Հա

Ազգային

15/12/2019 - 13:20

Լիլիթ Գալստեան. «Ահա այսպիսին է նախաամանորեայ տրամադրութիւնն Հայաստանում»

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն ահազանգում է՝ յեղափոխութիւնը կառուցւում է մէկ անձի շուրջ, հետեւաբար ձեւաւորւում է ուժի մոնոպոլիա՝ իր բոլոր ակներեւ վտանգաւոր հետեւանքներով։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն ահազանգում է՝ յեղափոխութիւնը կառուցւում է մէկ անձի շուրջ, հետեւաբար ձեւաւորւում է ուժի մոնոպոլիա՝ իր բոլոր ակներեւ վտանգաւոր հետեւանքներով։

Ֆէյսբուքեան իր էջում նա գրել է.

«Հիմա՝ Armnews-ի ուղիղ եթերում «Ադեկւատ-դիսկուրս» կլոր-սեղան քննարկումն է, միաժամանակ 1in.am-ուղիղ եթերում «Յանուն ապագայի, յանուն հանրապետութեան» հաւաքն է, օրերս իմ ու Արծւիկ Մինասեանի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Արժէքներ եւ Պետականութիւն խորհրդաժողովը»: Մէկ այլ՝ «Վերնատուն» անունով հարթակում դարձեալ քննարկում է... փոխում եմ հեռուստաալիքն ու ոչինչ չի փոխւում. ամենուր թշնամու, մեղքի, ինչ անելու որոնում է...

Անկախ հանգամանքից, թէ քաղաքական ինչ կոորդինատում է տեղի ունենում քննարկումը եւ մասնակիցներն ինչպիսի արժէքներ են կիսում, գրեթէ բոլորին միաւորում է միեւնոյն տագնապը եւ մտքերն ամփոփւում են արդէն վաղուց թանձրացող եւ բանաձեււած հաստատումների մէջ.

Ա. Ու՞ր է գնում Հայաստանն իբրեւ պետութիւն եւ հաւաքականութիւն:

Բ. Յեղափոխութիւնը կառուցւում է մէկ անձի շուրջ, հետեւաբար ձեւաւորւում է ուժի մոնոպոլիա՝ իր բոլոր ակներեւ վտանգաւոր հետեւանքներով:

Գ. Հայաստան պետութիւնը կառուցւում եւ ընթանում է ոչ թէ ապագայի եւ պետութեան մոդելի որդեգրման եւ գործադրման ճանապարհով, այլ՝ անցեալի մերժման եւ մեղքերի բարդման ճանապարհով:

Դ. ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականութիւնը չի սպասարկում պետութեան անվտանգային մարտահրաւէրները:

Ե. Եւ մի վերջին խոստովանութիւն կառավարութեան նիստից. «Ամբողջ կառավարման համակարգը դիմադրում է յեղափոխութեանը»,- Ն. Փաշինեան:

Ահա այսպիսին է նախաամանորեայ տրամադրութիւնն Հայաստանում, ու թէ հանրապետութեան հրապարակում 900.000 դոլարանոց Բրեգովիչը կը լինի, տօնածառի լոյսերը ով եւ ինչպէս կը վառի, սեղաններին բլինչիկ կը լինի, թէ՝ ոչ, այդքան էլ կարեւոր չէ, տագնապն ամենուր է եւ համաժամանակեայ...»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։