Հա

Ազգային

05/12/2019 - 12:10

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի նախաձեռնութեամբ հեռացւեց «Տաշիր պիցցայի» ցուցատախտակը

Հայաստանի Առաջին Հանրապետութեան ոչ միայն հոգեւոր, այլեւ նիւթական ժառանգութիւնը մեզ համար արժէք է, որի պատշաճ խնամքը, արժեւորումն ու փոխանցումը սերունդներին՝ բոլորիս պարտքն է. Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի նախագահ Գեղամ Մուշեղեանը, ով նաեւ շնորհակալութիւն յայտնեց «Տաշիր-պիցցա» սննդի սպասարկման ցանցի տնօրինութեանը՝ իրենց նախաձեռնութեանը ջերմօրէն արձագանքելու եւ «Տաշիր-պիցցայի»՝ Հանրապետութեան 37 հասցէում գտնւող երեւանեան սրահներից մէկի «Տաշիր-պիցցա» վերտառութեամբ ցուցատախտակը հանելու համար:

«alikonline.ir» - Հայաստանի Առաջին Հանրապետութեան ոչ միայն հոգեւոր, այլեւ նիւթական ժառանգութիւնը մեզ համար արժէք է, որի պատշաճ խնամքը, արժեւորումն ու փոխանցումը սերունդներին՝ բոլորիս պարտքն է. Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի նախագահ Գեղամ Մուշեղեանը, ով նաեւ շնորհակալութիւն յայտնեց «Տաշիր-պիցցա» սննդի սպասարկման ցանցի տնօրինութեանը՝ իրենց նախաձեռնութեանը ջերմօրէն արձագանքելու եւ «Տաշիր-պիցցայի»՝ Հանրապետութեան 37 հասցէում գտնւող երեւանեան սրահներից մէկի «Տաշիր-պիցցա» վերտառութեամբ ցուցատախտակը հանելու համար:

Յիշեցնենք՝ նշւած հասցէի շէնքը, որտեղ ներկայումս գտնւում է «Տաշիր-պիցցայի» սրահներից մէկը, համարւում է Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը խորհրդանշող նիւթական մշակոյթի նմուշներից մէկը, որտեղ 1918-1920 թթ. տեղակայւած էր հանրապետութեան կառավարութիւնը եւ այն նոյն պատշգամբից, որի ներքեւում տարիներ ի վեր կախւած էր «Տաշիր-պիցցայի» ցուցանակը, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանը ընթերցել է Անկախութեան հռչակագիրը՝ յայտարարելով Հայաստանի անկախութեան մասին:

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէն, հանդէս գալով նշեալ ցուցատախտակը հանելու եւ այն բոլորովին այլ բովանդակութեամբ ցուցատախտակով փոխարինելու նախաձեռնութեամբ, 2019 թ. հոկտեմբերի 2-ի թւագրումով նամակ էր ուղարկել «Տաշիր-պիցցայի» տնօրինութեանը՝ խնդրելով հանել նշեալ ցուցանակը: Քաղաքային կոմիտէի նախագահ Գ. Մուշեղեանի ստորագրութեամբ յիշեալ նամակում նաեւ առաջարկւել էր «Տաշիր-պիցցայի» տնօրինութեանը՝ նշեալ ցուցանակի փոխարէն այնտեղ տեղադրել շէնքի ու պատշգամբի պատմական արժէքն արտացոլող ցուցանակ կամ յայտարարութիւն:

«Երէկ մենք նոր նամակներով դիմել ենք ե՛ւ «Տաշիր պիցցայի» տնօրինութեանը՝ յայտնելով շնորհակալութիւն, ե՛ւ Երեւանի քաղաքապետին, որով առաջարկում ենք՝ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէին տալ թոյլտւութիւն, որպէսզի մենք Հայաստանի Հանրապետութեան առաջին կառավարութեան շէնքի, ինչպէս նաեւ Արամ Մանուկեանի արձանի դիմաց սեփական միջոցներով տեղադրենք համապատասխան ցուցանակներ»,- նշում է Գ. Մուշեղեանը:

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի նախագահը նաեւ տարօրինակ է համարում այն փաստը, որ վերջին շրջանում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հրճւալից գրառումներ են անում՝ յայտարարելով, որ նշեալ ցուցանակի հեռացումը կատարւել է սեփական քաղաքական ուժի նախաձեռնութեամբ:

«Եւ այսպիսի յայտարարութիւնների հեղինակները իշխանութեան ներկայացուցիչներն են, որոնց քաղաքական թիմի անդամներն ամէն օր ոտնձգութիւններ են կատարում մեր ազգային արժէքների դէմ: Կարո՞ղ է որեւէ մէկը հաւատալ, որ այլասերում քարոզող ներկայիս իշխանութիւնները կարող էին իրենց թոյլ տալ այնպիսի «ճոխութիւն», ինչպիսին Առաջին Հանրապետութեան խորհրդանիշ հանդիսացող նիւթական արժէքների արժեւորումն է»,- զարմանքով իր խօսքը եզրափակեց Գ. Մուշեղեանը:

 

Կից ներկայացւում են նշեալ նախաձեռնութիւններին առնչւող համապատասխան փաստաթղթերը.

Յարակից լուրեր

  • Յովհաննէս Քաջազնունու գործունէութիւնն արտասահմանում
    Յովհաննէս Քաջազնունու գործունէութիւնն արտասահմանում

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին շրջանի պատմութիւնը, իր դժւարին, բարդ ու հակասական իրադարձութիւններով հանդերձ, անխզելիօրէն կապւած է Յ. Քաջազնունու անւան հետ: Նա բարձր պետական մտածելակերպի տէր անձնաւորութիւն էր եւ իր վարած խոհեմ, չափաւոր եւ պրագմատիկ քաղաքականութեամբ կարողացաւ զերծ պահել Հայաստանի մանուկ հանրապետութիւնը թուրքերի, վրացիների եւ ադրբեջանցիների քաղաքական թակարդներից, եւ այդ իսկ պատճառով անուրանալի են նրա ծառայութիւնները Հայաստանի Հանրապետութեան կերտման գործում:

  • Յովհաննէս Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում
    Յովհաննէս Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

    Յովհաննէս Քաջազնունին լայն հասարակայնութեանը յայտնի է որպէս 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, Բաքւի հայկական Ս. Թադէոս-Բարդուղիմէոս մայր տաճարի ճարտարապետ եւ «Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» հանրայայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է յայտնի, թէ ինչ ճակատագրի արժանացաւ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց յետոյ: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կեանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանված էջերը:

  • Չեմ կարծում, որ նման կառավարումով, նոր իշխանութիւնները կարողանան յաջողել
    Չեմ կարծում, որ նման կառավարումով, նոր իշխանութիւնները կարողանան յաջողել

    Տասը ամսւայ ընթացքում հնարաւոր չէ ակնկալել խնդիրների վերջնական լուծումներ, սակայն Երեւանի քաղաքային նոր իշխանութիւնների գործունէութեյան 10-ամսեայ այս ժամանակահատւածը բաւարար էր այդ խնդիրների լուծմանն ուղղւած աշխատանքներն իրականացնելու համար: Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Արա Ռոստոմեանը: 

  • «Քաղաքական գործիչը, որը յայտարարում է, թէ «չէր նախատեսել», արդէն ընդունում է իր ձախողումը». Արա Ռոստոմեան
    «Քաղաքական գործիչը, որը յայտարարում է, թէ «չէր նախատեսել», արդէն ընդունում է իր ձախողումը». Արա Ռոստոմեան

    ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Արա Ռոստոմեանի հետ «Yerkir.am»-ը զրուցել է մայրաքաղաքի հիմնախնդիրների, կառավարման եւ յարակից այլ հարցերի շուրջ:

  • «Երեւանի ղեկավարումը ոչ բարւոք վիճակում է, չկայ հանդուրժողականութեան մթնոլորտ». Արա Ռոստոմեան
    «Երեւանի ղեկավարումը ոչ բարւոք վիճակում է, չկայ հանդուրժողականութեան մթնոլորտ». Արա Ռոստոմեան

    ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Արա Ռոստոմեանի հետ «Yerkir.am»-ը զրուցել է մայրաքաղաքի հիմնախնդիրների, կառավարման եւ յարակից այլ հարցերի շուրջ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։