Հա

Ազգային

07/12/2019 - 10:10

«Արցախի՝ բանակցութիւններին ուղիղ մասնակցութեան հարցը պէտք է տալ դրա մասին յայտարարողներին եւ ասել՝ ի՞նչ եղաւ». Արթուր Մոսիեան. 168.am

168.am-ի հարցազրոյցն Արցախի Հանրապետութեան նախկին գլխաւոր դատախազ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ Արթուր Մոսիեանի հետ:

«alikonline.ir» - 168.am-ի հարցազրոյցն Արցախի Հանրապետութեան նախկին գլխաւոր դատախազ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ Արթուր Մոսիեանի հետ:

 

- Դեկտեմբերի 4-ին Բրատիսլաւայում կայացած ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ սեփական դիրքորոշման «փաստաթղթային» արտահոսք թոյլ տւեց: Սա որոշ գործիչներ ՀՀ-ում որակեցին՝ որպէս հայկական կողմին ներկայացւած վերջնագիր, եւ որոշակի մտահոգութիւններ յայտնեցին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի հետ կապւած: Ըստ Ձեզ՝ այդ մտահոգութիւնները հիմքեր ունե՞ն, թէ՞ վերջնագրի մասին պնդումները չափազանցւած են:

- Մտահոգութիւն միշտ էլ կայ՝ հաշւի առնելով մեր երկրի ներքին եւ արտաքին մարտահրաւէրները: Ես փաստաթղթին լրիւութեամբ ծանօթ չեմ, որ կարողանամ վերջնական բան ասել, բայց մտահոգութիւն մեզ մօտ միշտ էլ կայ եւ պահպանւում է:

 

- Հայկական կողմը պէ՞տք է իր դիրքորոշումը, տեսակէտները կոշտացնի, խստացնի, նման անհրաժեշտութիւն կա՞յ:

- Միանշանակ՝ այո:

 

- ՀՀ վարչապետը պարբերաբար յայտարարում է, թէ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ Արցախի հարցում հակասութիւններ չկան: Իրապէս այդպէ՞ս է, թէ՞ չերեւացող հակասութիւններ կան:

- Ինքը նկատի ունի Արցախի իշխանութիւններին, ես չեմ կարող ասել:

 

- Իսկ հասարակութիւնների, քաղաքական գործիչների շրջանակո՞ւմ:

- Հասարակութեան շրջանակներում միշտ էլ այդ մտահոգութիւնը կայ:

 

- Ի՞նչ ընտրապայքար սպասել Արցախի առաջիկայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններից, մասնաւորապէս՝ նախագահական, յատկապէս, երբ ինչ-որ չափով ուրւագծւել է թեկնածուների շրջանակը: Այլ կերպ ասած՝ Արցախին ինչպիսի՞ նախագահ է անհրաժեշտ՝ «զինւորական ծանր ձեռք» ունեցո՞ղ, թէ՞ դասական քաղաքական գործիչ:

- Արցախը երէկ, այսօր եւ վաղը պէտք է ունենայ այնպիսի նախագահ, որ Արցախի հարցը հասցնի իր տրամաբանական աւարտին՝ անկախ նրանից՝ նա կը լինի քաղաքական գործի՞չ, զինւորակա՞ն, թէ՞ այլ մասնագիտութեան տէր մարդ:

 

- Իսկ այդ տրամաբանական աւարտը ե՞րբ սպասել, ե՞րբ է հնարաւոր Արցախի ուղիղ մասնակցութիւնը բանակցութիւններին:

- Այդ հարցը երեւի ինձ չպէտք է տաք, այլ նրան, ով յայտարարել է, թէ Արցախն անպայման պէտք է մասնակցի, եւ ամէն ինչ անելու են: Այդ հարցը պէտք է ուղղել այդ մարդկանց եւ ասել՝ ի՞նչ եղաւ:

 

- Դուք՝ որպէս Արցախի նախկին գլխաւոր դատախազ, կարո՞ղ էք ասել՝ Արցախի դատաիրաւական համակարգում ի՞նչ փոփոխութիւններ են անհրաժեշտ, ի՞նչ խնդիրներ եւ բացեր կան:

- Արցախի դատաիրաւական համակարգը երէկ էլ, այսօր էլ, վաղն էլ շարունակելու է գործել օրէնքի եւ մասնագիտական յստակ շրջանակներում: Իսկ խնդիրներ, բնականաբար, միշտ էլ կան, ուստի մշտապէս պէտք է համակարգը բարեփոխւի:

 

Յ.Գ. Հարցազրոյցը տեղի է ունեցել նախքան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելոյթը եւ դրա հրապարակումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։