Հա

Ազգային

29/12/2019 - 10:20

«Գրառման ամբողջ վտանգաւոր մեսիջը հէնց սա էր. վարչապետը դրանով արդարացնում է իր այսօրւայ հետապնդումները». Իշխան Սաղաթելեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան իր էջում 2008 թւականին արւած տեսանիւթ էր տեղադրել եւ կից գրել, որ այդ ժամանակ ինքը գտնւել է ընդյատակում, իսկ երբ Աննա Յակոբեանը ոչ զանգւածային երթ էր կազմակերպել Երեւանի մայթերով՝ ի պաշտպանութիւն քաղբանտարկեալների, իշխանութիւնները խոչընդոտել են:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան իր էջում 2008 թւականին արւած տեսանիւթ էր տեղադրել եւ կից գրել, որ այդ ժամանակ ինքը գտնւել է ընդյատակում, իսկ երբ Աննա Յակոբեանը ոչ զանգւածային երթ էր կազմակերպել Երեւանի մայթերով՝ ի պաշտպանութիւն քաղբանտարկեալների, իշխանութիւնները խոչընդոտել են:

«Այսպէս խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հաւաքների իրաւունքը: Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրութիւնից, սպանութիւններից ու բանտարկութիւններից յետոյ քչերն էին համարձակւում օգտւել իրենց քաղաքացիական իրաւունքներից, որովհետեւ կարող էին բանտարկւել, ծեծւել, սպանւել:

Եւ այս իրականութիւնը կերտածները՝ սկսած նոտարական գրասենեակներ գողացածներից, աւարտած երկիրը թալանած սերժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պէտք է մոմ վառէք առաւօտ ու իրիկուն, որ դեռեւս ազատութեան մէջ էք: Սերմացու գողացող մկներ»,- գրել էր վարչապետը:

168.am-ը ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Իշխան Սաղաթելեանից հետաքրքրւեց՝ որպէս նախկին իշխանութեան անդամ՝  ինչպէ՞ս է վերաբերւում վարչապետի այդ յայտարարութեանը, արդեօ՞ք իրենց «այսօրւայ ազատութեան համար մոմ վառում են»։

«Չեմ կարծում, որ վարչապետի այս յայտարարութիւնը վերաբերում է Դաշնակցութեանը։ Վարչապետի այդ գրառման մէջ մէկ ուրիշ վտանգաւոր բան կար։ Նա իր հրապարակած տեսանիւթով ցանկանում էր ասել, որ 2008 թւականին իր ընտանիքի անդամների նկատմամբ ոստիկանները բռնութիւն են գործադրել։

Ըստ այդմ, եթէ վարչապետն այսօր իր քայլերն արդարացնում է նրանով, որ նախկինում հետապնդումներ են եղել, ուստի այսօր ինքը նոյնպէս պէտք է անի, ապա ամէն ինչ շատ վտանգաւոր է։ Այսինքն, եթէ նախկինում սխալ բան են արել, այսօր վարչապետն իր սխալները դրանո՞վ է բացատրում»,- նշեց Իշխան Սաղաթելեանը։

Նրա բնորոշմամբ՝ այս համատեքստում Հայաստանում փոփոխութիւնների մասին խօսք լինել չի կարող.

«Այդ գրառման ամբողջ վտանգաւոր մեսիջը հէնց սա էր, որ վարչապետը դրանով արդարացնում է իր այսօրւայ հետապնդումները»,- եզրափակեց Իշխան Սաղաթելեանը։

Յարակից լուրեր

  • Արժանապատիւ հայի պարտքը
    Արժանապատիւ հայի պարտքը

    Հայաստանում իշխանութիւնների փոփոխութեան հարցը մտել է վճռորոշ փուլ:

    Ձախողումների, ստորաքարշութեան, ստի խորհրդանիշ դարձած վարչախումբը Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ ապրում է իր վերջին օրերը: Հոգեվարքի այս պահին անգամ յոխորտանքն ու պոռոտախօսութիւնը չի դադարել եւ կարծես օրէցօր թափ է ստանում, որն աւելի շատ նման է տենդի մէջ հնչող զառանցանքի: 

  • Փրկութեան լաստը
    Փրկութեան լաստը

    Դժուար է խօսիլ, զրուցել, տրամաբանել, թեր ու դէմ կարծիք յայտնել եւ ամենէն աւելի կարեւորը՝ կիրքերը հանդարտ պահել, երբ կ’արծարծուի Հայաստանի մէջ յառաջիկայ Յունիս 20-ին նախատեսուած՝ ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններու հարցը:

    Քանդումն ու անկումը այնքա՛ն ահաւոր են, որ կարելի չէ երազներով տարուիլ եւ ըստ այնմ գործել։ Մանաւանդ ընդունելի չէ վերադառնալ ՍՈՒՏ-երով օրօրուելու վիճակին:

  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքւին եւ Երեւանին կոչ է արել պայմանաւորւել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ
    Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքւին եւ Երեւանին կոչ է արել պայմանաւորւել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ

    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը կոչ է արել Բաքւին եւ Երեւանին պայմանաւորւել Հայաստանի տարածքից ադրբեջանական զօրքերը դուրս բերելու շուրջ:

  • Խորքային ճշմարիտ փոփոխութեան մը սպասումով
    Խորքային ճշմարիտ փոփոխութեան մը սպասումով

    Նախընտրական հետզհետէ թէժացող մթնոլորտին մէջ, երբ քաղաքացիներու հայեացքները սեւեռուած էին իշխանութեան փոփոխութեան ուղղութեամբ, Ազրպէյճան կատարեց իր հերթական հակահայկական գրոհը. Սիւնիքի եւ Գեղարքունիքի շրջաններուն մէջ ազրպէյճանական զինուած ուժերը ներխուժեցին Հայաստանի գերիշխան տարածքներ, յայտարարելով, որ անոնք իրենցն են: Իր տարած յաղթանակէն գինովցած, Իլհամ Ալիեւ իր լկտի յայտարարութիւնները կը գործնականացնէ ու լպիրշ եղանակով կը սպառնայ նոյնիսկ… Հայաստանի գոյութեան:

  • «Սահմանները պէտք է ամբողջութեամբ լինեն պաշտպանւած եւ պահպանւի Իրանի հետ Հայաստանի սահմանը». Մոջթաբա Զոլնուրի
    «Սահմանները պէտք է ամբողջութեամբ լինեն պաշտպանւած եւ պահպանւի Իրանի հետ Հայաստանի սահմանը». Մոջթաբա Զոլնուրի

    Իրանի Իսլամական Հանրապետութեան Իսլ. խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ հոջ. Մոջթաբա Զոլնուրին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը շատ պարզ, յստակ եւ որոշիչ է՝ «դա մեզ համար անընդունելի է»։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։