Հա

Ազգային

23/12/2019 - 14:10

Արծւիկ Մինասեան. «Եթէ չպայքարենք, մեր պետականութիւնն ուղղակի կը կորցնենք»

Հայկական իրականութեան մէջ անհանդուրժողականութեան մթնոլորտի ձեւաւորումը բխում է իշխանութիւն ձեւաւորած մարդկանցից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» համաժողովի ընթացքում։

«alikonline.ir» - Հայկական իրականութեան մէջ անհանդուրժողականութեան մթնոլորտի ձեւաւորումը բխում է իշխանութիւն ձեւաւորած մարդկանցից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» համաժողովի ընթացքում։

Քննարկումների ժամանակ Արծւիկ Մինասեանն անդրադարձել է Հայաստանի ներհասարակական գործընթացներին ու իրավիճակին․ «Սոցիալական ցանցերում ամէնօրեայ վիրաւորանքն ու հայհոյանքը վկայում են, որ իշխանութեան վարքագիծը մանիպուլիացիայի միջոցով նոր թիրախներ ընտրելն է, որ հասարակութիւնը հանկարծ չհարցնի՝ մերժեցինք հինը, բայց նորը չկառուցեցինք»։

Նրա համոզմամբ՝ այդ հարցը չեն տալիս, որովհետեւ հանրութեանը անընդհատ հրամցնում են նոր հակառակորդների, նոր թշնամիների։

«Ցաւօք, անընդհատ փորձ է արւում մեր հասարակութեան մէջ ողջամիտ հատւածին անկիւն մղել՝ կեղծ թիրախներ ներկայացնելով։  Սա նաեւ Սփիւռքին է վերաբերում։ Այն սպասումները, որ կային եւ հիմնւած էին հինը մերժելու եւ նորը կառուցելու սկզբունքի վրայ, հիմա էլ են մանիպուլիացիայի ազդեցութեան տակ»,- ասաց նա։

Արծւիկ Մինասեանը նկատել է, որ լծակներն օգտագործւում են հասարակութիւնը պառակտելու՝ «յեղափոխականներ-հակայեղափոխականներ», «սեւեր-սպիտակներ» պիտակաւորմներ տալու համար։ 

Սփիւռքը հայաստանեան իրադարձութիւններին հետեւում է համացանցի միջոցով եւ, Մինասեանի դիտարկմամբ, ներկայ իշխանութիւնները նրան էլ պահում են նոյն վիճակում, իբր՝ մինչեւ 2018 թւականը Հայաստանում միայն յանցագործութիւններ են եղել, իսկ յետոյ մեր երկիրը յայտնւել է լուսաշող արեւի տակ։

«Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ չենք հանգիստ նստում տեղներս.  նրանք, ովքեր այս հարցադրումը կատարում են, հասկանում են, որ եթէ լռելով՝ մեր համազգային նպատակներից թէկուզ մէկը կորցնենք, ուրեմն յանցագործութիւն կատարած կը լինենք։ Իրաւունք չունենք մի կողմ քաշւենք եւ թողնենք, որ իշխանութիւնն ամէն ինչ տապալի՝ ընտանեկան արժէքներից մինչեւ եկեղեցի»,-ասաց նա։

Արծւիկ Մինասեանին մտահոգում է, որ ձեւաւորում է մի հասարակութիւն, որը պատրստ չէ ազգային նպատակների համար պայքարել։ 

«Սա Սպառնալիք է. իշխանութեան մէջ մենատիրութեան հաստատման առարկայական գործողութիւններ կան։ Դատարանների նւաճումը բացայայտում է մենիշխանութեան առկայութիւնը։ Դատաւորներին պիտակաւորելը, փողոցային արդարադատութիւնը, մարդկանց անազատութեան մէջ պահելը, նրանց թշնամի յայտատարելը, անմեղութեան կանխաւարկածը ոտնանտակ տալը նշանակում է, որ մենք խօսում ենք բռնապետութեան մասին, մի հասարակութեան մասին, որտեղ ուրացումն ամենօրեայ ապրելու ցանկութիւն է դարձել»,- ասաց նա։

Վերանում են այն արժէքները, որոնք մարդուն հպարտութիւն են ներշնչում՝ նկատում է Արծւիկ Մինասեանը․ «Մենք, իրականում, իրաւական պետութիւնը մի կողմ ենք դրել, իշխանութիւնը հեռացել է ժողովրդավարական տարրական կանոններից, քաղաքական կուսակցութիւնները, որ պէտք է երկրում հասարակութեան քաղաքական կամքը ձեւաւորեն։ Փոխարէնը այսօր իշխանութեան ընդիմախօսողներին պիտակաւորում են։ Առանց քաղաքական կուսակցութիւնների, գաղափարախօութիւն չի կարող լինել»։

Բռնատիրութեան միջոցով իշխանութիւն պահել կամ պետականութիւնը կորցնել՝ ըստ Արծւիկ Մինասեանի, սա է իրականութիւնը․ «Իշխանութիւնների համար քաղաքական կուսակցութիւններն աւելին չեն, քան օտարածին նախագծերի մի մաս։ Լիարժէքօրէն ձախողւած կադրային քաղաքականութեան հետեւանքը մեր սոցիալ-տնտեսական, հասարակական  կեանքն է»։

Չենք կարող արձանագրել, որ ունենք մեր երկրի լաւ  տեսլական. ներդրողներին հեռացնում ենք մեզանից՝ ասաց Արծւիկ Մինասեանը։ Նրա համոզմմաբ՝ հասարակութեան մօտ պէտք է արթնանայ այն ճշմարտութիւնը, որ միայն հոսող ջուրը կարող է զուլալւել․ «Եթէ չպայքարենք, ուղղակի մեր պետականուիւնը կը կորցնենք»։

Յարակից լուրեր

  • Երեխաներն անընդհատ երկնքին են նայում՝ այնտեղ փնտրելով ճախրող արծիւներին ու արծիւ դարձած հօրը
    Երեխաներն անընդհատ երկնքին են նայում՝ այնտեղ փնտրելով ճախրող արծիւներին ու արծիւ դարձած հօրը

    Խանութ գնալուց 6-ամեայ Անահիտը սեւ ժապաւենի վրայ պատահական տեսել էր հօր՝ Արշակի անունը։ Ամռանը տառերը սովորել էր մօր՝ Նարինէի հետ։ Վերջինս ասում է՝ չէր պատկերացնի, որ երեխան կը կարդար հօր անունը։ Արշակի զոհւելուց յետոյ երկու երեխաները՝ Անահիտն ու 5-ամեայ քոյրը՝ Արաքսը, հարազատների տանն էին։ Երեխաները չգիտեն հօր կորստի մասին։ Արշակի մայրը՝ տիկին Օֆելիան, երեխաներին ասել է, թէ «պապան արծիւ է դարձել, երկնքում է հիմա»։ Երեխաներն անընդհատ երկնքին են նայում՝ այնտեղ փնտրելով ճախրող արծիւներին ու արծիւ դարձած հօրը։

  • Խմբագրական. Ապաշրջափակումէն անդին
    Խմբագրական. Ապաշրջափակումէն անդին

    Եռակողմ յայտարարութեան մէջ կը թուի, որ ամէնէն աշխարհաքաղաքական հնչեղութիւն ունեցող կէտը Թուրքիա-Ազրպէյճան ցամաքային կամրջումի վերաբերող համաձայնութիւնն է:

  • Եւ սեւ վարագոյրը իջաւ…
    Եւ սեւ վարագոյրը իջաւ…

    Մենք շրջապատւած ենք դարաւոր թշնամիներով, թուրքերը՝ արեւմուտքից, Ազերի-թուրքերը արեւելքից անվստահելի ու չարակամ վրացիները հիւսիսից-հիւսիս արեւմուտքից, հարաւից մի փոքր պատուհան բացւած դէպի դարաւոր բարեկամ Իրանը եւ տարօրինակ այն էլ ուզում են առնել մեզանից եւ կամ մենք մեր ձեռքով ու կամքով տանք իրենց։

  • «Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դէպի իրականութիւն». Աղասի Ենոքեան
    «Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դէպի իրականութիւն». Աղասի Ենոքեան

    Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դէպի իրականութիւն, որը փակելու է ֆէյքաֆաբրիկաները, եւ յայտարարելու է, որ մենք պարտւել ենք պատերազմում, մենք հազարաւոր զոհեր ենք տւել, անվտանգութիւն ենք կորցրել։ Այս մասին, ադրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի գրառմանը, ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը:

  • Իսրայէլը թանկ կը վճարի Ադրբեջանին սատարելու համար
    Իսրայէլը թանկ կը վճարի Ադրբեջանին սատարելու համար

    Իսրայէլցիները կարող են արդարացնել իրենց յարաբերութիւնները Ադրբեջանի հետ իրական քաղաքականութեան տեսանկիւնից: Կոպիտ ասած՝ սա յարաբերութիւն է, որը հիմնւած է «զէնք՝ էներգիայի դիմաց» հաշւարկի վրայ: Իսրայէլը Բաքւին վաճառել է միլիարդաւոր դոլարների գերարագ ռազմական տեխնիկայ, իսկ դրա դիմաց Ադրբեջանից ստացել է իր նաւթային կարիքների գրեթէ կէսը: Սակայն երկարատեւ վնասը շուտով կարող է գերազանցել ցանկացած կարճաժամկէտ շահերին, «National Interest»-ում գրում է Մայքլ Ռուբինը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։