալ, քաղաքական նպատակներ է հետապնդում:

Ի պատասխան նախարարի յայտարարութիւնների, Քրիստինէ Վարդանեանն ասաց. «Եթէ ԿԳՄՍ նախարարի համար կեղծ օրակարգ է հայագիտական բլոկի առաջնային լինելը կամ չլինելը, կեղծ օրակարգ է սեփական ռազմավարութիւն չունենալը այս ոլորտում, սա լաւագոյն արտայայտումն է իր արժեհամակարգի եւ իր վարած քաղաքականութեան: Աւելի իրական օրակարգ, քան կրթական համակարգն է, կրթութեան, գիտութեան, մշակոյթի խնդիրները, մենք չենք պատկերացնում: Ինչ վերաբերում է վերակենդանացմանը, դա մեզ համար անհասկանալի է, ՀՅԴ-ն կարիք ունի վերակենդանացման»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Գոռ Սարգսեանն էլ յայտնեց, որ ի սկզբանէ հրաժարականի պահանջ դրւած չի եղել: Նախօրէին կատարւած գործողութիւններ, ըստ նրա՝ եւս նախապէս պլանաւորւած չէր: Մինչդեռ, ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանը յայտարարել էր, որ ՀՅԴ երիտասարդների նպատակը եղել է ոչ թէ հանդիպումը, այլ ակցիա իրականացնելը:

Երիտասարդները ծիծաղելի են համարում յետահայեաց պնդումը, որ իշխանութեան ներկայացուցիչները գիտէին, թէ ինչ է լինելու եւ դրա համար չեն կազմակերպել հանդիպումը:

«Բնաւ չէինք սպասում, որ այդ հանդիպումը տեղի չի ունենայ: Ալէն Սիմոնեանն այն մարդն է, ով իր երկրի՝ ՀՀ քաղաքացիներին ինչ-որ մի արտիստ վիրաւորում է, հայհոյանքներ է հնչեցնում եւ նա դա դնում է իր ֆէյսբուքեան էջում եւ ասում է՝ լուրջ էր: Ուզում եմ՝ կարծիք կազմէք այդ մարդու մասին: Այդպիսի արարքներից յետոյ չեմ կարծում պէտք է լուրջ վերաբերւել Ալէն Սիմոնեանին: Ալէն Սիմոնեանը սովոր չէ գաղափարական մարդկանց տեսնելու: Իրենք նիկոլական են, միւսը սերժական է, մէկը լեւոնական: Նրանք սովոր չեն տեսնելու մարդկանց, որոնց հետեւում ոչ թէ անձ է կանգնած, այլ գաղափար է: Մեր պայքարն ուղղորդւած է ազգային գաղափարներով»,- ասաց Գոռ Սարգսեանը:

Նա նշում է, որ իշխանութեան ներկայացուցիչները բարձրացւած հարցերի բովանդակութեանն անդրադառնալու փոխարէն, փորձում են օրակարգը նեղացնել, կուսակցականացնել:

«Այո, սա քաղաքական պայքար է, չի կարող այլ կերպ լինել: Նախ` Արայիկ Յարութիւնեանը քաղաքական թիմի ներկայացուցիչ է եւ նա զբաղեցնում է քաղաքական պաշտօն: Սա քաղաքական է, բայց վերկուսակցական պայքար է: Արայիկ Յարութիւնեանը կեղծ եւ կասկածելի քաղաքականութիւն է վարում, որը մեր ազգային արժէքների ծիրից ներս չէ: Նրանք մեր ժողովրդին չեն ճանաչում, նրանք Երեւանի Կենտրոնի, փաբերում ժամանակ անցկացնող նեղ մասայի ճաշակից եւ արժեհամակարգից բխող քաղաքականութիւն են վարում: Մենք ձեւակերպել ենք հրաժարականի պահանջը՝ ճանաչելով ժողովրդին»,- ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։