Հա

Ազգային

18/01/2020 - 10:40

Հայ ազգագրագէտի ամօթալի գրառումն ու դեսպան Բալայեանի հաւանութիւնը

«Ուրեմն ձեան սպասումով մտնում ես ֆէյս ու բախւում հայկական մեդիայի փայլուն վերնագրերին. ՍԱՍՈՒՆԻ ԲԱԶՄԱԹԻՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՑ ՄԷԿԸ. ԱՐԱԲԱԽՕՍ ՀԱՅԵՐ; ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ Է: Նաւթալինի հոտը սպանում ա: Աշխարհն աշխարհով, մենք ենք մեր սարերը». սա ՀՀ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող տիկին Լուսինէ Խառատեանի որակում-գրառումն է՝ ֆէյսբուքեան էջին:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

«Ուրեմն ձեան սպասումով մտնում ես ֆէյս ու բախւում հայկական մեդիայի փայլուն վերնագրերին. ՍԱՍՈՒՆԻ ԲԱԶՄԱԹԻՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՑ ՄԷԿԸ. ԱՐԱԲԱԽՕՍ ՀԱՅԵՐ; ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ Է: Նաւթալինի հոտը սպանում ա: Աշխարհն աշխարհով, մենք ենք մեր սարերը». սա ՀՀ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող տիկին Լուսինէ Խառատեանի որակում-գրառումն է՝ ֆէյսբուքեան էջին:

Նշենք, որ Yerkir.am-ը եւս արտատպել էր Կանադայի համայնքային թերթի կայքից (horizonweekly.ca) Սոֆեա Յակոբեանի «Սասունի բազմաթիւ գաղտնիքներից մէկը` արաբախօս հայեր» ուսումնասիրութիւնը, որի կարեւորութեան եւ հետաքրքրականութեան մասին, կարծում ենք, կարիք չկայ մեկնաբանելու:

Իհարկէ, ցաւալի է տիկին Խառատեանի այս հեգնական, ցինիկ ոճը նման թեմաների հանդէպ (խօսքը հայութեան կորցրած հայրենիքի, այնտեղ՝ Սասունի լեռներում ապրող հայութեան բեկորների, խեղւած, արաբախօս դարձած հայութեան ճակատագրի մասին է): Առաւել ցաւալի է, որ այսպիսի մօտեցում է ցուցաբերում ոչ աւել, ոչ պակաս՝ Գիտութիւնների ազգային ակադեմիայի անչափ կարեւոր մի հաստատութեան՝ Հնագիտությեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատողը: Հիմնարկութիւն, որի ներկայացուցիչները նման թեմաները ծաղրելու, իսկ ուսումնասիրութիւնները տարածող լրատւամիջոցներին անւանարկելու, յետամնաց եւ «նաւթալինոտ» կոչելու փոխարէն հէնց իրե՛նք են պարտաւոր ուսումնասիրելու Արեւմտեան Հայաստանում ապրող թաքուն, ձուլւած, օտարախօս եւ այլ հայութեան ճակատագրերը:

Փաստօրէն՝ մենք, հարկատուներս, վճարում ենք այս տեսակին, որ նրանք համազգային հետաքրքրութեան թեմաներն ուսումնասիրելու փոխարէն անխնայ ծաղրեն դրանք:

Բնականաբար, Լուսինէ Խառատեանին եւ նրա ընտանիքը ճանաչողները չեն զարմանա նրա  այսպիսի մօտեցումներից: Նրա մայրը հանրայայտ Հրանուշ Խառատեանն է, եղբայրը՝ կրկին ոչ անյայտ Արսէն Խառատեանը, որոնց՝ օտարերկրեայ (արեւմտեան) քայքայիչ ծրագրերի հետ սերտ առնչութիւնները բոլորին են յայտնի:

Այստեղ մեզ մտահոգողը Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Բալայեանի արցունքախառն հաւանութիւնն էր այդ ծաղրաւիրաւորական ցինիզմի տակ:

Այս պարագայում եւս, ինչպէս վերեւում նշեցինք, օտար պետութեան մէջ գործող ՀՀ դեսպանն ու դեսպանութիւնը պէտք է խրախուսեն Սփիւռքում կատարւող նման ուսումնասիրութիւնների ի յայտ գալը եւ ամէն կերպ օժանդակեն այդպիսի նիւթերի տարածմանը: Ցեղասպանութիւն, հայ որբեր, հայրենազրկում, օտարախօսութեան պարտադրանքներ, պահանջատիրութիւն... թեմաներ, որոնց հետ ամենանուրբ թելերով կապւած է Կանադայի հայկական համայնքի ամէն հայ: 

Այնինչ՝ ճիշտ հակառակը, ՀՀ դեսպանը, փաստօրէն, խրախուսում է աշխարհաքաղաքացիութիւն դաւանող ու քարոզող ոմն անհայրենիք տեսակի (ընտանիքի) կողմից այդպիսի նիւթերի պախարակումն ու ծաղրումը:

Բնականաբար, պետութիւն ներկայացնող դեսպանի նման քայլը չի կարող համարւել անձնական կարծիք:

Հետեւաբար, ցաւալի է, որ հազարաւոր խնդիրներով լեցուն մեր արտաքին քաղաքական կորպուսի ներկայացուցիչները՝ դեսպանի մակարդակով, բան ու գործերը թողած, աշխատանքի թէժ ժամերին արցունքախառը աչքերով ողբում են այն լրատւամիջոցների վիճակը, որոնք տարածում են համազգային ողբերգութեան արգասիք Հայոց Ցեղասպանութեան, հայությեան հայրենազրկման եւ սեփական հայրենիքում պարտադրանքի ուժով օտարախօս դարձած հայութեան մասին յոյժ կարեւոր («նաւթալինոտ») ուսումնասիրութիւնները՝ այդ ողբին զուգահեռ հաւանելով այդ թեմաները ծաղրող, իսկ դրանք տարածող լրատվւամիջոցների վրայ ցինիկավարի հռհռացող ոմն արկածախդիր տիկնոջ (հայ գիտնական-ազգագրագէտի՞) գրառումները:

Ամօ՛թ:

Yerkir.am

Յարակից լուրեր

  • Ինչպէս Նիկոլը սպանեց ներկայ եւ ստորացնում է ապագայ սերնդին
    Ինչպէս Նիկոլը սպանեց ներկայ եւ ստորացնում է ապագայ սերնդին

    Նիկոլը, չբաւարարւելով ներկայ սերնդի սպանութեամբ, անցել է յաջորդ սերունդների ստորացմանը։ Նրա բազմաթիւ քայլեր, գործողութիւններ եւ, առաւել եւս, յայտարարութիւններ, ՀՀ-ի, Արցախի ու հայ ազգի ներկան դժոխքի վերածելուց զատ, միտւած են ապագային:

  • Ինչո՞ւ այդ նոյն հանգոյցները թոյլ չտւեց Իրանը
    Ինչո՞ւ այդ նոյն հանգոյցները թոյլ չտւեց Իրանը

    Մի քանի հարցադրումներ՝ ՀՀ-ի տարածքով կառուցւելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ ուղիների մասին:

  • Փաշինեանն այլեւս տեղաշարժւում է «Ալֆա»-ի եւ ոստիկանութեան զօրքերի օգնութեամբ
    Փաշինեանն այլեւս տեղաշարժւում է «Ալֆա»-ի եւ ոստիկանութեան զօրքերի օգնութեամբ

    Իշխող ռեժիմը, սարսափահար լինելով քաղաքացիների զայրոյթից, վաղ առաւօտեան, ժամը 6:00-ից սկսած, ճանապարհային ոստիկանութեան մօտ 70 մեքենայի, ոստիկանութեան զօրքերի մօտ 3.000 ներկայացուցչի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ն համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի եւ այլնի միջոցով ապահովել է Նիկոլ Փաշինեանի՝ օդանաւակայան հասնելը եւ դէպի Մոսկւա ուղեւորւելը:

  • Տխրահռչակ նախադէպեր. Փաշինեանը ստորագրելու է ամէն տեսակի փաստաթուղթ
    Տխրահռչակ նախադէպեր. Փաշինեանը ստորագրելու է ամէն տեսակի փաստաթուղթ

    ՀՀ արդարադատութեան նախարար Ռուստամ Բադասեանը յունւարի 8-ին լրագրողների հետ զրոյցում, դիմելով նախարարութեան առջեւ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, յայտարարեց, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինեանի ստորագրած եռակողմ յայտարարութիւնը մտադրութիւնների մասին յայտարարութիւն էր։

  • Ջաբրայիլում «մարտնչած» նիկոլական փուչիկը
    Ջաբրայիլում «մարտնչած» նիկոլական փուչիկը

    «Հայկական ժամանակ» ընտանեկան թերթը հրապարակել է այսօր (դեկտեմբերի 8-ԽՄԲ.) Հանրապետութեան հրապարակում Փաշինեանին աջակցող մի խեղկատակի մտքերը: Քննադատելով Փաշինեանի հրաժարականը պահանջողներին՝ այդ արկածախնդիրը նշել է, որ ինքը մասնակցել է պատերազմին. ծանուցում է ստացել, մեկնել ծառայութեան՝ հոկտեմբերի 8-24-ն ընկած հատւածում լինելով Ջաբրայիլում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։