Հա

Ազգային

14/12/2019 - 10:50

Բաբէլոնի աշտարակի շինարարները եւ Հ. Խառատեանի անհասկանալի ընդվզումը

Հրանուշ Խառատեանն ընդվզել է ԱԺ-ի դէմ. նա գրում է. «Եթէ ոստիկանութեան կողմից հեռախօսային գաղտնալսումների մասին օրինագիծն արդէն առաջին ընթերցմամբ ընդունւել է ԱԺ կողմից, այն էլ կուսակցական փաթեթային 82 կողմ ձայներով, ես հրաժարւում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրէնսդիր մարմին համարել»: Աւելին՝ եթէ օրէնքն ընդունւի, սպառնում է հեռանալ Հայաստանից:

Եւ մի երկրորդ հրեշտակ գալիս է նրա յետեւից եւ ասում. «Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծն Բաբէլոնը գինու հարբեցողութիւնից, ցասումից եւ իր պոռնկութիւնից, նա, որ հարբեցրեց բոլոր ազգերին» (Յյտ 14:8):



Նախաբան

Հրանուշ Խառատեանն ընդվզել է ԱԺ-ի դէմ. նա գրում է. «Եթէ ոստիկանութեան կողմից հեռախօսային գաղտնալսումների մասին օրինագիծն արդէն առաջին ընթերցմամբ ընդունւել է ԱԺ կողմից, այն էլ կուսակցական փաթեթային 82 կողմ ձայներով, ես հրաժարւում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրէնսդիր մարմին համարել»: Աւելին՝ եթէ օրէնքն ընդունւի, սպառնում է հեռանալ Հայաստանից:

Յարգելի՜ տիկին Խառատեան, այսքան տարի անձամբ Դուք շատ մեծ ջանք ներդրեցիք այս ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ կերտելու համար: Երբ Սորոսի հիմնադրամից երկար տարիներ ստանում էիք դրամաշնորհներ եւ

1. այսօրւայ ապազգային զանգւածն էիք կերտում ու յղկում, որը այսօր մեր պետականութեան հիմքերն է փորձում խարխլել,

2. երբ ազատականութեան եւ ժողովրդավարութեան խաբուսիկ քողով պարուրւած կասկածելի ու վտանգաւոր գաղափարներ էիք աջ ու ձախ քարոզում,

3. երբ հարեւան երկրում հայ եւ կացնասէր թուրք երիտասարդներին փորձում էիք եղբայրացնել բոլշեւիկների օրինակով,

4. երբ անհայրենիք ու անդիմագիծ սորոսածինների յեղաշրջումն էիք ողջունում եւ որպէս փրկօղակ մատուցում ամբոխներին,

5. երբ… ո՞ր մէկը յիշեմ,այն ժամանակ չէի՞ք մտածում հետեւանքների մասին:

Իհարկէ, կարելի է պատճառաբանել, արդարանալ, թէ նախորդները շատ վատն էին: Համաձայն եմ, ես նոյնպէս խիստ դժգոհ էի նախորդներից, եւ այդ մասին մի անգամ չէ, որ հրապարակավ արտայայտւել եմ, նոյնիսկ նախորդներին համարել եմ սպառնալիք մեր երկրի ու ժողովրդի համար: Բայց մի՞թէ այդ վատ եւ անգամ վտանգաւոր իշխանութիւնը առաւել վտանգաւորով, այսինքն՝ օտարածին քաղաքական-կրօնական, ուղն ու ծուծով հակահայկական եւ հակաքրիստոնէական, մեր դաւանած բարոյական արժէքների երդւեալ թշնամի, աղանդաւորական կառոյցների կողմից ուղղորւող, սոդոմական արժէքներ դաւանող ու քարոզող այս խաժամուժն էր Ձեր քաղաքական տեսլականը:

Ամբոխը եւ վերջերս հանրահռչակւած ՊՕՂՈՍՆ այս ամէնին բնականաբար ոչ տեղեակ էր, ոչ էլ՝ հասու: Բայց Դուք, տիկին Խառատեան, դուք, որ շա՜տ լաւ գիտէիք՝ ինչ է կատարւում, ինչ է նախապատրաստւում, ինչո՞ւ էիք մասնակցում Բաբէլոնի աշտարակի շինարարութեանը: Այո՜, Բաբէլոնի՜: Չգիտէի՞ք: Շատ լաւ գիտէիք: Աւելին՝ Ձեր գաղափարական առաջնորդներից մէկը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը, որի գործակիցն էիք ժամանակին, 2015 թ. մարտի 1-ին հանրահաւաքում (տե՜ս տեսագրութիւնը https://www.youtube.com/watch?v=RglI-CnTDRA) ներկայացրեց նոր ձեւաւորւող ընդդիմութեան ռազմավարութիւնը, տւեց նաեւ այդ ընդդիմութեան անունը՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ:

 

Բաբէլոնի աշտարակի նոր շինարարները

Տեսնենք, թէ ինչ է ասում Բաբէլոնի աշտարակի շինարարութեան հայաստանեան մարգարեն. «Հայ ժողովրդի մօտալուտ փրկութեան մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր ընդդիմութեան կոդաւորւած ստրատեգիական պլանը։ Խնդրում եմ շատ ուշադիր լինել․ ԱՄԷՆ ԲԱՌԻ ՏԱԿ ԿՈԴ ԿԱՅ։

Ահա այդ պլանը։

Դաւալուից ցախաւելը հեծած, մէկ պլիւս մէկ քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատութեան հրապարակ, ինքնահռչակւում որպէս նոր բեւեռ եւ ստորագրում ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, եւ շարժւելով դէպի Բաղրամեան 26՝ կեանքի կոչում հարիւրամեակն առանց ռեժիմի կարգախօսը։ Սա Բեռլինի գրաւումից աւելի հանճարեղ պլան է։ Կարծում եմ՝ հասկացողը հասկացաւ: Չհասկացողին կողքինները կը բացատրեն, եւ բոլոր չհասկացողները շուտով այդ յաղթական երթը նաեւ իրենց աչքերով կը տեսնեն։

Ես անկեղծօրէն ցանկանում եմ, որ Բաբէլոնեան աշտարակի այդ նոր շինարարները վերջապէս մէկտեղւեն ու լիովին բացայայտւեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում այլեւս երբեք նման առիթ չեն ունենայ, եւ Հայաստանը կը մնայ այդպէս էլ չփրկւած»:

Տեսնու՞մ էք, տիկին Խառատեան, Լ. Տէր-Պետրոսեանը կանխատեսում է, որ Հայաստանի սրտում Նեբրովթ Բէլի զաւակները պէտք է կառուցեն Բաբէլոնի աշտարակ: Դուք (եւ ոչ միայն Դուք) գիտէիք այս մասին: Նաեւ գիտէք, թէ ինչ է Բաբէլոնը: Սուրբ Գրքում այն բնորոշւում է այսպէս. «Մեծն Բաբէլոն, մա՜յր երկրի պոռնիկների եւ գարշելիների» (Յյտ. 17:5):

Ուշագրաւ է, որ Բաբէլոն բառը հին եբրայերէնում եւ աքքադերէնում հակադիր իմաստներ ունի. հին եբրայերէնով այն թարգմանւում է խառնակութիւն, խառնաշփոթ (balal բառից): Աքքադերէն լեզւում նշանակում է Աստծոյ դարպաս (bab` դարպաս + ilu՝ աստւած):

Այն, ինչ խառնակութիւն է Աստծոյ եւ Նրա զաւակների համար (հոգեւոր իմաստով), Աստծոյ դարպաս է նրա հակառակորդ Բէլի (սատանայ բառը թարգմանւում է հակառակորդ) եւ զաւակների համար (նիւթապաշտական իմաստով): Այս բառերի հոգեւոր խորհուրդները Լ. Տէր-Պետրոսեանը լաւ գիտի: Հետեւելով նրա յորդորին՝ փորձենք հասկանալ նաեւ միւս բառերի կոդերը:



Կոդաւորւած բառերի խորհուրդները

Պատահականութի՞ւն է այս անունը, իհա՜րկէ ՈՉ, ինչպէս որ պատահականութիւն չէ նրանց գալը ԴԱՒԱԼՈՒԻՑ: Արարատի հին անունը, ի տարբերութիւն շատերի, ճիշտ գիտեցող Լ. Տէր-Պետրոսեանը պատահականօրէն չի գործածում. Դաւալուն (Արարատը) ժամանակին եղել է ուղտերի իջեւանատեղի՝ այստեղից՝ նրա անունը: Նոյն անունով գիւղ կայ նաեւ Տիգրիսի ափին, որը դարձեալ կապւում է ուղտերի հետ:

Հայկի կողմից նետահարւած Բէլի մահը տեսնելով՝ վերջինիս զօրքը քարանում է, քարանում են նաեւ զօրքի ուժը խորհրդանշող ուղտերը: Ուղտերի նմանւող բլրաշարքի անունն այն օրւանից մնացել է Ուղտասար՝ ի յիշատակ այս իրադարձութեան: Բաբէլոնի շինարարների՝ Դաւալուից (փոխաբերաբար՝ Ուղտասարից) գալը խորհրդանշում է Բելի զօրքի վերակենդանացումը:

Բաբէլոնի (խառնակութեան քաղաքի) աշտարակի շինարարները ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ անդամներն են, յարգելի՜ տիկին, որին աջակցում էիք ամբողջ ընտանիքով եւ գաղափարակիցներով: Աստծոյ խօսքի հետեւորդներին միաւորում, համախմբում է ՍԷՐԸ (ՙԱստուած ՍէՐ է՚ Ա.Յովհ. 4: 8), իսկ նիւթապաշտներին՝ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, որը անկայուն է եւ երբեւէ խախտւում է: Եւ որպէսզի այն երեւայ կայուն եւ յաւերժական, պայմանագրի անդամները հռչակեցին ՍԻՐՈՅ ԵՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ յեղափոխութիւն՝ պատրանք ստեծելով, թէ Յիսուս Քրիստոսի հետեւորդներն են: Քանի որ Սատանան (Բէլի զաւակները՝ հաւաքաբար թէ առանձին-առանձին) ունի մէկ նպատակ՝ մոլորեցնել Աստծոյ զաւակներին, երբեք իր կերպարանքով չի յայտնւում մարդկանց: Մեզանում էլ Բաբէլոնի շինարարները ներկայացան որպէս ազատարարներ՝ հաւաքւելով խորհրդանշական ԱԶԱՏՈՒԹԵԱՆ հրապարակում, ուր հասան «ցախաւելը հեծած, մէկ պլիւս մէկ քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ»: Հանրայայտ է, որ ՑԱԽԱՒԵԼԸ խորհրդանշում է մաքրելու գործողութիւն, այսինքն՝ ցախաւելով մաքրում, ջնջում, վերացնում են ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ իր հնացած արժէհամակարգով, եւ հռչակում են ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ նոր արժէհամակարգով: Բաբէլոնի աշտարակի շինարարները բոլոր ժամանակներում նոյն երգն են երգել եւ այսօր էլ դեռ երգում են: Եւ այն ամենուր ուղղւած է հպարտ քաղաքացուն՝ այսինքն՝ Պօղոսին.

Այս ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ կը քանդենք մենք

Մինչև հիմքերը, եւ յետոյ

Մեր ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ կը շինենք մենք,

Ուր ո՛չ ստրուկ կայ, ո՛չ դժգոհ։

Մեզանում դեռեւս ամենուր քանդելու գործընթացն է: Ինչեւէ, շարժւէնք առաջ:

ՙՄէկ պլիւս մէկ՚-ը արտայայտում է երկկողմ պայմանագրի կառուցւածքի խորհուրդը. կողմերից մէկը Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւնն է՝ իր համախոհներով, այսինքն՝ Բաբէլոնի նոր աշտարակի ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ, միւսը Հայաստանի հպարտ քաղաքացին է, բայց ոչ ՀԱՅԸ: Հասկանալի է, որ ՙմէկ պլիւս մէկ՚-ը բացառում է երրորդ կողմի գոյութիւնը՝ ՊՈՒՏԻՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, որի հետ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ կնքել է ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Մեր պատմութեան մէջ այս պայմանագիրը զուգահեռւում է աւելի քան 4500 տարի առաջ ՉԿՆՔՒԱԾ մէկ այլ պայմանագրի հետ. Բէլը մեր նախահայր Հայկին առաջարկեց մի պայմանագիր՝ երկուսի միջեւ (ԼՏՊ-ի բնորոշմամբ՝ մէկ պլիւս մէկ), ըստ որի նա Հայկին խոստանում էր բարեբեր հողեր, բազում երկրային բարիքներ, բարձր դիրք եւ այլն՝ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԴԻՄԱՑ: Հայկը մերժեց Բելին եւ իր զաւակներին յորդորեց կռւել բռնակալի դէմ եւ ձեռք բերել ԱԶԱՏՈՒԹԻՒՆ, կամ մեռնել եւ չտեսնել հարազատների գերեվարութըւնը: Նա այդ կռւում սպանեց մոլորեցնողին՝ ԲԵԼԻՆ, ում վերակենդանացած եւ այլկերպւած զաւակները փորձում են խաբէութեամբ նոր պայմանագիր պարտադրել Հայկի ազատ զաւակներին:

Ինչպէս տեսնում ենք, ամէն ինչ ընթանում է ըստ Լ. Տէր-Պետրոսեանի ծրագրի, որը նա կոչում է ՙնոր ընդդիմութեան կոդաւորւած ստրատեգիական պլան՚:
Նորերի կառավարման այս կարճ շրջանը ցոյց տւեց, որ հին ասելով նկատի ունեն մեր ազգային արժէհամակարգը՝ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԸՆՏԱՆԻՔ, ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ԱԶԳԱՅԻՆ ԱՒԱՆԴՈՒՅԹՆԵՐ, ԱԶԳԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ եւ ԱԶԳԱՅԻՆ-ով բնութագրւող այլ արժէքներ: Չգիտեմ՝ որեւէ մէկը այսպէս կոչւած նորերի բերանից լսե՞լ է այս բառակապակցութիւններից գոնէ մէկը. ես նման բան չեմ յիշում:

Ի դէպ, Ն. Փաշինեանին անցեալից հրաժարւելու խորհուրդ տւեց նաեւ Ջ. Բոլտոնը՝ Բաբէլոնի աշտարակի շինարարութեան մէջ առաւել կարեւոր շինարարական տեղամասի պատասխանատուներից մէկը՝ յորդորելով ՀՐԱԺԱՐՒԵԼ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻՑ:

Մէկ անգամ եւս յիշենք Լ. Տէր-Պետրոսեանի խօսքի վերջին պարբերութիւնը. ՙԵս անկեղծօրէն ցանկանում եմ, որ Բաբէլոնեան աշտարակի այդ նոր շինարարները վերջապէս մէկտեղւեն ու լիովին բացայայտւեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում այլեւս երբեք նման առիթ չեն ունենայ, եւ Հայաստանը կը մնայ այդպէս էլ չփրկւած»:

Նորերի մարգարէի ցանկութիւնը կարծես կատարւեց. նրանք մէկտեղւեցին մէկ տանիքի տակ, որը կոչւում է Հայաստանի իշխանութիւն: Նաեւ բացայայտեցին իրենց ԲԱԲԷԼՈՆԵԱՆ ԷՈՒԹԻՒՆԸ. Բաբէլոնի աշտարակի շինարարներն այլ էութիւն չեն ունենում, քան այն, որ ունեն ըստ Սուրբ Գրքի:

Տեսնողները տեսան եւ հասկացան, չտեսնողները դեռ կը տեսնեն: Եւ քանի որ առաջինների թիւն օրեցօր աւելանում է, մեծանում է շինարարների անհանգստութիւնը. նրանք փորձում են պառակտել Հայոց երկու պետութիւնները, ազգը, հասարակութիւնը, եկեղեցին, քաղաքական ուժերը՝ նրանց բաժանելով սեւերի եւ սպիտակների, քանզի գիտեն, որ ՏԻՐԵԼՈՒ համար նախ հարկաւոր է ԲԱԺԱՆԵԼ: ԲԱԺԱՆՄԱՆ, ՊԱՌԱԿՏՄԱՆ և ԱՅԼԱՍԵՐՄԱՆ այս համատարած գործընթացում աւելի ու աւելի է ակնյայտ դառնում, որ վաղուց ի վեր իրական ԱԶԱՏՈՒԹԵԱՆ եւ ՓՐԿՈՒԹԵԱՆ ճանապարհն ընտրած հայ ժողովուրդը ՄԵՐԺՈՒՄ Է ՆՈՐ ՓՐԿԻՉՆԵՐԻՆ: Լ. Տէր-Պետրոսեանի մտավախութիւնն իզուր չէ, թէ այլ զարգացումների դէպքում ՙՀայաստանը կը մնայ այդպէս էլ չփրկւած»:

Սկիզբ առած համատարած խառնաշփոթը, մարդկանց մեծ մասին պատած անվստահութեան, անորոշութեան, անարդարութեան եւ անելանելիութեան զգացումը քաոսի չհասցնելու համար աշտարակի շինարարների ղեկավարը (շինղեկը) փորձում է կասկածի տակ դնել իր ուսուցչին՝ նրան ընդգրկելով 1996 թւականից ի վեր երկիրը քանդած նախկինների ցանկի մէջ: Դրա համար նա փոխում է կերպարը՝ Յիսուս Քրիստոսի աստւածային բնոյթի նկատմամբ իր անհասկանալի եւ անբացատրելի նկրտումները որակելով ՔՐԻՍՏՈՍԻ ԲԱՐԴՈՅԹ: Եթէ որեւէ մէկը հասկացել է թէ սա ինչ է նշանակում, խնդում եմ ինձ նոյնպէս բացատրի:

Իսկ մինչ այդ վերյիշենք եւ յիշեցնենք Բաբէլոնի վախճանի վերաբերեալ Յավհաննու մարգարեութիւնը. «Վա՜յ քեզ, մեծ քաղաք Բաբէլոն, հզօ՛ր քաղաք, մէկ ժամում եկաւ հասաւ քո դատաստանը» (Յյտ 18:9,10)։

 

Վերջաբան

Նրանք միայն հեռախօսների լսումներով չեն սահմանափակւի: Իրենց օրինականացմանն են սպասում համատարած հոգեւոր եւ մարմնական պոռնկութեան գաղտնագիր-օրէնսգիրքը՝ Ստամբուլեան կոնւենցիան, ազգային կրթութեան եւ գիտութեան համակարգերի ոչնչացման օրինագիծը, Հայ առաքելական եկեղեցու եւ ազգակործան աղանդաւորական կազմակերպութիւնների հաւասարեցումը օրէնքի ուժով, բանակում ծառայելուց ազատւելու օրինագիծը, որը կը կործանի պետութիւնը, եւ այլն, եւ այլն…

Յարգելի՜ տիկին Խառատեան, Դուք միշտ աչքի էք ընկել պայքարողի աննահանջ բնաւորութեամբ եւ գաղափարականութեամբ: Եթէ Ձեր մեջ Հայաստանից հեռանալու ցանկութիւն է առաջացել, նշանակում է, որ մի բան այն չէ: Եւ ես կարծես գլխի եմ ընկնում, թէ՝ ինչը. Դուք մտածում էիք, որ Բաբէլոնի շինարարութեան արտօնեալ ճարտարապետներից մէկն էք, այնինչ պարզւեց, որ մնացեալ մասնակիցների նման կաւահունց եւ հարդաշաղախ մէկ աղիւսի արժէք ունէք խառնակութեան քաղաքի պարիսպների շարքերում, որի կարծիքը ոչ մէկին պէտք չէ: Այս խօսքի մէջ վիրաւորանք չփնտրէք. շինարարութեան պատւիրատուն այդպիսն է համարում բոլոր նրանց, ում վարձել է:

Դուք ընդվզել էք, զայրացել եւ ցանկանում էք հեռանալ: Բայց, կարծում եմ՝ սխալւում էք. ո՞ւր էք փախչելու: Ուր որ ուզում էք փախչել, վստահ եղէք, որ այնտեղ Ձեր աւագ սերնդի լիբերալ-ժողովրդավար-շինարարները մի փոքր աւելի շուտ եւ աւելի կատարեալ կերպով են այդ Բաբէլոնը կառուցել. այնտեղ օրէնքով ոչ միայն գաղտնալսում են, այլեւ օրէնքով խրախուսւում են մատնութիւնները՝ որպէս քաղաքացիական գիտակցութեան բարձրագոյն արտայայտութիւն, այնտեղ համասեռամոլ ամուսնութիւնները ոչ միայն օրէնքով են սահմանւում եւ պաշտպանւում, այլեւ շատ տեղերում՝ նաեւ «եկեղեցու» օրհնութեամբ. եւ այդ ՙեկեղեցու՚ խորանը զարդարում են ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ, այդ երկրներում անմեղ մանուկներ են օրէնքով որդեգրւում սատանայի այս սպասաւորների եւ դիւապաշների կողմից:
Կարծում եմ՝ ելքը ապաշխարանքն է:

 

Ձեր բոլոր անկեղծ առարկութիւնները

սիրով լսելու պատրաստակամութեամբ՝

ամենայն յարգանօք Հայկազուն Ալւրցեան

Յարակից լուրեր

  • «Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ»․ Արման Աբովեան
    «Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ»․ Արման Աբովեան

    Մինչեւ մեր երկրում բոլորը բոլորի «միսն են ուտում» ներքին քաղաքական դաշտում, տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ, կապւած` իրանեան միջուկային ծրագրի հետ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արման Աբովեանը։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. «Արմենոֆոպիա» մոլուցքը
    «Հայրենիք»-ի խմբագրական. «Արմենոֆոպիա» մոլուցքը

    Քաղաքակիրթ աշխարհը, սկսեալ մարդկային իրաւունքներու պաշտպանութեան համար պայքարող ոչ-կառավարական հիմնարկներէն, մինչեւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան հովանիին տակ գտնուող ենթայանձնախումբերը տեղեակ չեն, թէ որքան մտահոգիչ է Ատրպէյճանի մէջ եւ առ հասարակ ատրպէյճանցիի մօտ գոյութիւն ունեցող հակահայ ատելութիւնն ու մոլուցքը։

  • Հ.Հ. յուշարձաններուն ապագան... Քարակո՞յտ կա՞մ
    Հ.Հ. յուշարձաններուն ապագան... Քարակո՞յտ կա՞մ

    Հայաստանի Հանրապետութեան տարածքին կը գտնուին հայկական պատմամշակութային յուշարձաններու զգալի մէկ մասը: Սկզբնական բաժանում մը կատարելով՝ կրնանք զանոնք տեղաւորել ըստ՝ պատմական ժամանակաշրջանի, ոճային առանձնայատկութեան, եւ ներկայ վիճակի գնահատութեան, որ հիմք կը հանդիսանայ ապագայ կատարուելիք վերականգնողական ու վերաօգտագործման ձեռնարկներու կամ պահպանման ուղղուած գործընթացներու:

  • «Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապագայի պատասխանատւութիւնն անձնապէս կրում ենք՝ Արցախի Հանրապետութեան նախագահը, ՀՀ վարչապետը եւ Ալիեւը». Նիկոլ Փաշինեան
    «Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապագայի պատասխանատւութիւնն անձնապէս կրում ենք՝ Արցախի Հանրապետութեան նախագահը, ՀՀ վարչապետը եւ Ալիեւը». Նիկոլ Փաշինեան

    Այս պահին հանդիպման պայմանաւորւածութիւն չկայ, բայց բացառել հանդիպում չի կարելի, որովհետեւ քննարկումների փուլում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով լրագրողներից մէկի հարցին, թէ Միւնխէնում պլանաւորւած է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում:

  • Պետութիւն մերժողները. գողական ենթամշակոյթի ու Իմ քայլի ընդհանրութիւնները
    Պետութիւն մերժողները. գողական ենթամշակոյթի ու Իմ քայլի ընդհանրութիւնները

    Լրագրող, հրածարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Գողական ենթամշակոյթի դէմ քրէական օրէնք ընդունելը վկայում է, որ լիբերալ մտաւորականութիւնն ու քաղաքական գործիչները անկարող լինելով Հայաստանում պերմանենտ տնտեսական ճգնաժամերը բացատրել կապիտալիզմով, արհեստական մեղաւորներ են փնտրում ու որպէս մեղաւոր կարգում գողական աշխարհը։ Ինչպէ՞ս մեղադրեն կապիտալիզմը, մի բան, որին հաւատում են ինչպէս քրիստոնեան Աստծոյ երկրորդ գալստեանն է հաւատում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։