Հա

Ազգային

16/12/2019 - 14:40

Պայքարի թայմլայնի ռեսթա՞րթ, թէ թայմաութ....

Խուսափողականութիւն, զայրոյթ, վրէժ, վերականգում, հաշտութիւն, ներում, յուսալքութիւն, յիշողութիւնների չարաշահում, յիշողութիւնների խունացման սարսափելի վտանգ։ Սա Ցեղասպանութեան ենթարկւածների արձագանքի արտայատման պատմութեան «թայմ լայն»-ն է:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Խուսափողականութիւն, զայրոյթ, վրէժ, վերականգում, հաշտութիւն, ներում, յուսալքութիւն, յիշողութիւնների չարաշահում, յիշողութիւնների խունացման սարսափելի վտանգ։ Սա Ցեղասպանութեան ենթարկւածների արձագանքի արտայայտման պատմութեան «թայմ լայն»-ն է:

Թայմ լայն, որի ձգձգւող աւարտը հէնց վերջերս նոր շնչառութիւն ստացաւ, նախ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ յետոյ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի ընդունման միջոցով:

Իրականում, այս թայմլայնի շնչառութեան թարմացումը կրկին, ոչ բոլորի մօտ ընկալւեց նոյնութեամբ, եւ ստացաւ միանշանակ արձագանք:

Խօսքը ոչ թէ հասարակութեան տարբեր շերտերի եւ ներկայացուցիչների արձագանքի միանշանակ չլինելու պատճառների, այլ, դրա կարեւորութեան ընդգծման, պայքարը նոր մակարդակ տեղափոխելու դիտարկման, եւ դրա շուրջ առկայ մարտահրաւէրների մասին է:

Այդ ամէնը պատահում է, երբ հայկական իրականութիւնում առաւել նկատելի է դառնում գլոբալիզացիայի, նէոլիբերալիզմի, ինչ որ տեղ ոչ իրական ժողովրդավարական արժէքների հաստատումը:

Իրադրութիւն, երբ ակնյայտ երեւում է, որ յանուն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պայքարողները եւ հատուցում պահանջողները, դրա մասին բարձրաձայնել չդադարողները հիմնականում գտնւում են ազգային արժէքները կրող ճամբարում՝ Հայաստանում եւ Սփիւռքում:

Այնուամենայնիւ, չեմ ժխտում, ընդհանուր թշնամու գոյութիւնն ինքնին մեր ժողովրդի տարբեր խմբերի մօտ միասնակութիւն է առաջացրել, եւ, երբեմն էլ այդ իրողութիւնը չարաշահւել է ոմանց կողմից՝ դառնալով ցեղասպանութեան հետեւանքների շարունակութիւն, իսկ երբեմն էլ ցեղասպանութիւնից յետոյ մշակութային զարթօնքի պատճառ:

Սակայն, դա ընդհանրապէս չի փոխում խնդրի էութիւնը, եւ թայմլայնին չի տալիս «թայմաութ»-ի հնարաւորութիւն:

Միթէ՞ կարելի է լիարժէք առաջ գնալ առանց անցեալի հետ հաշիւները մաքրելու: Իսկ միւս կողմից էլ միթէ՞ հնարաւոր է նոյն այդ թայմ լայնի ամենաաւանդական ընկալումներով դիմակայել ներկայ մարտահրաւէրներին՝ յանուն կապիտալի կուտակման նիւթապաշտութեանը, յարմարւողական աշխարհայեացքին, անհատական եւ ազգային բարձր նպատակների յաճախ անտեսմանը, ազգային մտածողութիւնը որպէս «հասարակութեան ապագայ զարգացման խոչընդոտ» որակումներին՝ հասնելով արդարութեանը, եւ մեր տասնամեակներ շարունակւող պայքարի վերջնանպատակին՝ ամբողջական հատուցմանը:

Խօսքը իհարկէ դժւարին համակեցութեան մասին է։ Հնարաւո՞ր է արդեօք շտկել իրավիճակը, հնարաւո՞ր է արդեօք ձեւաւորել ազգային նպատակ կրող վերնախաւ, միեւնոյն ժամանակ՝ նաեւ հասարակութիւն, որոնք ի զօրու կը լինեն պատմութեան այդ ռեսթարթն ընկալել, հէնց որպէս այդպիսին, այլ, ոչ թէ իբրեւ միայն խնկարկւող յիշողութիւն:

Յ. Գ. Համակեցութեան, այս դժւարին պայմաններում անհրաժեշտ է հաւատալ Հայոց Ցեղասպանութեան համար որեւէ արդարացում չփնտրող անձանց, նրանց ովքեր երբեւէ չեն դադարել հաւատալ ԻՐԱԿԱՆ արդարութեան ամբողջական եւ լիարժէք վերականգմանը, նրանց, ում երբեւէ չի սպառնացել յիշողութեան ջնջման սարսափելի վտանգը:

Եւ տարաբնոյթ մարտահրաւէրների այս պայմաններում, գուցէ հէնց Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը մեզ ստիպի հաւատալ վերապրածների կախարդական ուժին, յանուն արդարութեան պայքարողների ՅԱՄԱՌՈՒԹԵԱՆԸ, որպէսզի գոնէ ցեղասպանութեան արհաւիրքի մասով, պատմութիւնը թէ՛ մեր, թէ՛ այլոց դէպքում կորցնի կրկնւելու չար յատկութիւնը:

Յարակից լուրեր

  • Փիոմպինօ քաղաքի խորհուրդը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը
    Փիոմպինօ քաղաքի խորհուրդը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը

    Իտալիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը կը հաղորդէ, որ Փիոմպինոյի քաղաքային խորհուրդը ճանչցած է Հայոց Ցեղասպանութիւնը:

  • Երբ շրջանցում են ժամանակի եւ տարածութեան ֆակտորը
    Երբ շրջանցում են ժամանակի եւ տարածութեան ֆակտորը

    Հայաստանի հիւսիսարեւելեան սահմանին իրավիճակի սրման ֆոնին` ՀՅԴ երիտասարդական կառոյցներին այդպէս էլ չխանգարեց ո՛չ ժանանակը, եւ ոչ էլ առհասարակ, տարածութիւնը, ինչ որ աւելի մեծ երեւոյթի մաս կազմելու միտքը ընկալելու եւ սեփական հայեացքը իրական արժէքներին ուղղելուն։

  • «Ohanian trading»-ի հեղինակային լուծումը, որը նպաստում է համավարակի դէմ պայքարին
    «Ohanian trading»-ի հեղինակային լուծումը, որը նպաստում է համավարակի դէմ պայքարին

    Մինչ աշխարհը պայքարում է COVID-19-ի հետեւանքով առաջացած տնտեսական հասարակական ազդեցութեան, եւ նրա թելադրած նախապայմանների չէզոքացման համար, եւ այդ ամէնի հետ մէկտեղ շարունակական անորոշութիւնը մեծանում է, մարդկանց ոչ լայն մի զանգւած այդպէս էլ չի դադարել ստեղծագործական լուծման սեփական տարբերակը ներկայացնել վերափոխւող աշխարհին աջակցելու համար:

  • Հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան
    Հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան

    Երէկ մեր մոլորակի ամենալուսաւոր էակների փառաբանման օրն էր: Էակներ, որոնց գոյութիւնը երկիր մոլորակի հարթութեան վրայ մեզ բոլորիս ապրելու, արարելու, ստեղծագործելու յոյս է ներշնչում։

  • Իգական սեռի ներկայացուցիչների համահայկական միաւորում վիրտուալ՝ «ՖԵՄ»-ում
    Իգական սեռի ներկայացուցիչների համահայկական միաւորում վիրտուալ՝ «ՖԵՄ»-ում

    «ՖԵՄ»-ը, թերեւս, այն ինտերակտիւ վիրտուալ հարթակն է, իր տեսակով եզակին եւ առաջինն, որտեղ իւրաքանչիւր մասնակից կարող է կիսել գրքից առանձնացրած ամենահետաքրքիր հատւածների իր տպաւորութիւնները, զուգահեռներ անցկացնել հասարակական, դասակարգային, գենդերային խտրականութեան դրսեւորումների տարբեր փորձերի միջեւ, իսկ նոյն խնդիրների դիտարկումը բարձրացնել աշխարհագրական տարբեր դիրքեր, որտեղ կարելի է՝ առանձնանալ, պոկւել տեղական հոգսերից, զբաղւել ինքնուսուցմամբ, եւ մի քանի ժամով հաստատւել անսահմանութեան սեփական դիտակէտում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։