Հա

Ազգային

08/12/2019 - 14:05

«Յաջորդ իշխանութիւնը պէտք է ձեւաւորւի հէնց Դաշնակցութեան ու նրա գաղափարների շուրջ». Արտակ Սարգսեանի պատասխանը Արամ Աբրահամեանին

Այսօր գաղափարազուրկների եւ գաղափարականների պայքար է եւ յաջորդ իշխանութիւնը պէտք է ձեւաւորւի հէնց Դաշնակցութեան ու նրա գաղափարների շուրջ՝ ըստ Yerkir.am-ի այսպէս է պատասխանել ՀՅԴ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու Արտակ Սարգսեանը «Առաւօտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամեանի՝ «ՀՀԿ-ի ՀՅԴ-ի դէմ պայքարելն անիմաստ է» յօդւածին:

«alikonline.ir» - Այսօր գաղափարազուրկների եւ գաղափարականների պայքար է եւ յաջորդ իշխանութիւնը պէտք է ձեւաւորւի հէնց Դաշնակցութեան ու նրա գաղափարների շուրջ՝ ըստ Yerkir.am-ի այսպէս է պատասխանել ՀՅԴ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու Արտակ Սարգսեանը «Առաւօտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամեանի՝ «ՀՀԿ-ի ՀՅԴ-ի դէմ պայքարելն անիմաստ է» յօդւածին:

«Կարդում եմ «Առաւօտ»-ի խմբագիր Արամ Աբրահամեանի ստորեւ ներկայացւած յօդւածն ու տարակուսում՝ Դաշնակցութեան այդ ո՞ր գաղափարներն են ժամանակավրէպ՝ Ազատութեան, Անկախութեան եւ Միացեալ Հայաստանի՞, Հայ Դատի՞, Ժողովրդավարութեա՞ն, թէ՞ սոցիալիզմի: Հայ իրականութեան մէջ 130 տարի դեռ ոչ մի քաղաքական կուսակցութեան չի յաջողւել այսքան կենսունակ պահել իր գաղափարախօսութիւնը՝ վերածնելով Հայկական պետականութիւնը, համախմբելով Սփիւռքն ու պատերազմելով Արցախում: Արցախում կռւող մօրուքաւոր այն ֆիդայիներն էին, որ իրենց համարում էին Աղբիւր Սերոբների, Չաուշների, Անդրանիկների, Նժդեհների ու Դրոների հետեւորդը, որ դաշնակցական երգերով ելնում էին մարտի ու կերտում Միացեալ Հայաստանի իրենց բաժինը: Այն ո՞ր գաղափարներն են, որ ժամանակավրէպ են, այն գաղափարները, որ աշխարհի աւելի քան 30 երկրներում կառո՞յց են հիմնել եւ Հայաստանի բոլոր քաղաքներում ունենց իրենց գրասենեակնե՞րը, նրանք, որոնք ՀՕՄ, ՀՄԸՄ ու Համազգայի՞ն են պահում եւ 7 միլիոն հայ՝ հայրենիքի վերադարձի կարօտով: Այն գաղափարները, որ մինչ այսօր կամրջում են Հայրենիքն ու Սփիւ՞ռքը, անցեալն ու ներկա՞ն, Հայաստանի Առաջին ու նորօրեայ Հանրապետութիւննե՞րը: Այդ ո՞ր գաղափարներն են, որի շուրջ Դաշնակցութիւնը չի կարող Հայրենիքում իշխանութիւն ձեւաւորել, «Զարգանալ՝ չզիջելո՞վը», Ազգ-Բանա՞կը, թէ՞ սոցիալական պետութիւն կառուցելը: Դաշնակցական այդ ո՞ր քաղաքական-պետական գործիչը, նախարարն ու մարզպետն են, որ վատ են աշխատել միւսներից՝ իրենց «ժամանակավրէպ» գաղափարներով: Գուցէ գաղափարազուրկների բանա՞կն է աւելի «գաղափարական», «ժամանակակից» ու «վստահելի», որ չգիտեն՝ որտեղի՞ց են գալիս եւ ո՞ւր գնում, ազգայի՞ն են, թէ՞ ապազգային, քրիստոնեա՞յ են, թէ՞ անաստւած... Այսօր գաղափարազուրկների եւ գաղափարականների պայքար է եւ յաջորդ իշխանութիւնը պէտք է ձեւաւորւի հէնց Դաշնակցութեան ու նրա գաղափարների շուրջ...

Եւ անիմաստ են այն մտավարժանքները, որ անփառունակ իշխանութեան ֆոնին փորձում են նսեմացնել ուրիշների վեհութիւնը, Դաշնակցութեա՛ն վեհութիւնը...»,- ֆէյսբուքում գրել է նա:

Յարակից լուրեր

  • Մեր առաջնահերթութիւնը դուք չէք
    Մեր առաջնահերթութիւնը դուք չէք

    Դիմատետրը կը վխտայ ամէն կարգի ապակողմնորոշիչ գրառումներով մէկ կողմէ իշխանութեան քարոզչական մեքենան շարժման մէջ պահելու եւ միւս կողմէ՝ Դաշնակցութեան թափը կասեցնելու յստակ դիտաւորութեամբ։ Կը թուի, թէ ռազմաբեմը այլեւս սահմանագիծը չէ։ Ռազմաբեմը փոխադրուած է ներքին քաղաքականութեան ոլորտէն ներս։ Նախայարձակումը (aggression, ագրեսիա) տեղի կ՚ունենայ Երեւանի մէջ իսկ։ Եւ թիրախը մեր ազգային քաղաքականութիւնն է։ Մեր ազգային գաղափարախօսութիւնը։

  • «Ներողութիւն խնդրելու ես, եւ ոչ միայն դու»․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանեանին
    «Ներողութիւն խնդրելու ես, եւ ոչ միայն դու»․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանեանին

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գրում է.

  • Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը
    Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը

    Հայ ժողովրդի եւ Հայաստանի ամբողջական ազատագրութեան շարունակւող երթին մղում ու թափ տւող եւ մարտունակութիւն սովորեցնող այս մեծ պատգամը պատկանում է հայոց ազգային-ազատագրական պայքարի հայդուկապետին՝ Նիկոլ Դումանին, որի ծննդեան տարեդարձը զուգադիպում է յունւարի 12-ին։ 1867 թ.-ի այս օրը Արցախի Խաչեն գաւառի (Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի) Ղշլաղ գիւղը հայ ժողովրդին պարգեւեց Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանի ծնունդը, որ ճակատագրւած էր հայոց նորագոյն շրջանի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը դնելու իբրեւ առասպելատիպ Նիկոլ Դուման։

  • Արման Բաբաջանեանը պէտք է գայ դատարան եւ ներողութիւն խնդրի
    Արման Բաբաջանեանը պէտք է գայ դատարան եւ ներողութիւն խնդրի

    ՀՀ ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանը պէտք է գայ դատարան, իր յայտարարութիւնները հիմնաւորի, լսի հակափաստարկները եւ ներողութիւն խնդրի։

  • Դաշնակցութիւնը դատի է տւել Արման Բաբաջանեանին
    Դաշնակցութիւնը դատի է տւել Արման Բաբաջանեանին

    Հայ Հեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը դատական հայց է ներկայացրել ընդդէմ ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։