Հա

Ազգային

15/12/2019 - 13:10

Դեկտեմբերի 19-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը կրկին կը բարձրաձային իր մտահոգութեան մասին

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը դեկտեմբերի 19-ին կառավարութեան շէնքի դիմաց հերթական ակցիան կանցկացնի:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը դեկտեմբերի 19-ին կառավարութեան շէնքի դիմաց հերթական ակցիան կանցկացնի: Տեւական ժամանակ երիտասարդները պահանջում են կրթութեան նախարարի հրաժարականը, ինչպէս նաեւ՝ շրջանառութիւնից հանել կամ արմատապէս վերանայել «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագիծը: Տեղեկացնում է «Երկիր մեդիա»-ն:

Նրանք կարեւորում են «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների` բուհերում դասաւանդման պարտադիր սկզբունքը: Պահանջում են կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետութիւն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարութիւնների մշակում եւ հրապարակում, պետական ֆինանսաւորման էական աւելացում:

Միութեան անդամները յայտարարում են՝ այդ փոփոխութիւնների կարեւորութիւնն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտօնեայ պէտք է օր առաջ ազատւի զբաղեցրած պաշտօնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։