Print this page
14/12/2019 - 12:20

«Աւելի պարտաւորեցնող յաջողութիւն». Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնը

Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը շնորհաւորում է բոլորին՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 150 բանաձեւի ընդունման առիթով:

Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը շնորհաւորում է բոլորին՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 150 բանաձեւի ընդունման առիթով:

Այս կապակցութեամբ, մեր երախտագիտութեան եւ զօրակցութեան խօսքն ենք ուղղում ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբերին եւ գրասենեակներին: Անշուշտ, պատմական այս յաջողութիւնը չէր կայանայ, եթէ չլինէր յիշեալ կառոյցների տարիների յամառ, հետեւողական եւ նւիրւած պայքարը:

ԱՄՆ Սենատի կողմից թիւ 150 բանաձեւի ընդունումը կարեւոր եւ առանցքային նշանակութեան քայլ էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պայքարի եւ պատմական արդարութեան վերականգնման վերջնական յաղթանակի կայացման գործում:

Այս յաջողութիւնն ինչ խօսք, աւելի պարտաւորեցնող է: Այն նոր հանգրւան է տեղափոխում դժւարին այս պայքարը, որն էլ ենթադրում է բոլորովին այլ մակարդակի աշխատանք, եւ յաւելեալ եռանդի ու ջանքերի ներդրում:

Վստահ ենք, որ աշխարհասփիւռ Հայ Դատի գրասենեակները պատւով կը կատարեն իրենց այս բարդ առաքելութիւնը, հասնելով Հայ Դատի քաղաքական նպատակների վերջնական իրականացմանը՝ արդարութեան լիարժէք վերականգնմանն ու ամբողջական հատուցմանը:

 

Հայ Դատի յանձնախումբ

Թեհրան, 14 դեկտեմբերի 2019 թ.

Յարակից լուրեր