Հա

Ազգային

23/12/2019 - 14:53

«ՀՀ իշխանութիւնները կողմնակից չեն կամ քայլ չեն անում Արցախի անկախութեան ճանաչման ուղղութեամբ». Կիրօ Մանոյեան

Ճիշտ է, որ այս իշխանութիւնները չունեն Արցախի հարցի կարգաւորման ոչ ռազմավարութիւն, ոչ հայեցակարգ, եւ տարբեր պահերի տարբեր բաներ են ասում, որոնք ցոյց են տալիս, որ չկա այդ հայեցակարգը եւ ռազմավարութիւնը: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Ճիշտ է, որ այս իշխանութիւնները չունեն Արցախի հարցի կարգաւորման ոչ ռազմավարութիւն, ոչ հայեցակարգ, եւ տարբեր պահերի տարբեր բաներ են ասում, որոնք ցոյց են տալիս, որ չկա այդ հայեցակարգը եւ ռազմավարութիւնը: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը: Գրում է Tert.am-ը:

«Ասւում էր՝ Արցախի մասնակցութիւնը բանակցութիւններին կարեւորում է Հայաստանը, բայց Բրատիսլաւայում ԱԳ նախարարների ժողովից առաջ վարչապետն ԱԺ-ում յայտարարեց, որ հարցի կարգաւորման գծով մեր եւ Արցախի իշխանութիւնների մօտեցումների մէջ ոչ մի տարբերութիւն չկայ, հարիւր տոկոսով նոյնն է: Սա յայտարարել այդպիսի հանդիպումից առաջ, որտեղ ենթադրաբար պիտի բարձրացւէր հարց, որ կարեւոր է Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների մասնակցութիւնը բանակցութիւններին, անհասկանալի է, որովհետեւ եթէ նոյն բանն եք ասելու, ինչո՞ւ պիտի մասնակցեն»,- ասաց նա:

Այն, որ իշխանութիւններն այս հարցում ռազմավարութիւն չունեն, վկայում է նաեւ ԱԳ նախարարի ելոյթը Բրատիսլաւայում: «Այնտեղ նա աւելի շուտ կարմիր գծեր ցոյց տւեց, ոչ թէ ռազմավարութիւն: Այդտեղ կայ մի շատ թոյլ, խոցելի, նոյնիսկ վնասակար մօտեցում. խօսւեց, որ Արցախի ժողովուրդը տակաւին պէտք է արտայայտի իր կամքը, այսինքն անտեսւում է 1991 թւականի հանրաքւէն, 2006 թւականի Սահմանադրութեան հանրաքւէն, 2017 թւականի Սահմանադրութեան հանրաքւէն. ճիշտ այդ տրամաբանութեամբ էլ իշխանութիւնները կողմնակից չեն, քայլ չեն անում Արցախի անկախութեան ճանաչման ուղղութեամբ: Այսօր Արցախի արտաքին քաղաքականութեան թիւ մէկ ուղղութիւններից մէկը հէնց Արցախի անկախութիւնը ճանաչելն է, բայց Հայաստանի իշխանութիւնները համաձայն չեն կամ կողմնակից չեն, որպէսզի Հայաստանն աջակցի միջազգային ճանաչման գործընթացին»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։