Հա

Ազգային

10/12/2019 - 08:30

«Դրա համա՞ր է վարչապետը ցայտնոտի մէջ, եւ ամէն օր պէտք է ձերբակալութիւններ լինեն». Կիրօ Մանոյեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը «Ա1+»-ի հետ զրոյցում ասաց, որ Բրատիսլաւայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների տարածած յայտարարութեան տակ երկու նախարարները չէին ստորագրել այն պատճառով, որ այդ փաստաթուղթը մերժել էր Էլմար Մամեդեարովը:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը «Ա1+»-ի հետ զրոյցում ասաց, որ Բրատիսլաւայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների տարածած յայտարարութեան տակ երկու նախարարները չէին ստորագրել այն պատճառով, որ այդ փաստաթուղթը մերժել էր Էլմար Մամեդեարովը:

«Կարծում եմ, մերժումն աւելի շատ Ադրբեջանից էր, բայց Հայաստանն էլ դժգոհ չէր դրանից, քանի որ Նիկոլ Փաշինեանը, երբ վարչապետ դարձաւ, յայտարարեց, որ Մադրիդեան սկզբունքները ընդունելի չեն։ Եւ չի բացառւում, որ հայկական կողմը դժգոհ չէր, որ Մադրիդեան սկզբունքներին յղում անող փաստաթղթի տակ իր անունը չլինի»,- ասաց Կ. Մանոյեանը։

Անդրադառնալով 2020 թ․ Արցախում նախագահական եւ ԱԺ ընտրութիւններին, ՀՅԴ ԲԻւրոյի անդամն ասաց, թէ Դաշնակցութիւնը դեռ չի որոշել նախագահի թեկնածու կառաջադրի՞, թէ՞ կը պաշտպանի որեւէ այլ թեկնածուի։ Մասնակցութեան ձեւաչափի հարցը կը որոշւի դեկտեմբերի 15-ին, արցախեան կառոյցի ժողովի ժամանակ։

Կ. Մանոյեանը խօսեց նաեւ ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ընդունող բանաձւի մասին, որի վրայ երրորդ անգամ վետօ դրւեց։ «Սպիտակ տունը կարող է տակտիկական քայլերով ձգձգել, բայց Սենատն անպայման ընդունելու է այն։ Սա օրինագիծ չէ, բանաձեւ է եւ ընդամենը քաղաքական արժէք ունի։ Կարող է նախագահն իր ուղերձում էլի չօգտագործել Ցեղասպանութիւն բառը, բայց Սպիտակ տան վրայ ճնշումն աւելի կը մեծանայ»,- կարծում է Կ. Մանոյեանը։

Խօսելով ՀՀ գործող իշխանութիւնների եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մասին ՀՅԴ-ականը հարցնում է, թէ, եթէ նրանց վարկանիշը նոյնքան բարձր է, ինչո՞ւ են ձերբակալութիւններ անում։ «Դրա համա՞ր է վարչապետը ցայտնոտի մէջ, եւ ամէն օր պէտք է ձերբակալութիւններ լինեն։ Թող ձերբակալութիւններ անեն, բայց ոչ թէ վարկանիշը բարձրացնել-իջեցնելու հաշւին»,- ասում է Կ. Մանոյեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։