Հա

Ազգային

30/12/2019 - 15:00

«100 փաստ, որը եղել է 2018 թւականի ապրիլից յետոյ»․ տնտեսագէտ

Տնտեսագէտ Արմէն Գրիգորեանն իր ֆէյսբուքեան էջում ամփոփել է այն 100 փաստը, որը եղել է 2018 թւականի ապրիլից յետոյ.

«alikonline.ir» - Տնտեսագէտ Արմէն Գրիգորեանն իր ֆէյսբուքեան էջում ամփոփել է այն 100 փաստը, որը եղել է 2018 թւականի ապրիլից յետոյ.

1. Ռոբերտ Աբաջեանի կեղծ պապիկի ելոյթ
2. Սիրոյ եւ համերաշխութեան միջավայրի ձեւաւորման կեղծիք
3. Ներխուժում հանրային ռադիոյի շէնք, դուռը կոտրելով
4. Հանրութեանը սեւերի եւ սպիտակների բաժանում
5. Նոր որակի յայտարարութիւններ՝ ասֆալտին փռել, պատերին ծեփել եւ այն
6. Չալոն որպէս իշխանափոխութեան սիմւոլ
7. Դուխով գլխարկների տարածում
8. Արցախը ներկայացւել է, որպէս հակայեղափոխականութեան որջ
9. Օտարերկրեայ գորածակալների առկայութեան մասին յայտարարութիւն Իրանում
10. ԱԺ շէնքի շրջափակում 02.10.2018 թ.
11. Յայտարարւեց, որ Ալիեւը կիրթ, գրագէտ մարդու տպաւորութիւն է թողել
12. Յայտարարւեց, որ մեր զինւորները զոհւում են յանուն ոչնչի
13. Պղծւեցին եռաբլուրի գերեզմանները
14. Կուտակային թալան համակարգն ամբողջութեամբ կիրառւեց
15. Եկամտային հարկի համահարթեցում
16. Տրանսգենդերը հանդիպեց ԿԳ նախարարին
17. Տրանսգենդերը ելոյթ ունեցաւ ԱԺ ամբիոնից
18. Հոմոսեքսուալները ոստիկանութիւնում ծեծկռտուք սարքեցին
19. Օրհներգը ձեւափոխելու նախաձեռնութիւն
20. Գրաւեցին ՀԱԵ դիւանատունը
21. Գնդեվանքում քաշքշեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոսին
22. Դպրոցից վռնդեցին հոգեւորականին
23. Փակեցին դատարանների դռները 20.05.2019
24. Փակւեց Սփիւռքի նախարարութիւնը
25. Փակւեց Մշակոյթի նախարարութիւնը
26. Փակւեց Գիւղատնտեսութեան նախարարութիւնը
27. Ժողովրդային շարժումն աւելի կարեւոր էր քան Արցախի ազատագրումը
28. Երեւանում դրւեց նոր թանկարժէք տօնածառ
29. Վարդավառին պատգամաւորները 5.0 միլիոն դրամով գորգ լւացին
30. Ինքնապարգեւատրումների մասին հրապարակումներ
31. Պաշտօնեաների գաղտնալսումների հրապարակում
32. Վնգստացող դատաւորների մասին յայտարարութիւն
33. ԱԺ-ն նախաձեռնում է ՍԴ նախագահին փոխել
34. Արշաւ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման դէմ
35. Մհեր Եղիազարեանը հացադուլ յայտարարեց եւ կնքեց մահկանացուն
36. Մարտի 1-ի դէպքերով դատավարութիւններ
37. Ձերբակալւեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանը
38. ՀԱՊԿ-ից յետ կանչւեց Իւրի Խաչատուրովը եւ քր. գործ յարուցւեց
39. Գրիգորի Իւրիի Խաչատուրովի հրամանատարութեամբ եղաւ փայլուն ռազմական գործողութիւն
40. Ազատ արձակւեցին ՊՊԾ գունդը գրաւողներից շատերը
41. Ձեւաւորւեց եւ քանդւեց ազգային համաձայնութեան կառավարութիւնը
42. Օտարերկրեայ ՀԿ-ների աշխատողներին տրւեցին բարձր պաշտօններ
43. Բարձրաստիճան պաշտօնեաների աշխատավարձերի գաղտնի բարձրացում
44. Բանակի սպաների աշխատավարձի չափի հրապարակայնացում
45. Նիկոլը մի առանձնատից տեղափոխւեց մէկ այլ առանձնատուն
46. Նոր ինքնաթիռի ձեռքբերման մասին հրապարակումներ
47. Երկու նոր զրահապատ մեքենաների ձեռքբերում
48. Հանրային միջոցները դրւեցին որպէս աւանդ
49. Աւանդից ստացւած 2.0 միլիարդ դրամ տոկոսային եկամուտը տեղափոխւեց կառավարութեան պահուստային ֆոնդ
50. Նիկոլը գնաց ԱՄՆ, բայց հայ-ամերիկեան յարաբերութիւնները օրակարգում չկար
51. Իշխանական արշաւ ՍԴ նախագահի դէմ

52. ՍԴ անդամ Վահէ Գրիգորեանը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում եւ մաշում պետական գոյքը

53. ՀՀ ԿԳՄՍ նախարարը ԲՈՒՀ-երից հանում է, այն ինչ հայկական է

54. ՀՀ-ից հրաժարւած ազուլեանտ տրանսգենդեր Մելինէի մասին ֆիլմ նկարելու ֆինանսաւորում պետական միջոցներից

55. Դպրոցներից Հայ եկեղեցու պատմութիւն առարկայի հանելու մասին յայտարարութիւն

56. Դպրոցներից ՆԶՊ առարկայի հանելու մասին յայտարարութիւն

57. Մշակոյթը այսուհետ լինելու է առանց ցենզուրայի

58. Մետրոյի կայարանում պետական միջոցներով տեղի ունեցաւ սատանիստական գնահատւած կանացի գալարակծկումները

59. Դասադուլ Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջով

60. ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջեց Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը

61. Բերման են ենթարկւել 24 երիտասարդ՝ 03.12.2019 թ.

62. 2020 թւականի պետական բիւջէով նախատեսւում է 4.9% տնտեսական աճ

63. Սորոսի գրասենեակը նախաձեռնում է բարեփոխել ոստիկանութիւնը

64. Փակւեց <> հաղորդաշարը

65. Յարձակւեցին Հայելի ակումբի վրայ

66. Արցախի հարցի լուծումը պէտք է ընդունելի լինի նաեւ թշնամի պետութեան ժողովրդի համար

67. Նիկոլ Փաշինեանի ներկայութեամբ Արցախի նախագահին անւանեցին մարզպետ

68. Արման Բաբաջանեան անունով մէկը հանդիպեց թիւ մէկ ահաբեկիչին

69. Պուտին ՌԴ դեսպանատանը հանդիպեց 2-րդ նախագահի կնոջ հետ

70. Մետրոն ի վերջոյ ունեցաւ նոր ժետոն

71. Մարիխուաննայի օրը տօնւեց օպերայի հրապարակում

72. Ստամբուլեան կոնւենցիայի վաւերացման վտանգ

73. Փակւում են գիշերօթիկ դպրոցները

74. Այբբենարանն ուզում են նետել աղբանոց

75. Զառուհի Բաթոյեանի սեռախեղւած պատմութիւնները իր շրջապատի մասին

76. 48.9 միլիոն դրամ ուղիղ գնումով ծախսւել է ձեռագիր բաներների վրայ

77. Անպտուղ եւ չարդարացւած ծախսեր <> ուղիղ գնումով

78. Նոր ինքնաթիռ՝ մահւան վերելակների եւ յուսահատութեան գազելների ֆոնին

79. 400 հազար դոլար Ամուլսարի շահագործումը հիմնաւորելու համար

80. Սելֆիի հարթակի ստեղծում, որպէս հոգու ազատութեան համար

81. Աղքատութեան համար մեղաւոր են հէնց իրենք՝ աղքատները

82. Առանց որեւէ բացատրութեան եւ հիմնաւորման պաշտօնից հեռացւեց Արդարադատութեան նախարար Զէյնալեանը

83. Գեներալ մայորի կոչում տրւեց ԱԱԾ տնօրէնին, որն էլ առանց որեւէ բացատրութեան եւ հիմնաւորման պաշտօնից հեռացւեց

84. Գեներալ մայորի կոչում տրւեց ոստիկանապետին, որն էլ առանց որեւէ բացատրութեան եւ հիմնաւորման պաշտօնից հեռացւեց

85. Արտահերթ ԱԺ ընտրութիւնների օրը յայտարարւեց ԱՄՆ-ից

86. Ոստիկանութեան կոշտ ուժի կիրառում Իջեւան քաղաքում

87. Արցախի հարցի լուծման վերաբերեալ իրարամերժ յայտարարութիւններ կամ սեփական տեսակէտի բացակայութիւն

88. Եռագոյն դրօշով ոտատակին Armenia գրւած գուլպաների պատրաստում

89. Մաքսատան աշխատողին օրէնքի խախտմամբ աշխատանքից հեռացւեց

90. Վայոց Ձորի մարզպետի շրջապատը բանակի սպային ծեծելով գցեցին կոմայի մէջ

91. Ստեղծւեց 2016 թւականի ապրիլեան դէպքերը քննող անհասկանալի յանձնաժողով

92. Երեւանի կենտրոնը մանղալների վրայ Իջեւանի խոզի մսի խորովածատեղի

93. Վարչապետը իր պաշտպանութեան ներքոյ է պահում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին

94. Դեկտեմբերի 12-ին հրապապ հաստատւեց 4 վարկային համաձայնագիր եւ աւելացաւ պետական պարտքը՝ 152.0 միլիոն դոլարով

95. Մի քանի հարիւր հազար մետաղի ջարդոն աւտեքենաների ներմուծում ՀՀ

96. Բարձրացւեց նւազագոյն աշխատավարձը՝ 68.000 դրամ

97. Ցուցադրաբար ձեռնաշղթաներով բերման ենթարկւեց ԵՊՀ ՈՒԽ նախագահը

98. Հանրային խորհրդի աթոռով պարգրատրւեց Ստեօպա Սաֆարեանը

99. Մօտ 900.000 դոլարի ծախս 2020-ի Ամանորի կազմակերպման համար

100. Պետական կառավարման ապարատը որակւեց նախ սաբոտաժ անող յետոյ արդէն դիմադրող:

 

Յ.Գ. Չեմ պահպանել ժամանակագրական հերթականութիւնը եւ չեմ գնահատել լաւ է, թէ՞ վատ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։