Հա

Ազգային

07/12/2019 - 12:30

«Մի՛ ջղաձգւէք, Դաշնակցութիւնն իր օրակարգով շարժւում է առաջ». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, որն այս օրերին աշխատանքային այցով գտնւում է Կանադայում, Yerkir.am-ի հետ զրոյցում արձագանքել է Դաշնակցութեան շուրջ օրերս տեղի ունեցող զարգացումներին։ 

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, որն այս օրերին աշխատանքային այցով գտնւում է Կանադայում, Yerkir.am-ի հետ զրոյցում արձագանքել է Դաշնակցութեան շուրջ օրերս տեղի ունեցող զարգացումներին։ 

 

- Ինչպէ՞ս կը մեկնաբանէք մամուլում շրջանառւող այն տեղեկութիւնը, ըստ որի՝ ՀՅԴ-ն անցած շրջանում ժողով է գումարել, որտեղ, ի թիւս այլ հարցերի, խօսք է եղել նաեւ իշխանութիւնների դէմ, այսպէս կոչւած, «պարտիզանական պայքար» մղելու մասին։

- Նախ՝ յստակ կուզենայի արձանագրել, որ այդ ժողովի մասին կեղծ լուրեր տարածողներն այդ ժողովին ներկայ չեն եղել։ Սա՝ առաջինը։ Յաջորդը՝ այն տեղեկութիունները, որ իբրեւ թէ կուսակցական ղեկավար մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով իրականացնել պարտիզանական գործողութիւններ, սա եւս կեղծիք է։ Մէկ անգամ եւս պաշտօնապէս ասում եմ՝ նման շրջաբերական գոյութիւն չունի։ Երրորդը՝ ժողովը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին, մեր հերթական ժողովն է եղել։ Այդ հանդիպմանը մասնակցել է շուրջ 150 հոգի, քննարկւել է մեր ընթացիկ օրակարգը։

 

- Ինչպէ՞ս կը մեկնաբանէք իշխանական լրատւամիջոցների, յատկապէս՝ իշխող ուժի պատգամաւորների աննախադէպ ակտիւացումն այս ուղղութեամբ։

- Ինձ համար ե՛ւ հասկանալի, ե՛ւ ծիծաղելի էին խորհրդարանի որոշ պատգամաւորների երէկւայ ջղաձգումները։ Իշխող խմբակցութեան ղեկավարը, պարզւեց, եւս ցնցւած է այդ կեղծ եւ ճղճիմ լուրերից։ Կարելի էր, չէ՞, ցնցւելուց առաջ գոնէ ճշտել լուրի իսկութիւնը։ Իր հերթին՝ ոմն նորելուկ պատգամաւոր, նոր տէրերին իր հաւատարմութեան երդումը վերահաստատելու համար, իր չափն անցաւ։ Իսկ ահա իրեն ընդդիմադիր պատգամաւոր հռչակած ոմն Արման Բաբաջանեան, որի ողջ գործունէութիւնն ուղղւած է պետութեան ներքին կայունութիւնը խաթարելուն եւ երկիրը ցնցումների տանելուն, կրկին աչքի ընկաւ սողունի իր վարքագծով, այն է՝ կեղծ եւ զրպարտիչ յայտարարութիւններով փորձելով կրկին յայտնւել ուշադրութեան կենտրոնում։ Այս ամէնի համար նա պատասխան է տալու։ Ցաւում եմ, որ իշխանութիւնները յենւում են այս տեսակի վրայ, եւ սրանք են նրանց յոյսը։

 

- Կարծիք կայ, որ այս ամէնի միջոցով կարծես վերադարձ է կատարւում 1990-ական թւականներին, երբ նոյնպէս բարիկադների մի կողմում ՀՅԴ-ն էր, միւս կողմում՝ տէրպետրոսեանական ռեժիմը։ Դուք զուգահեռներ տեսնո՞ւմ էք։

- Իհարկէ, եւ դա արդէն երեւում է անզէն աչքով։ Ինչպէս նշեցիք՝ այս ամէնը մեզ համար ծանօթ ձեռագիր է, եւ ներկայ իշխանաւորներին խորհուրդ չեմ տայ կրկնել իրենց «նախահայրերի» սխալները. թող բացեն եւ կարդան ոչ հեռու անցեալի պատմութիւնը։ Ես այս օրերին աննախադէպ ակտիւացած բոլոր շրջանակներին կոչ եմ անում՝ մի՛ ջղաձգւէք, ոտքի տակ մի՛ ընկէք, ի տարբերութիւն ձեզ, մեզ համար մեր երկրի կայունութիւնը եւ երկիրը ցնցումներից զերծ պահելը առաջնահերթ է։ Իսկ Դաշնակցութիւնն իր միասնական օրակարգով, կազմակերպական կառոյցով, կուռ շարքերով եւ նւիրեալ անդամներով շարժւում է առաջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։