Հա

Ազգային

18/12/2019 - 13:10

«Համահայկական մի կառոյց կայ, որ աշխարհով մէկ՝ ժամացոյցի պէս աշխատում է». Վանեան

Դաւիթ Վանեանն, իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Դաւիթ Վանեանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Համահայկական մի կառոյց կայ, որ աշխարհով մէկ՝ ժամացոյցի պէս աշխատում է։

Մի տեղ Սենատն է բանաձեւ ընդունում, մի այլ տեղ համահայկական երիտասարդական բանակում է։

Մի տեղ գրքի հրատարակում է ու գրողի յոբելեանի դիմաւորում, մէկ այլ տեղ՝ հայկական դպրոցի բացում է։

Մի տեղ՝ բարդ պայմաններում գործող խմբեր են, մէկ այլ տեղ մշակութային փառատօն։

Մի տեղ հայրենադարձութեան կազմակերպում է, մէկ այլ տեղ հայամէտ բանաձեւի ընդունում ու Հայ Դատի գրասենեակի բացում։

Մի տեղ կամաւորական շարժում է, մէկ այլ տեղ իսլամիստների դէմ զինեալ պայքար ու համայնքի պաշտպանութիւն։

Մի տեղ բարեկամական կապերի հաստատում է, մէկ այլ տեղ թշնամու թիկունքում աշխատանք։

Մի տեղ մարզական միջոցառումներ են, մէկ այլ տեղ դասախօսութիւններ ու գիտական կոոնֆերանս։

Մի տեղ բարեգործական միջոցառում է, մէկ այլ տեղ դիրքերի ամրացում։

Ու այսպէս շարունակ՝ աշխարհով մէկ...

Իսկ այդ նոյն ժամանակ Հայաստանում այս մարդկանց հասցէին՝ իշխանութիւնները, էլ դաւաճան, էլ հայրենիք վաճառող, էլ, էլ, էլ...

Մարդ ինչքան պիտի ստոր լինի, որ հարիւր տարուց աւել սեփական ժողովրդին ծառայող այս մարդկանց այդպէս վերաբերւի»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։