Հա

Ազգային

12/12/2019 - 22:00

ԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւը

Միացեալ Նահանգների Սենատը րոպէներ առաջ միաձայն քւէարկութեամբ հաստատեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիւ 150 բանաձեւը:

«alikonline.ir» - Սենատորներից որեւէ մէկը վետօ չդրեց այս անգամ փաստաթղթի քւէարկութեան վրայ։

Միացեալ Նահանգների Սենատը րոպէներ առաջ միաձայն քւէարկութեամբ հաստատեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիւ 150 բանաձեւը։

Սենատորներից որեւէ մէկը վետօ չդրեց այս անգամ փաստաթղթի քւէարկութեան վրայ։ Վերջին ամիսներին 3 անգամ հանրապետական տարբեր սենատորներ՝ Քեւին Քրամերը, Դէյւիդ Փերդիւն, Լինսի Գրահամը, արգելափակել ու թոյլ չէին տւել, որ բանաձեւն ընդգրկւի Սենատի օրակարգում:

Հետաքրքրական է, որ 3 սենատորներն էլ սկզբունքօրէն դէմ չեն արտայայտւել բանաձեւի ընդունմանը, սակայն նշել են, որ այժմ դրա ժամանակը չէ: Անցնող ամիսներին, բանաձեւին կողմ արտայայտւելու եւ քւէարկելու ուղղութեամբ համաամերիկեան աշխատանք էր ծաւալաել Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը։ Բոլոր սենատորները նրանց կազմակերպմամբ գտնւել են հայազգի ընտրողների ուշադրութեան կենտրոնում։

Ի դէպ, մինչ քւէարկութիւնը, գրեթէ դրանից մէկ ժամ առաջ Քիմ Քարդաշեանն էլ է արձագանքել Հայ Դատի յանձնախմբի կոչին, եւ իր ինստագրամեան էջում, շուրջ 135 միլիոն հետեւորդներին կոչ արել զանգահարել սենատորների գրասենեակ եւ պահանջել կողմ լինել ներկայացւած բանաձեւին։

Յիշեցնենք, որ այս բանաձեւից անկախ, գրեթէ նոյն բովանդակութեամբ փաստաթուղթ էր ընդունել նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։