Հա

Ազգային

24/12/2019 - 14:40

Մի՛ փորձէք մրոտել ամենքին ու ամենուր

Օրերս քաղաքական պատւէրով հերթական քարոզչական գրոհի ականատեսը եղանք։ Թեման՝ տարիներ առաջ իրականացւած եւ անաւարտ մնացած մանկատան շրջանաւարտների բնակարային ապահովութեան ծրագիրն էր։ Հոգեցունց թեմա, որ անընդհատ փորձ է արւում շահարկել, առանց խորամուխ լինելու հարցի էութեան մէջ։

Օրերս քաղաքական պատւէրով հերթական քարոզչական գրոհի ականատեսը եղանք։ Թեման՝ տարիներ առաջ իրականացւած եւ անաւարտ մնացած մանկատան շրջանաւարտների բնակարային ապահովութեան ծրագիրն էր։ Հոգեցունց թեմա, որ անընդհատ փորձ է արւում շահարկել, առանց խորամուխ լինելու հարցի էութեան մէջ։ Ժամանակին այս խնդրահարոյց ծրագրի հետ կապւած շատ է գրւել, եղել են յարուցւած քրէական գործեր, չկատարւած պարտաւորութիւնների գծով համապատասխան ընկերութիւնները տոյժ-տուգանքներով հանդերձ գումարները վերադարձրել են պետական բիւջէ։ Իսկ եթէ այդուհանդերձ կան հանգամանքներ, որոնք կարոտ են լրացուցիչ քննութեան, այսօրւայ իրողութիւնների պայմաններում դա ամենեւին խնդիր չէ։ Բայց ինչպէս ասում են՝ կարեւորը թիրախաւորւած պատին մեխ խփելն է, հոգ չէ, որ այդ մեխը սխալ տեղ է խփւել եւ կը հանւի, մտածում են, միեւնոյն է, մեխի բացած անցքը կը մնայ։

Նշածս թեմայի վերաբերեալ Հ1-ի պատւիրւած հեռուստառեպորտաժում հպանցիկ, բայց միտումնաւոր անդրադարձ կար նաեւ իմ պաշտօնավարման ժամանակահատւածին։ Այդ կապակցութեամբ հարկ եմ համարում «անտեղեակներին» տեղեկացնել, որ իմ պաշտօնավարման ժամանակահատւածում մանկատան շրջանաւարտների բնակարանային ապահովութեան ծրագիրը կասեցւած է եղել եւ պետական բիւջէից ծախսը եղել է 0, հետեւաբար չէր կարող ձախողում կամ չարաշահում լինել։

 

Յ.Գ.

Անյարկի մեղադրանքներ հնչեցնելու, ստի եւ կեղծիքի փոխարէն ճիշտ կը լինէր անդրադառնային, որ բնակարանների գնման վկայագրերի միջոցով հարցի լուծման մեխանիզմներն ու իրաւակարգաւորումները մշակւել են իմ պաշտօնավարման վերջին շրջանում եւ գզրոցից հանւել, իւրացւել ու իրացւել են ներկայ իշխանութեան կողմից, ինչի կապակցութեամբ, ի դէպ, անկեղծ ուրախ եմ։

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար

Արսէն Համբարձումեան

Յարակից լուրեր

  • ՀՅԴ համաներումը չի ենթադրում զղջումնագիր գրելու անհրաժեշտութիւն
    ՀՅԴ համաներումը չի ենթադրում զղջումնագիր գրելու անհրաժեշտութիւն

    New Armenia.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը։

  • ՀՀ նախագահ Սարգսեանը հանդիպել է Իշխան Սաղաթելեանի եւ Արսէն Համբարձումեանի հետ
    ՀՀ նախագահ Սարգսեանը հանդիպել է Իշխան Սաղաթելեանի եւ Արսէն Համբարձումեանի հետ

    Կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած իրավիճակի, դրա տնտեսական հետեւանքների, նոր մարտահրաւէրների յաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպութիւնների, տարբեր ոլորտների մասնագէտների հետ:

  • Արսէն Համբարձումեանի խօսքը՝ նւիրւած Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին
    Արսէն Համբարձումեանի խօսքը՝ նւիրւած Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին

    Հոկտեմբերի 16-ին Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնում տեղի ունեցաւ գրող, հրապարակախօս, ազգային, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին նւիրւած յուշ-երեկոյ:

    Միջոցառումը կազմակերպել էր Համազգային կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակը:

    Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանի խօսքը.

  • Ամուլսարի հարցում իշխանութիւնը չի արդարացրել սպասելիքները
    Ամուլսարի հարցում իշխանութիւնը չի արդարացրել սպասելիքները

    «Ցանկութիւն չունեմ ինչ-որ մէկի, առաւել եւս՝ Ալէն Սիմոնեանի ասածները մեկնաբանել: Մեր տեսակէտներն ու մօտեցումներն այդ հարցում սպառիչ են: ՀՅԴ-ն յայտարարութեամբ հանդէս է եկել, Բնապահպանութեան նախկին նախարար, ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանն էլ օրերս ծաւալուն մեկնաբանութիւն է տւել»,- Aravot.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի՝ Ամուլսարի շահագործման վերաբերեալ ՀՅԴ-ի յայտարարութեան շուրջ հնչեցրած գնահատականին, թէ ՀՅԴ-ն հանրութեանը հաճոյանալու եւ քաղաքական փնտրտուքների նպատակ ունի, ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը:

  • Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ
    Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ դատարանները շրջափակելու կոչի եւ դատական համակարգի բարեփոխումներ սկսելու վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս եկաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը:

    «Politik.am»-ի հետ զրույցում ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը նշում է՝ Դաշնակցութիւնը իր տեսակէտն արդէն յստակ արտայայտել է՝ դատական համակարգի բարեփոխումները անհրաժեշտ են: Իրենց համար զարմանալի են մի քանի հանգամանք:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։