Հա

Ազգային

12/12/2019 - 09:20

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովը կողմ է քւէարկել Թուրքիայի դէմ պատժամիջոցներ սահմանելուն

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովը կողմ է քւէարկել Թուրքիայի դէմ պատժամիջոցներ սահմանելուն:

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովը կողմ է քւէարկել Թուրքիայի դէմ պատժամիջոցներ սահմանելուն: Գրում է Tert.am-ը:

Ըստ հաղորդագրութեան՝ յաձնաժողովի անդամները քւէարկել են ձայների 18 կողմ, 4 դէմ յարաբերակցութեամբ: Քւէարկութիւնից յետոյ երկկուսակցական միջնորդութիւնն ուղարկւել է Սենատի ընդհանուր դիտարկմանը:

ԱՄՆ Սենատում Թուրքիայի դէմ պատժամիջոցներ սահմանելու հարցով կայանալիք քւէարկութեան մասին յայտնի էր դարձել անցեալ շաբաթ:

Երէկ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել էր, որ Եթէ Վաշինգտոնը ռուսական S-400 հակաօդային պաշտպանութեան համակարգերը գնելու համար Անկարայի դէմ պատժամիջոցներ սահմանի, Թուրքիան պատասխան միջոցներ կը ձեռնարկի՝ սպառնալով փակել «Ինջիրլիք» ամերիկեան բազան:

Յարակից լուրեր

  • Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան
    Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան

    Կոստանդնուպոլսոյ Հայոց Սահակ Երկրորդ Մաշալեան պատրիարքին գահակալութեան արարողութենէն չորս օր ետք՝ Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Էրտողան Անգարայի նախագահական պալատին մէջ ընդունեց պատրիարքն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը, որոնց հետ մէկ ժամ տեւած դռնփակ տեսակցութեան մասին բաւական ժլատ տեղեկութիւններ փոխանցեց Պոլսահայ «Ժամանակ» պարբերականը։

  • Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս
    Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս

    Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկօ Մաասը հանդէս է եկել Իրանի վերաբերեալ յայտարարութեամբ: «ԱՄՆ-ն ու Եւրոպան տարբեր մօտեցումներ ունեն: Թէեւ ԱՄՆ-ը միակողմանիօրէն հրաժարւեց միջուկային համաձայնագրից եւ անցաւ առաւելագոյն ճնշումների, մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել բանակցութիւնների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ցանկանում են պահպանել համաձայնագիրը, որպէսզի կանխեն Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը:

  • Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին աւերւել է գանձագողերի կողմից
    Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին աւերւել է գանձագողերի կողմից

    Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնւող հայկական Սուրբ Աստւածածնի աւետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկւել եւ շարունակում է ենթարկւել գանձ որոնողների յարձակումներին:

  • Անդրադարձ. «Յաղթանակ»-ի մասին զաւեշտակա՞ն, թէ՞ անկեղծ յայտարարութիւն
    Անդրադարձ. «Յաղթանակ»-ի մասին զաւեշտակա՞ն, թէ՞ անկեղծ յայտարարութիւն

    Կիրակի, 19 յունուարին Գերմանիոյ մայրաքաղաքին մէջ տեղի ունեցաւ Լիպիոյ տագնապի քննարկման նուիրուած «Պերլինի խորհրդաժողով»-ը, որուն կը մասնակցէին 11 պետութիւններու, 3 միջազգային ու շրջանային կազմակերպութիւններու, ինչպէս նաեւ տագնապին առնչակից անմիջական կողմերու ղեկավարները: Մասնակից պետութիւններու շարքին էր Թուրքիան:

  • Յայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարեան հան» շէնքի ճակատագիրը
    Յայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարեան հան» շէնքի ճակատագիրը

    2019 թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնւող հայկական «Սանասարեան հան»-ի (Սանասարեան տան) սեփականութեան իրաւունքը պետութեանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով շէնքն այսուհետեւ պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխաւոր վարչութեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։