Հա

Ազգային

14/01/2020 - 10:00

ՀՅԴ ՀԵՄ-ը կը վերսկսի արշաւը ԿԳՄՍ նախարարի պաշտօնավարման դէմ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը վերսկսելու է պայքարն ընդդէմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի պաշտօնավարման. 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսեանը: 2019-ի դեկտեմբերի 19-ին ՀՅԴ երիտթեւը այդ տարւայ իր ակցիաները եզրափակեց Կառավարութեան շէնքի առջեւ: Նրանք նամակ էին բերել կառավարութիւն, որում նշում էին, որ «Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում վերջին մէկ տարում կայացւել են որոշումներ, որոնք խնդրայարոյց են, եւ, որ նախարարն իր պահւածքով մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալը»:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը վերսկսելու է պայքարն ընդդէմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի պաշտօնավարման. 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսեանը: 2019-ի դեկտեմբերի 19-ին ՀՅԴ երիտթեւը այդ տարւայ իր ակցիաները եզրափակեց Կառավարութեան շէնքի առջեւ: Նրանք նամակ էին բերել կառավարութիւն, որում նշում էին, որ «Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում վերջին մէկ տարում կայացւել են որոշումներ, որոնք խնդրայարոյց են, եւ, որ նախարարն իր պահւածքով մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալը»:

Նամակում երիտթեւի անդամները ձեւակերպել էին նաեւ իրենց պահանջները ԿԳՄՍ նախարարութիւնից: Գոռ Սարգսեանը մեզ հետ զրոյցում ասաց, որ իրենց նամակին պատասխան դեռ չեն ստացել, եւ եթէ այն շատ ուշանայ, այլ քայլեր կը ձեռնարկւեն Կառավարութեան դիրքորոշումն իմանալու համար: Այս տարի ՀՅԴ ՀԵՄ-ը տեղեկատւական արշաւներ է իրականացնելու:

«Մենք առաջիկայում հանդէս կը գանք յայտարարութիւններով, այս տարի մեկնարկը կը սկսենք մեր ներկայացրած 6 կէտերի մասին բովանդակային քննարկումներով, հանրութեանը կներկայացնենք, թէ ինչի՞ համար է կարեւոր այս ամէնը, եւ կրթութեան ոլորտում ի՞նչ խնդիրներ ենք առաջ քաշում: Կայ կարծիք, որ մեր արշաւն անձի դէմ է, կոնկրետ Հայոց լեզուն եւ Հայոց պատմութիւնը բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետների համար ոչ պարտադիր դարձնելու դէմ է, բայց մենք ուզում ենք ցոյց տալ, որ մեր խնդիրն առհասարակ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներին է վերաբերում, եւ եթէ մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանայ, ապա պէտք է սկսենք կրթութիւնից: Հիմա ինչ որ կայ, ինչ ուզում են անել, բնաւ չի տեղաւորւում մեր պատկերացրած երկրի տեսլականի մէջ»,- ասաց Գոռ Սարգսեանը:

ՀՅԴ ՀԵՄ անդամը պնդեց, որ իրենք Արայիկ Յարութիւնեանի հետ հանդիպելու եւ քննարկումներ ունենալու ցանկութիւն չունեն, քանի որ իրեն այլեւս նախարար չեն համարում: 2019-ի ակցիաներից մէկի ժամանակ երիտասարդները փակել էին նախ՝ ԿԳՄՍ նախարարութեան մուտքի դուռը, ապա՝ Վազգէն Սարգսեան փողոցը, ոստիկանական զգուշացումներին էլ ականջալուր չէին եղել, եւ ոստիկանութիւնը ստիպւած էր եղել ուժով բացել փողոցը, 24 երիտասարդի բերման էր ենթարկել, նրանց թւում էր նաեւ մեր զրուցակիցը: Գոռ Սարգսեանն ասաց, որ այս մասով զարգացումներ դեռ չկան:

«Անձամբ ինձ ոչ ոք չի զանգել, որեւէ տեղ չի հրաւիրել: Այն ժամանակ ինձ ասել էին, որ իրաւապահ մարմինների հրահանգներին չենթարկւելու համար գործ է յարուցւելու, դատարան են կանչելու, ինչ-որ վարչական տուգանք պէտք է լինէր, բայց մինչեւ այսօր ոչինչ չի եղել»,- ասաց Գոռ Սարգսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։