Հա

Ազգային

14/12/2019 - 12:50

Սա Ամերիկայի հայ համայնքի, Հայ Դատի յանձնախմբի տասնամեակներ տարւած աշխատանքի արդիւնքն է

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Բանաձեւի կարեւորութեան, հետագայ քայլերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրոյցեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ:

«alikonline.ir» - ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Բանաձեւի կարեւորութեան, հետագայ քայլերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրոյցեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ:

«Յաջորդ քայլը լինելու է կենտրոնանալը Սպիտակ տան վրայ, որպէսզի նրանք եւս ցեղասպանութեան փաստը, որպէս այդպիսին ներկայացնելու քաղաքականութիւն որդեգրեն: Այս բանաձեւը պատմական է մի քանի առումով: Նախ Սենատն առաջին անգամ Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւ է որդեգրում, եւ երկրորդ՝ այս ձեւով Կոնգրեսի երկու պալատներն էլ՝ Սենատը միաձայն, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ համարեա միաձայն վերահաստատատեցին ԱՄՆ կողմից Ցեղասպանութիւնը ճանաչելու իրականութիւնը: Շեշտում եմ, որ Միացեալ Նահանգները չպէտք է մեղսակից դառնայ Թուրքիայի ժխտողականութեան քաղաքականութեանը»,- նշեց Մանոյեանը:

Նրա խօսքով՝ այլեւս չենք կարող ասել, թէ Միացեալ Նահանգները չի ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը. «Ընդհակառակը՝ ընդունւած բանաձեւը հէնց ճանաչման հիման վրայ է, երբ ասում են՝ պէ՛տք է պատշաճ ոգեկոչենք, պէ՛տք է մեղսակից չդառնանք ժխտողական քաղաքականութեանը»:

Մեր այն դիտարկմանը, թէ սա արդօք ԱՄՆ կողմից արդարութեան վերականգնման փո՞րձ էր, թէ՞ թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վատթարացման արդիւնք՝ Մանոյեանը պատասխանեց. «Միայն դա չէ, քանի որ Թուրքիայի եւ ԱՄՆ յարաբերութիւններն այնքան էլ վատ չեն: Եկէք յիշենք, որ Սպիտակ տունը Ներկայացուցիչների պալատում փորձ էլ չարեց արգելակել բանաձեւի ընդունումը, որովհետեւ այնտեղ մեծամասնութիւնն այլ կուսակցութիւն է՝ դեմոկրատները: Սենատում մեծամասնութիւնը հանրապետականներն են, բայց Սպիտակ տանը չյաջողւեց անընդհատ դէմ կանգնել հարցը լիագումարի օրակարգ բերելուն: Բոլորն էլ հասկանում էին, որ արդիւնքը սա է լինելու»:

Մանոյեանի խօսքով՝ բանաձեւի ընդունումն անակնկալ չի եղել. «Հոկտեմբերի վերջին, երբ Ներկայացուցիչների պալատը, այդքան մեծամասնութեամբ որդեգրեց բանաձեւը, արդէն Սենատում ներկայացւած երկու կուսակցութիւների սենատորներն էլ ասել էին, որ մինչեւ վերջ գնալու են»:

Նա ընդգծեց, որ սա Ամերիկայի հայ համայնքի, Հայ Դատի յանձնախմբի տասնամեակներ տարւած աշխատանքի արդիւնքն է: Եւ հէնց սրան պէտք է վերագրել բանաձեւի ընդունման փաստը: Իհարկէ, գուցէ այս պահին պայմաններն աւելի նպաստաւոր էին, բայց միայն դա բաւական չէր լինի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։